Կարծիք

29.04.2017 07:58


Չկա՛ մշակույթ, չկա՛ երկիր (լուսանկար)

Չկա՛ մշակույթ, չկա՛ երկիր (լուսանկար)

Ամեն մարդ մի թուլություն ունի (կամ մի քանի):
Իմ թուլություններից մեկն էլ հրավիրատոմսեր, տոմսեր ու ծրագրեր պահելն է: Ուսանողական տարիներից մինչև հիմա մի «չամադան» լիքը լցվել է. որտեղ գնացել եմ կամ ներկայացման, համերգի, շնորհանդեսի, ցուցահանդեսի, միջոցառման հրավիրատոմս են ուղարկել, ու ներկա եմ եղել, այդ բոլոր հրավիրատոմսերը, ծրագրերը հավաքել ու պինդ-պինդ պահել եմ:
Իբր, գրքերիս համար տեղ ունեմ /դրանք շա՜տ են/, էս «չամադանն» էլ հանդիսավոր «բազմել» է մի անկյունում:
Այսօր բացեցի մշակութային «չամադանս» ու ինքս էլ զարմացա, թե՝ ա՛յ մարդ, էս ինչքա՜ն բան եմ տեսել (արժեքավոր, անարժեք՝ կապ չունի):
Դրանց մեջ անգամ հայտնաբերեցի «Դպրոցական ֆիլհարմոնիա»-ի անցաթուղթը ու հիշեցի, թե մեզ՝ դպրոցականներիս ամեն շաբաթ երաժշտագետ Արմեն Բուդաղյանը «Արամ Խաչատրյան» դահլիճում ինչպես էր ներկայացնում հռչակավոր կոմպոզիտորների կյանքն ու ստեղծագործությունները...
Լա Սկալա օպերային թատրոնի, լեհական, ռուսական, վրացական թատրոնների երևանյան հյուրախաղերի հրավիրատոմսեր, մեր նշանավորների հոբելյանական երեկոների, տարբեր փառատոնների հրավիրատոմսեր...Ինչ ասես, որ չկա իմ «չամադանում» (թե ինչու ֆոնդապահ չդարձա, չեմ հասկանում Ճ):
Բայց իմ «չամադանի» գոյությունը ավելորդ անգամ հիշեցնում ու հաստատում է այն ճշմարտությունը, որ իսկապե՛ս երկիրը մշակույթով են երկիր դարձնում...
Չկա՛ մշակույթ, չկա՛ երկիր...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը