«Հայկական աշխարհի» ճարտարապետները. դոկտոր Նազիմից մինչև Ս. Սարգսյան և Տ. Սարգսյան
Երիտթուրքերի գաղափարախոսներից դոկտոր Նազիմը նշում էր, որ եթե հայերն իրենց աշխարհագրական բնօրրանից կտրվեն, ապա հայկական գործոնն այդ տարածքներում կթուլանա, և իրենք հնարավորություն կունենան մաքուր թուրքական պետություն կառուցել։
Հայկական գործոնի թուլացումը երիտթուրքերը տեսնում էին կա՛մ հայերին սպանելու, կա՛մ նրանց բռնի տեղահանելու ձևով։ Դա քսաներորդ դարասկզբի առաջին ֆաշիստական գաղափարախոսություն էր։
1915 թվականին թուրքական պետության իրականացրած ցեղասպանության հետևանքով հայերը սփռվեցին աշխարհով մեկ. հայն իր տանից կտրվեց՝ դառնալով «աշխարհի» քաղաքացի։
Ընթերցողը կարող է հետաքրքրվել, թե ինչու՞ եմ այս ամենը հիշել, ի՞նչ ընդհանրություն կա վերնագրում նշված դոկտոր Նազիմի, Սերժ Սարգսյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև և, վերջապես, ո՞ր ենթատեքստով են նրանք կապվում միմյանց ու «Հայկական աշխարհի» հետ։
Ցավոք սրտի, նշված անձանց միջև կա «մշակութաբանական» ընդհանրություն։ Տարբերությունն այն է, որ դոկտորնազիմները բռնի ուժով նպաստեցին յուրօրինակ «Հայկական աշխարհ» ստեղծելուն (կոտորածից խուսափող հայ ժողովրդի մասնիկները ցրվեցին աշխարհով մեկ), իսկ սերժսարգսյաններն ու տիգրանսարգսյանները, թերևս, լավ չեն պատկերացնում իրենց արածների հետևանքները, բայց նույն նպատակասլացությամբ են հայերին կտրում իրենց այժմյան բնակավայրից և ուղարկում «Հայկական աշխարհ»։
«Հայկական աշխարհ» ըստ Սերժ Սարգսյանի
Առիթ ունեցել եմ գրելու, որ Սերժ Սարգսյանի պատկերացրած պետության մոդելը թուրքմենականը կամ ադրբեջանականն է, իսկ իր երազած լիդերի կերպարը՝ թուրքմենբաշին։ Ճիշտ է, Սարգսյանն այդ մասին կարող է նույնիսկ գլխի ընկած չլինել, բայց դրանից իր թուրքմենբաշիական էությունը չի փոխվում։
Այն քաղաքականությունը, որն այժմ իրականացվում է Ս. Սարգսյանի ղեկավարությամբ՝ միտված է «մեկ օլիգարխի տնտեսության» ստեղծմանը, իսկ դա հենց թուրքմենբաշիզմն է։ Վերջին շրջանում արձանագրվող ներիշխանական բախումները պետք է դիտարկել միայն ա՛յդ պրիզմայով։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը2007թ-ից սկսած (ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն վերցնելուց հետո) պայքարում է ոչ թե պետական կառավարման համակարգում առկա արատավոր երևույթների դեմ, այլ փորձում է կյանքի կոչել սեփականության վերաբաշխման իր ծրագիրը, այլապես եթե իրոք խնդիր լիներ դրված պայքարել անհանդուրժելի երևույթների դեմ (ինչպես այժմ մոդայիկ է դարձել), ապա այդ դեպքում Ս. Սարգսյանն ինքն առաջի՛նը պետք է հեռանար Բաղրամյան 26-ից, քանի որ աթոռին բազմել է 10 զոհերի, բազում խոշտանգվածների ու անազատության մեջ հայտնվածների գնով, և, բացի այդ, գործող համակարգի արատները թողարկվում են նախևառաջ նախագահի նստավայրում։ Սա՛ է իրականությունը։
