Տնտեսական

14.01.2010 15:40


Տ. Սարգսյան. «...ի լրումն մեր ընդունած ծրագրի»

Տ. Սարգսյան. «...ի լրումն մեր ընդունած ծրագրի»

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2010թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ օրակարգը հաստատելուց առաջ նա դիմել է կառավարության անդամներին.
«Մենք 2010 թվական մուտք ենք գործում արդեն իսկ ունենալով հաստատված միջոցառումների ծրագիր, ինչպես նաեւ ըստ նախարարությունների եւ գերատեսչությունների հաստատված գերակայություններ։ Մի քանի օրից սկսելու ենք նաև հաշվետությունների քննարկումն ըստ նախարարությունների։ 2010թ. համար երկու կարևորագույն խնդիր եմ ուզում դնել ձեր առջև։ Առաջինը, բոլոր նախարարները պետք է հանրության առջեւ հնչեցնեն առնվազն երեք ծրագիր, որոնք գտնվելու են իրենց անմիջական հսկողության տակ և որոնք ապահովելու են բեկումնային զարգացում։ Տարեվերջին նրանք պետք է հաշիվ տան, թե որ ոլորտներում են գրանցել լուրջ առաջընթաց։ Երբ մենք կքննարկենք 2009թ. հաշվետվությունները, դուք արդեն հստակ պետք է պատկերացնեք, թե 2010թ., որ ուղղություններով է, որ ապահովվելու է այդ առաջընթացը։ Մենք այն պետք է դարձնենք նաեւ հանրության կողմից վերահսկելի թեմա։
Երկրորդ հանձնարարականը վերաբերում է տնտեսական աճի ցուցանիշին։ Ամփոփելով 2009թ. արդյունքները, լսելով ձեր հաշվետվությունները մենք պետք է հիմնական շեշտը դնենք այն հանգամանքի վրա, թե ինչ ներուժ է կուտակված եւ ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք 2010թ., որոնք կհանգեցնեն տնտեսական աճի ցուցանիշի բարելավմանը, ինչ ռեզերվներ ունենք, ինչ խոչընդոտներ կան, որոնց վերացումը կարող է ապահովել տնտեսական աճ, կամ ինչ կոնկրետ նախագծեր կան, որոնց իրականացումը ապահովելու է այն։ Այս երկու ուղղություններով մենք հունվար ամսվա ընթացքում պետք է գանք համաձայնության, եւ բոլոր նախարարներն իրենց անձնական հսկողության տակ պետք է ունենան այդպիսի խնդիրներ։ Այս ամենը պետք է լինի ի լրումն մեր ընդունած կառավարության գործունեության 2010թ. միջոցառումների ծրագրի»։

 

Այս խորագրի վերջին նյութերը