Լրահոս

11.02.2011 15:34


ՆԺԿ նախագահ. «Հանձնվելու մասին բացառվում է խոսելը»

ՆԺԿ նախագահ. «Հանձնվելու մասին բացառվում է խոսելը»

ԼՂ հակամարտության զարգացումներին անդրադառնալով՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասել է, թե խնդիրը լուծում է պահանջում, և իր համոզմամբ ամեն ինչ պետք է արվի մեծ պատերազմից խուսափելու համար.

-Իհարկե, հանձնվելու մասին բացառվում է խոսելը նույնիսկ, դա էլ ավելի կվատթարացներ մեր վիճակը հիմա, բայց մենք ամեն ինչ պետք է անենք խուսափելու համար մեծ պատերազմից, որովհետև դա հայերի համար դառնալու է աղետ,-ասել նա և ընդգծել, որ դրանից խուսափելու համար երկրում այնպիսի փոփոխություններ պետք է կատարվեն, որ բոլորին հասկանալի դառնա՝ Ղարաբաղի համար զոհվելու պատրաստակամության ոգին, որը կար հայերի մեջ, պետք է հետ գա։

Նա նշել է, որ միայն այդ պարագայում աշխարհը կհասկանա, որ Հայաստանին պետք չէ ձեռք տալ։ Իսկ այդ ոգին, նրա խոսքերով, կարող է արթնանալ միայն արդարության վերականգնման ճանապարհին, դրա համար ներքին քաղաքական և տնտեսական կյանքում շատ լուրջ համակարգային փոփոխությունները լավ կլինի նույնիսկ հեղափոխական ճանապարհով լինեն, որպեսզի բոլորը հասկանան, որ հայերը ոտքի կանգնեցին նոր կյանքի համար։

Նա նշել է, թե հարցը լուծում է պահանջում, այլապես խժդժությունների հետևանքով պայթուցիչ է դառնալու։

-Կայուն վիճակի է պետք բերել։ Հիմա անկայուն վիճակ է։ Մենք Աստանայում ամեն ինչ փակեցինք, բայց դա չի նշանակում, որ խորության մեջ գործընթացը չգնաց,-ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը