Լրահոս

20.03.2017 20:25


Վանդալիզմ Երևանում. անհայտ անձինք ներկել են Հովհաննես Շիրազի արձանը (լուսանկար)

Վանդալիզմ Երևանում. անհայտ անձինք ներկել են Հովհաննես Շիրազի արձանը (լուսանկար)

Այսօր՝ մարտի 20-ին, Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքի «Սուրբ Երրորդություն» եկեղեցուց քիչ հեռու գտնվող հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի արձանն անհայտ անձինք ներկել են բրոնզագույն ներկով:


«Հովհաննես Շիրազի արձանը հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված չէ, սակայն Երևան քաղաքի հուշարձանների պահապանը եղել է տեղում, արձանագրել վիճակը: Մենք գրություն ենք պատրաստել, որը կուղարկենք համայնքի ղեկավարին: Մշակույթի նախարարությանը ևս տեղյակ կպահենք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը:

Լուսանկարը՝ «shamshyan.com»–ի

Այս խորագրի վերջին նյութերը