Փաստացի, Սարգսյանի կողմից խնդիր է դրված 20-30 ընտանիքների կլանաօլիգարխիկ համակարգը դարձնել մեկ ընտանիքի, ինչի մասին ես բազմիցս նշել եմ։ Ասել է թե, իշխանությունները գնում են կուլակաթափության, բայց ոչ թե ազատ շուկա և մրցակցային քաղաքական համակարգ ձևավորելու, այլ ֆինանսական հոսքերը գերկենտրոնացնելու նպատակով։ Դրա համար գործող ռեժիմի պարագլխին անհրաժեշտ է «մեծ բյուջե», որպեսզի կոռուպցիան արտաքուստ վերանա, բայց իրականում «լեգալացվի» ու կենտրոնանա մեկի ձեռքում։
Նկատենք, որ սերժսարգսյանական «մեծ բյուջեի» հավաքման առաջին զոհերը դարձան փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն, ու նրանցից շատերը լքեցին Հայաստանը՝ դառնալով «Հայկական աշխարհի» քաղաքացիներ, ու եթե այսպես շարունակվի, ապա իշխանությունների արածների հետևանքները բովանդակային առումով շատ չեն տարբերվի երիտթուրքերի գաղափարախոս Դոկտոր Նազիմի մտածողության հետևանքներից։
«Հայկական աշխարհ» ըստ Տիգրան Սարգսյանի
Համադրելով իշխանությունների քարոզն ու իրականացրած քայլերը՝ գալիս ես այն եզրակացության, որ սրանց նման ցինիկ, դեմագոգ և մերկանտիլ հոգեբանությամբ պաշտոնյաներ նորանկախ Հայաստանը դեռ չի ունեցել, իսկ Տիգրան Սարգսյանն ամենաանհաջող վարչապետն է 1991–ի անկախացումից ի վեր։
Հայկականաշխարհականները նեոբոլշևիկյան մտածողության «կոսմոպոլիտներ» են, որոնց համար Հայաստանը խոպան տարածք է, որտեղ պետք է «քեշ» փող աշխատել, որպեսզի հետո հեշտությամբ հեռանալ տարածքից։
«Կոսմոպոլիտների» համար ՀՀ քաղաքացիներն արտահանման ենթակա ապրանք են, որոնք կա՛մ պետք է դրսում փող աշխատեն և ուղարկեն Հայաստան, որպեսզի օլիգարխիկ համակարգը կլանի այդ ֆինանսները, կա՛մ պետք է լքեն հայրենիքն ու շատ չծանրաբեռնեն օլիգարխիային։
Ի ապացույց ասվածի՝ մեջբերեմ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջերս արված հայտարարությունից, որը նա հնչեցրել էր ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի կանխվի արտագաղթը։
«Ժամանակակիցկրթվածմարդը, որգիտիմիքանիլեզուներ, ինքնավելիմոբիլէ, եւայդմարդուզարգացմանինքնաիրացմանհամարանհրաժեշտպայմանէմիգրացիոնակտիվությունը: Նապետքէհնարավորությունունենասովորելուաշխատելտարբերերկրներում, փորձարկելիրկարողությունները: Այդտեսակետիցդահամաշխարհայինբնականմիտումէ՝միգրացիայիավելիբարձրմակարդակ, եւմենքայդառումովպետքէստեղծենքբարենպաստպայմաններ, որմերքաղաքացիներընույնպեսմիգրացիոնմոբիլությունիցօգտվեն՝ինքնաիրացմանիրենցկարողություններըդրսեւորելուհամար»,- ասել է «Հայկական աշխարհի» մերօրյա ճարտարապետը՝ փաստացի նշելով, որ իրենք դեմ չեն որպեսզի որոշակի գիտելիքներ ունեցող հայերն արտագաղթեն ու դրա համար է, որ ուզում են օտարալեզու հանրակրթական դպրոցներ բացել, որպեսզի մեր քաղաքացիները նույնպես միգրացիոնմոբիլությունիցօգտվեն՝ ինքնաիրացման իրենց կարողությունները դրսևորելու համար։
Եթե ասվածին ավելացնենք նաև այն, որ «տիրացու» Տ. Սարգսյանը պարբերաբար առաջ է տանում այն միտքը, թե ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարն ինքը տեսնում է հայերիս դրսում փող աշխատելու և այդ փողն այստեղ ուղարկելու տարբերակով, ապա ակնհայտ է դառնում, որ այս տարի արձանագրված մոտ 70 հազարանոց արտագաղթը պետական քաղաքականություն է եղել։ Համենայնդեպս այդպես է ստացվում։
Դե հիմա ասեք, ի՞նչ տարբերություն երիտթուրքերի արածի ու սրանց կազմակերպած «սպիտակ եղեռնի» միջև։ Ի՞նչ տարբերություն դոկտոր Նազիմի «Թուրքիան առանց հայերի», Սերժ Սարգսյանի «մեկ օլիգարխի տնտեսություն» և Տիգրան Սարգսյանի «միգրացիոն մոբիլության աջակցություն» ծրագրերի միջև։ Բոլոր տարբերակներով էլ «Հայկական աշխարհ» է ստեղծվում. մի դեպքում երիտթուրքերի ջարդերից փախչելու, մյուս դեպքերում՝ հայկական օլիգարխիայից փրկվելու հետևանքով։
Ո՞րն է ելքը
Հիմա ի՞նչ, այսօրվա կլանաօլիգարխիկ համակարգը մնա՞,- կհարցնի սովետական ագիտպրոպի «լավագույն» ավանդույթները հիշեցնող իշխանական քարոզչության զոհ դարձած ու գործընթացները մակերեսորեն դիտարկող ընթերցողը։ Պատասխանը միանշանակ է՝ ո՛չ։ Բայց նախքան իշխանությունների քայլերին գնահատական տալը, պետք է հասկանալ ներկայում տեղի ունեցող գործընթացները, ճիշտ ախտորոշում կատարել ու հետո նոր անցնել գործի։
Նախ ասեմ, որ Հայաստանում օլիգարխիկ համակարգն ունի կառավարման մեկ կենտրոն, և այդ կենտրոնը նախագահական ինստիտուտն է։ Նրանք ովքեր հայաստանյան չափանիշներով օլիգարխներ են ընկալվում հանրության կողմից՝ ամենևին էլ օլիգարխ չեն, այլ խոշոր փողատերեր։ Այդ փողատերերն անընդհատ զգում են սեփականությունը կորցնելու վտանգ, ինչը խանգարում է ներդրումային միջավայրի բարելավմանը ու բերում երկրից կապիտալի արտահոսքին։
Ըստ դասական սահմանման՝ օլիգարխիան դա քաղաքական իշխանություն ունեցող և տնտեսական հիմնական լծակներն իր ձեռքը կենտրոնացրած մարդկանց նեղ խումբն է, որը չի վերահսկվում հանրության մեծամասնության կողմից։ Ելնելով այդ սահմանումից՝ պետք է հայկական օլիգարխներին տարբերել «ախրանայով» ման եկողներից ու ջիպերով մայրաքաղաք Երևանն ասպատակողներից։
Հայկական օլիգարխիան թաքնված է նյուվասյուկիստական ծրագրերի, «ուսյալ-կրթյալի», տերտերական առոգանության, «ֆուտբոլասերների» ու բարեպաշտության քողի տակ։ Սա մեկ։
Երկրորդը. բնականաբար ՀՀ տնտեսաքաղաքական հարաբերությունները պետք է ապաօլիգարխիզացիայի ենթարկել և ստեղծել բաց համակարգ, բայց դա չի նշանակում «օլիգարխների դեմ ենք պայքարում» կարգախոսի տակ սեփականության վերաբաշխում ու գերկենտրոնացում իրականացնել, և մի քանի փողատերերին կուլակաթափ անելով՝ ստեղծել «մեկ օլիգարխի տնտեսություն», ինչն ավելի կեղտոտ համակարգ է, քան այն ինչ ունենք այսօր։
Հետևաբար՝ չի՛ կարելի թաքնվել տխրահռչակ «Հայկական աշխարհի» իբր թե ազգակենտրոն գաղափարախոսության տակ, բայց իրականացնել այնպիսի ապազգային քաղաքականություն, որն ավելի մեծ վտանգ է ներկայացնում մեր պետությանը, քան Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմը։
Պատերազմի դեպքում թշնամին հայտնի է, իսկ փարիսեցիական հայրենասիրության խրախճանքի պարագայում հակառակորդը դիմակով է, ու շատերը հնարավորություն չունեն նրանց բացահայտելու, ավելին՝ կարող են նույնիսկ աջակցել «կրթյալ» օլիգարխիային։
Ուստի՝ հարկավոր է ֆիգուրներին, իրերն ու երևույթներն իրենց անվանումներով կոչել, ճիշտ գնահատել իրավիճակը, ձևավորել համընդհանուր դիմադրության ճակատ և ստեղծել Նոր Հայաստան, այլապես ստիպված կլինենք դառնալ «կոսմոպոլիտ» օլիգարխիայի տակ կքած հասարակություն, որը ապագա չունի և չի դիմանա այս տարածաշրջանի մարտահրավերներին։
Անդրանիկ Թևանյան
Հ.Գ.։Սերժ Սարգսյանի «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու և «մեծ բյուջե» ունենալու ծրագրի շրջանակներում նախատեսվում է հաջորդ տարվանից է՛լ ավելի կոշտ տնտեսական քաղաքականություն վարել, որը, առանց կասկածի, հանգեցնելու է տնտեսական վիճակի վատթարացման, ապրանքների ու ծառայությունների գների աճին, ինչպես նաև դառնալու է կոռուպցիայի նոր աղբյուր։
Այսպես. հաջորդ տարվա համար ընդունվել է բավական ռիսկային բյուջե։ Գումարներ հավաքելն ու պլանն ապահովելը միգուցե ստացվի, սակայն դրա գինը կլինի կապիտալի փախուստն ու աղքատության մակարդակի աճը։ Բայց դա Ս. Սարգսյանին, թերևս, չի հետաքրքրում։ ««Մեծ բյուջեն» մեծ զոհեր է պահանջում»,- մտածում է Ս. Սարգսյանն ու անցնում գործի։
Վերջերս ԱԺ է ներկայացվել մի օրինագիծ, ըստ որի կառավարությունն առաջարկել է բոլոր տիպի շշալցվող կամ անգամ փաթեթավորվող ապրանքների (գարեջուր, լիմոնադ, հանքային ջուր, սուրճ և այլն) վրա հսկիչ դրոշմապիտակներ փակցնել և լրացուցիչ հարկերով գանձել նշված ապրանքատեսակները վաճառողներին։ Ստացվում է, որ իշխանություններն իրենց համար նոր տիպի բիզնես են մոգոնել՝ հսկիչ դրոշմապիտակի արտադրություն ու, բնականաբար, մոնոպոլ վաճառք։
Ոսումնասիրելով (ինտերնետային փնտրտուքի օգնությամբ) ԱՊՀ և արևմտաեվրոպական մի շարք երկրների օրենսդրությունները՝ պարզեցի, որ հսկիչ դրոշմապիտակը ներդրված է միայն Բելոռուսում։ Այսինքն՝ մերոնք որոշել են Բատկայից հետ չմնալ, մանավանդ որ լրացուցիչ փող աշխատելու նոր հեռանկարներ են ի հայտ գալիս։
Ինքնին հասկանալի է, որ օրենքն ընդունելուց հետո դրոշմապիտակների թողարկման բիզնեսով կզբաղվեն բացառապես «Հայկական աշխարհի» քարոզիչներն ու գաղափարախոսները։
Հասկանալի է նաև, որ այդ ամենը բազմաչարչար հայ ժողովրդին կներկայացվի «Վերջապես սկսում ենք պայքարը ստվերային տնտեսության դեմ, և անհանդուրեժելի ու անընդունելի երևույթները պետք է տեղ չունենան մեր կյանքում» դեմագոգիկ լոզունգի ներքո։
«Հայկական աշխարհի» ճարտարապետները. դոկտոր Նազիմից մինչև Ս. Սարգսյան և Տ. Սարգսյան
Երիտթուրքերի գաղափարախոսներից դոկտոր Նազիմը նշում էր, որ եթե հայերն իրենց աշխարհագրական բնօրրանից կտրվեն, ապա հայկական գործոնն այդ տարածքներում կթուլանա, և իրենք հնարավորություն կունենան մաքուր թուրքական պետություն կառուցել։
Հայկական գործոնի թուլացումը երիտթուրքերը տեսնում էին կա՛մ հայերին սպանելու, կա՛մ նրանց բռնի տեղահանելու ձևով։ Դա քսաներորդ դարասկզբի առաջին ֆաշիստական գաղափարախոսություն էր։
1915 թվականին թուրքական պետության իրականացրած ցեղասպանության հետևանքով հայերը սփռվեցին աշխարհով մեկ. հայն իր տանից կտրվեց՝ դառնալով «աշխարհի» քաղաքացի։
