Լրահոս

17.12.2010 12:01


Ժամը 13։30-ին կհրապարակվեն Երևանի քաղաքապետի ընտրության արդյունքները

Ժամը 13։30-ին կհրապարակվեն Երևանի քաղաքապետի ընտրության արդյունքները

Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում մայրաքաղաքի քաղաքապետի արտահերթ ընտրության հարցն է։ Նիստին մասնակցում է ավագանու 51 անդամ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք երեկ երեկոյան կայացած ՀՀԿ խորհրդի նիստում, որին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որոշվել է Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրել «Հայռուսգազարդ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանին:

Քաղաքապետի ընտրությունը կանցկացվի ժամը 12-13-ը։ Քվեարկության արդյունքները կամփոփվեն 30 րոպեի ընթացքում։ Ժամը 13։30-ին ավագանու նիստը կշարունակի աշխատանքը, որի ընթացքում կհրապարակվեն ընտրության արդյունքները։

Այս խորագրի վերջին նյութերը