Լրահոս

13.12.2010 17:51


Մոնա Լիզայի բիբի մեջ գտել են խորհրդավոր սկզբնատառեր

Մոնա Լիզայի բիբի մեջ գտել են սկզբնատառեր, որոնք հավանաբար մատնանշում են անունը այն կնոջ, ով Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ դիմանկարի մոդելն է եղել։ Կարծիք կա, որ դիմանկարի վրա նկարիչը պատկերել է Լիզա Գերարդինիին, սակայն նոր հետազոտության հեղինակը պնդում է, թե դա  սխալմունք է։

Իտալիայի մշակութային ժառանգության ազգային հանձնաժողովի ղեկվար Սիլվանո Վինչետիի խոսքերով՝ դա հերքում են հենց սկզբնատառերը՝ ՍԵ։ Նրա խոսքերով՝ կտավի մյուս կողմում գրված է 149 թիվը՝ ևս մեկ թիվ պակասում է։ Պատմաբանի կարծիքով՝ անկախ նրանից, թե այդ ջնջված թիվը որն է, ամբողջությամբ այդ թիվը մատնանշում է նկարի ստեղծման տարին։

Այսպիսով, Վինչետին եզրակացրել է, որ դա Վինչին «Մոնա Լիզա»-ն նկարել է 1490-ականներին, այլ ոչ թե 1503թ. կամ 1504թ., ինչպես ընդունված է կարծել։ Ավելին՝ նա որոշել է, որ նկարը ստեղծվել է Միլանում, այնինչ Լիզա Գերարդին ֆլորենտացի առևտրականի դուստր էր։ Վինչետին կարծում է, որ դա Վինչիի մոդելը մի կին էր դուքս Լյուդովիկ Սֆորցայի շրջապատից, որն աջակցում էր նկարչին և 1482թ. նրան աշխատանքի էր վերցրել։

ՍԵ սկզբնատառերից բացի Վինչետին Մոնա Լիզաի մյուս բիբում գտել է ԼՎ սկզբնատառերը, որոնք, ըստ պատմաբանի, մատնանշում են նկարի հեղինակին։

Բոլոր այդ բացահայտումները Վինչետին արել է նկարի հատվածների զգալի խոշորացմանն շնորհիվ, քանի որ նրա գտած մասնիկները հնարավոր չէ տեսնել անզեն աչքով։ «Լեոնարդո դա Վինչին շատ էր սիրում սիմվոլներ և ծածկագրեր օգտագործել իր ուղերցները մեզ հասցնելու համար, և նա հայտնել է մեզ մոդելի ով լինելը աչքերի միջոցով, որոնք նա համարում էր հոգու հոյելին և տեղեկատվության փոխանցման միջոց», հայտնել է Վինչետին։

Այս խորագրի վերջին նյութերը