Ընթերցողը կարող է հետաքրքրվել, թե ինչու՞ եմ այս ամենը հիշել, ի՞նչ ընդհանրություն կա վերնագրում նշված դոկտոր Նազիմի, Սերժ Սարգսյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև և, վերջապես, ո՞ր ենթատեքստով են նրանք կապվում միմյանց ու «Հայկական աշխարհի» հետ։
Ցավոք սրտի, նշված անձանց միջև կա «մշակութաբանական» ընդհանրություն։ Տարբերությունն այն է, որ դոկտորնազիմները բռնի ուժով նպաստեցին յուրօրինակ «Հայկական աշխարհ» ստեղծելուն (կոտորածից խուսափող հայ ժողովրդի մասնիկները ցրվեցին աշխարհով մեկ), իսկ սերժսարգսյաններն ու տիգրանսարգսյանները, թերևս, լավ չեն պատկերացնում իրենց արածների հետևանքները, բայց նույն նպատակասլացությամբ են հայերին կտրում իրենց այժմյան բնակավայրից և ուղարկում «Հայկական աշխարհ»։
«Հայկական աշխարհ» ըստ Սերժ Սարգսյանի
Առիթ ունեցել եմ գրելու, որ Սերժ Սարգսյանի պատկերացրած պետության մոդելը թուրքմենականը կամ ադրբեջանականն է, իսկ իր երազած լիդերի կերպարը՝ թուրքմենբաշին։ Ճիշտ է, Սարգսյանն այդ մասին կարող է նույնիսկ գլխի ընկած չլինել, բայց դրանից իր թուրքմենբաշիական էությունը չի փոխվում։
Այն քաղաքականությունը, որն այժմ իրականացվում է Ս. Սարգսյանի ղեկավարությամբ՝ միտված է «մեկ օլիգարխի տնտեսության» ստեղծմանը, իսկ դա հենց թուրքմենբաշիզմն է։ Վերջին շրջանում արձանագրվող ներիշխանական բախումները պետք է դիտարկել միայն ա՛յդ պրիզմայով։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը 2007թ-ից սկսած (ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն վերցնելուց հետո) պայքարում է ոչ թե պետական կառավարման համակարգում առկա արատավոր երևույթների դեմ, այլ փորձում է կյանքի կոչել սեփականության վերաբաշխման իր ծրագիրը, այլապես եթե իրոք խնդիր լիներ դրված պայքարել անհանդուրժելի երևույթների դեմ (ինչպես այժմ մոդայիկ է դարձել), ապա այդ դեպքում Ս. Սարգսյանն ինքն առաջի՛նը պետք է հեռանար Բաղրամյան 26-ից, քանի որ աթոռին բազմել է 10 զոհերի, բազում խոշտանգվածների ու անազատության մեջ հայտնվածների գնով, և, բացի այդ, գործող համակարգի արատները թողարկվում են նախևառաջ նախագահի նստավայրում։ Սա՛ է իրականությունը։
Փաստացի, Սարգսյանի կողմից խնդիր է դրված 20-30 ընտանիքների կլանաօլիգարխիկ համակարգը դարձնել մեկ ընտանիքի, ինչի մասին ես բազմիցս նշել եմ։ Ասել է թե, իշխանությունները գնում են կուլակաթափության, բայց ոչ թե ազատ շուկա և մրցակցային քաղաքական համակարգ ձևավորելու, այլ ֆինանսական հոսքերը գերկենտրոնացնելու նպատակով։ Դրա համար գործող ռեժիմի պարագլխին անհրաժեշտ է «մեծ բյուջե», որպեսզի կոռուպցիան արտաքուստ վերանա, բայց իրականում «լեգալացվի» ու կենտրոնանա մեկի ձեռքում։
Նկատենք, որ սերժսարգսյանական «մեծ բյուջեի» հավաքման առաջին զոհերը դարձան փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն, ու նրանցից շատերը լքեցին Հայաստանը՝ դառնալով «Հայկական աշխարհի» քաղաքացիներ, ու եթե այսպես շարունակվի, ապա իշխանությունների արածների հետևանքները բովանդակային առումով շատ չեն տարբերվի երիտթուրքերի գաղափարախոս Դոկտոր Նազիմի մտածողության հետևանքներից։
