Կարծիք

26.01.2017 14:05


Սերժ Սարգսյանի քարոզարշավի մեխը լինելու է հակաքարոզը

Սերժ Սարգսյանի քարոզարշավի մեխը լինելու է հակաքարոզը

Վերջերս աչքովս մի նյութ ընկավ, համաձայն որի՝ Սերժ Սարգսյանը խիստ մտահոգված է իր ազդեցության տիրույթից դուրս հայտնված գործիչների վարկանշով և քայլեր է ձեռնարկում այդ մարդկանց վարկանիշը գցելու համար։ Խոսքը, մասնավորապես, Սեյրան Օհանյանի մասին է, ում դեմ պատվիրված հոդվածների պակաս արդեն իսկ չի զգացվում։

Ասում են, որ Սերժ Սարգսյանը հատուկ այդ գործի համար խումբ է ձևավորել, իսկ աշխատանքները ղեկավարելու է Միքայել Մինասյանը՝ ՀՀԿ նախագահի փեսան։
Փաստորեն, Սերժ Սարգսյանի քարոզարշավի մեխը լինելու է հակաքարոզը։ Բայց ուրիշ ի՞նչ նա կարող է ասել ժողովրդին։ Պարզ է, որ իր խոստումներին արդեն ոչ ոք չի հավատում, իսկ ցույց տալու բան ինքը չունի. ոչ մի լավ բան այսքան տարիների ընթացքում չի արել։ Նույնիսկ զարմանալի է՝ ինչպես կարելի է այդքան վատ կառավարել։ Եվ ունենալով զրոյական վարկանիշ՝ նա այսօր փորձում է վատաբանել իր հիմնական հակառակորդներին։

Դե, իսկ մենք դա ֆիքսում ենք․ ում դեմ աշխատում է Սերժ Սարգսյանը, նա էլ արժանի է վստահության։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը