Լրահոս

03.12.2010 17:04


Լույս է տեսել «Շվիի մեթոդական ձեռնարկ» քառալեզու գիրքը

ՀՀ մշակույթի նախարարության պատվերով և աջակցությամբ լույս է տեսել «Շվիի մեթոդական ձեռնարկ» քառալեզու գիրքը (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն): Այն երաշխավորված է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ազգային նվագարաններ և հայ երգեցողության ամբիոնի կողմից ու նվիրված է Կոմիտասի ծննդյան 140-ամյակին:

Աշոտ Ջիվանյանի հեղինակած սույն ձեռնարկը շվիի կատարողական դպրոցի համար նախատեսված դասագիրք է, որտեղ զետեղված մեթոդական ցուցումները կնպաստեն աշակերտների տեխնիկական դժվարությունների հաղթահարմանը՝ ուսուցիչներին ծառայելով որպես դասավանդման ուղեցույց:

Շվիի մեթոդական ձեռնարկում ներկայացված են հոգևոր, ժողովրդական, գուսանական երգերի և պարեղանակների լավագույն նմուշներ, նաև՝ ռուս և արևմտաեվրոպացի երգահանների ստեղծագործություններից:

Այս խորագրի վերջին նյութերը