«Հայկական աշխարհ» ըստ Տիգրան Սարգսյանի
Համադրելով իշխանությունների քարոզն ու իրականացրած քայլերը՝ գալիս ես այն եզրակացության, որ սրանց նման ցինիկ, դեմագոգ և մերկանտիլ հոգեբանությամբ պաշտոնյաներ նորանկախ Հայաստանը դեռ չի ունեցել, իսկ Տիգրան Սարգսյանն ամենաանհաջող վարչապետն է 1991–ի անկախացումից ի վեր։
Հայկականաշխարհականները նեոբոլշևիկյան մտածողության «կոսմոպոլիտներ» են, որոնց համար Հայաստանը խոպան տարածք է, որտեղ պետք է «քեշ» փող աշխատել, որպեսզի հետո հեշտությամբ հեռանալ տարածքից։
«Կոսմոպոլիտների» համար ՀՀ քաղաքացիներն արտահանման ենթակա ապրանք են, որոնք կա՛մ պետք է դրսում փող աշխատեն և ուղարկեն Հայաստան, որպեսզի օլիգարխիկ համակարգը կլանի այդ ֆինանսները, կա՛մ պետք է լքեն հայրենիքն ու շատ չծանրաբեռնեն օլիգարխիային։
Ի ապացույց ասվածի՝ մեջբերեմ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջերս արված հայտարարությունից, որը նա հնչեցրել էր ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի կանխվի արտագաղթը։
«Ժամանակակից կրթված մարդը, որ գիտի մի քանի լեզուներ, ինքն ավելի մոբիլ է, եւ այդ մարդու զարգացման ինքնաիրացման համար անհրաժեշտ պայման է միգրացիոն ակտիվությունը: Նա պետք է հնարավորություն ունենա սովորել ու աշխատել տարբեր երկրներում, փորձարկել իր կարողությունները: Այդ տեսակետից դա համաշխարհային բնական միտում է՝ միգրացիայի ավելի բարձր մակարդակ, եւ մենք այդ առումով պետք է ստեղծենք բարենպաստ պայմաններ, որ մեր քաղաքացիները նույնպես միգրացիոն մոբիլությունից օգտվեն՝ ինքնաիրացման իրենց կարողությունները դրսեւորելու համար»,- ասել է «Հայկական աշխարհի» մերօրյա ճարտարապետը՝ փաստացի նշելով, որ իրենք դեմ չեն որպեսզի որոշակի գիտելիքներ ունեցող հայերն արտագաղթեն ու դրա համար է, որ ուզում են օտարալեզու հանրակրթական դպրոցներ բացել, որպեսզի մեր քաղաքացիները նույնպես միգրացիոն մոբիլությունից օգտվեն՝ ինքնաիրացման իրենց կարողությունները դրսևորելու համար։
Եթե ասվածին ավելացնենք նաև այն, որ «տիրացու» Տ. Սարգսյանը պարբերաբար առաջ է տանում այն միտքը, թե ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարն ինքը տեսնում է հայերիս դրսում փող աշխատելու և այդ փողն այստեղ ուղարկելու տարբերակով, ապա ակնհայտ է դառնում, որ այս տարի արձանագրված մոտ 70 հազարանոց արտագաղթը պետական քաղաքականություն է եղել։ Համենայնդեպս այդպես է ստացվում։
Դե հիմա ասեք, ի՞նչ տարբերություն երիտթուրքերի արածի ու սրանց կազմակերպած «սպիտակ եղեռնի» միջև։ Ի՞նչ տարբերություն դոկտոր Նազիմի «Թուրքիան առանց հայերի», Սերժ Սարգսյանի «մեկ օլիգարխի տնտեսություն» և Տիգրան Սարգսյանի «միգրացիոն մոբիլության աջակցություն» ծրագրերի միջև։ Բոլոր տարբերակներով էլ «Հայկական աշխարհ» է ստեղծվում. մի դեպքում երիտթուրքերի ջարդերից փախչելու, մյուս դեպքերում՝ հայկական օլիգարխիայից փրկվելու հետևանքով։
Ո՞րն է ելքը
Հիմա ի՞նչ, այսօրվա կլանաօլիգարխիկ համակարգը մնա՞,- կհարցնի սովետական ագիտպրոպի «լավագույն» ավանդույթները հիշեցնող իշխանական քարոզչության զոհ դարձած ու գործընթացները մակերեսորեն դիտարկող ընթերցողը։ Պատասխանը միանշանակ է՝ ո՛չ։ Բայց նախքան իշխանությունների քայլերին գնահատական տալը, պետք է հասկանալ ներկայում տեղի ունեցող գործընթացները, ճիշտ ախտորոշում կատարել ու հետո նոր անցնել գործի։
Նախ ասեմ, որ Հայաստանում օլիգարխիկ համակարգն ունի կառավարման մեկ կենտրոն, և այդ կենտրոնը նախագահական ինստիտուտն է։ Նրանք ովքեր հայաստանյան չափանիշներով օլիգարխներ են ընկալվում հանրության կողմից՝ ամենևին էլ օլիգարխ չեն, այլ խոշոր փողատերեր։ Այդ փողատերերն անընդհատ զգում են սեփականությունը կորցնելու վտանգ, ինչը խանգարում է ներդրումային միջավայրի բարելավմանը ու բերում երկրից կապիտալի արտահոսքին։
Ըստ դասական սահմանման՝ օլիգարխիան դա քաղաքական իշխանություն ունեցող և տնտեսական հիմնական լծակներն իր ձեռքը կենտրոնացրած մարդկանց նեղ խումբն է, որը չի վերահսկվում հանրության մեծամասնության կողմից։ Ելնելով այդ սահմանումից՝ պետք է հայկական օլիգարխներին տարբերել «ախրանայով» ման եկողներից ու ջիպերով մայրաքաղաք Երևանն ասպատակողներից։
Հայկական օլիգարխիան թաքնված է նյուվասյուկիստական ծրագրերի, «ուսյալ-կրթյալի», տերտերական առոգանության, «ֆուտբոլասերների» ու բարեպաշտության քողի տակ։ Սա մեկ։
Երկրորդը. բնականաբար ՀՀ տնտեսաքաղաքական հարաբերությունները պետք է ապաօլիգարխիզացիայի ենթարկել և ստեղծել բաց համակարգ, բայց դա չի նշանակում «օլիգարխների դեմ ենք պայքարում» կարգախոսի տակ սեփականության վերաբաշխում ու գերկենտրոնացում իրականացնել, և մի քանի փողատերերին կուլակաթափ անելով՝ ստեղծել «մեկ օլիգարխի տնտեսություն», ինչն ավելի կեղտոտ համակարգ է, քան այն ինչ ունենք այսօր։
Հետևաբար՝ չի՛ կարելի թաքնվել տխրահռչակ «Հայկական աշխարհի» իբր թե ազգակենտրոն գաղափարախոսության տակ, բայց իրականացնել այնպիսի ապազգային քաղաքականություն, որն ավելի մեծ վտանգ է ներկայացնում մեր պետությանը, քան Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմը։
Պատերազմի դեպքում թշնամին հայտնի է, իսկ փարիսեցիական հայրենասիրության խրախճանքի պարագայում հակառակորդը դիմակով է, ու շատերը հնարավորություն չունեն նրանց բացահայտելու, ավելին՝ կարող են նույնիսկ աջակցել «կրթյալ» օլիգարխիային։
Ուստի՝ հարկավոր է ֆիգուրներին, իրերն ու երևույթներն իրենց անվանումներով կոչել, ճիշտ գնահատել իրավիճակը, ձևավորել համընդհանուր դիմադրության ճակատ և ստեղծել Նոր Հայաստան, այլապես ստիպված կլինենք դառնալ «կոսմոպոլիտ» օլիգարխիայի տակ կքած հասարակություն, որը ապագա չունի և չի դիմանա այս տարածաշրջանի մարտահրավերներին։
Անդրանիկ Թևանյան
Հ.Գ.։ Սերժ Սարգսյանի «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու և «մեծ բյուջե» ունենալու ծրագրի շրջանակներում նախատեսվում է հաջորդ տարվանից է՛լ ավելի կոշտ տնտեսական քաղաքականություն վարել, որը, առանց կասկածի, հանգեցնելու է տնտեսական վիճակի վատթարացման, ապրանքների ու ծառայությունների գների աճին, ինչպես նաև դառնալու է կոռուպցիայի նոր աղբյուր։