Տնտեսական

22.12.2009 17:55


ԱԺ ՀՅԴ խմբակցության տեսակետը ՀՀ կառավարության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության և 2010թ. բյուջեի վերաբերյալ

ԱԺ ՀՅԴ խմբակցության տեսակետը ՀՀ կառավարության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության և 2010թ. բյուջեի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով ներկայացված 2010 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմվել է ըստ հետևյալ մոտեցումների (կանխատեսումների)'

1. ՀՆԱ (տնտեսական) իրական աճը' 1,2% (անվանական ՀՆԱ-ն կկազմի 3,215 մլրդ. դրամ),

2. ԱՄՆ 1 դոլարի միջին փոխարժեքը' 386.41 ՀՀ դրամ,

3.      ՀՆԱ դեֆլյատոր' 2%,

4.Գնաճը միջինում' 2.8%,

5.Պետական բյուջեի եկամուտները' 742,1 մլրդ. դրամ (ՀՆԱ 23,1%), որից հարկային եկամուտներն ու տուրքերը կանխատեսվում են 570 մլրդ դրամ (ՀՆԱ 17,7%), սոցիալական ապահովության վճարները' 105.2 մլրդ դրամ (ՀՆԱ 3,3%),

6.Պետական բյուջեի ծախսերը' 935,5 մլրդ դրամ (ՀՆԱ 29,1 %), որոնցում սոցիալ-մշակութային ճյուղերը կկազմեն 42,7%, պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման ոլորտները' 19,1%, տնտեսության ճյուղերը' 17,7% և տեղական ինքնակառավարման մարմիններին աջակցությունը' 3,5%,

7.Բյուջեի դեֆիցիտը' 193,4 մլրդ  դրամ կամ կանխատեսվող ՀՆԱ-ի 6,02%-ը,

8.ՀՆԱ-ն ըստ ոլորտների կկազմի' արդյուանբերությունը 14,3%, գյուղատնտեսությունը' 18,4%, շինարարությունը' 15,6%, ծառայությունները' 40,9%, զուտ հարկերը' 10,7%,

9.Պետական պարտքը' 2010-ի ավարտին կկազմի 4009 մլն. ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 48,18%-ը, ընդ որում, արտաքին պետական պարտքը կլինի 3,566 մլն. ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 42,8%-ը:

Հարկ է արձանագրել, որ այս կանխատեսումներն անորոշության մեծ աստիճանով, ինչպես նաև' 2009թ. համանման կանխատեսումների չիրականացումը (2009թ. համար նախորդ տարեվերջի մակրոտնտեսական կանխատեսումները գերազանցապես չեն իրականացել) ձևավորում են ակնկալվող դրական արդյունքների ձեռք բերման հարցում էական ռիսկեր, որոնց չեզոքացումը կամ նվազեցումը պահանջում են ոչ միայն տնտեսական, սոցիալական և հասարակական կյանքի այլ ոլորտներում իրականացվող քաղաքականությունների արմատական վերանայումներ, այլև անորոշության աստիճանը նվազեցնելու իրական գործողություններ:

Նախ, հակիրճ անդրադառնանք ՀՀ կառավարության 2010թ. բյուջետային ուղերձում ներկայացված մի քանի կանխատեսումների:

Այսպես, 2009թ. ՀՆԱ անկումը կանխատեսվում է 15.6% նախորդ տարեվերջին կանխատեսված 9.2% աճի փոխարեն, իսկ 2010թ. համար կանխատեսվել է ՀՆԱ 1.2% իրական աճ: Այս կանխատեսումների համար հիմք է ծառայել □Միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված համաշխարհային տնտեսության վերականգնման վերաբերյալ կանխատեսումները, որոնց արդյունքում ակնկալվում է համաշխարհային պահանջարկի մեծացում, մետաղների գների շարունակական աճ և արտերկրից եկող դրամական փոխանցումների աճ:□ Այլ կերպ ասած, հայրենի տնտեսության առողջացումը պայմանավորված է բացառապես միջազգային զարգացումներով և հաշվի առնված չէ տնտեսության ներսում դիվերսիֆիկացիայի և մենաշնորհների դեմ պայքարի կարևորությունը, ներքին ռեսուրսների համախմբումն ու դրանց ճիշտ հունավորման անհրաժեշտությունը: Բացի այդ, արդեն ներկայացնելով համախառը առաջարկի բաղադրիչները (տնտեսության ճյուղերը) կառավարությունը արձանագրել է, որ 2009թ. 10 ամիսներին արդյունաբերության 11.4%-ի նվազման մեջ մեծ տեսակարար կշիռներ ունեն մանածագործական արտադրությունը (53.7%), ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը (49.9%), քիմիական արդյուանբերությունը (46.5%) և բնափայտի մշակումն ու փայտե արտադրատեսակների արտադրությունը (32%): Իսկ 2010թ. համար կանխատեսվում է արդյունաբերության աճի տեմպերի վերականգնում ի հաշիվ հանքաարդյուանբերության ոլորտում արտահանման խթանման շարժառիթների: Այսինքն' անկում ապրած ենթաճյուղերը չունեն վերականգնման հնարավորություններ կամ առնվազը կառավարությունը չի տեսնում դրանք կամ' չի ցանկանում այդ ուղղությամբ իրականացնել արդյունավետ ծրագիր: Գյուղատնտեսության վերաբերյալ կանխատեսումներում կառավարությունը առանց որևէ հիմքի 2010թ. համա

Այս խորագրի վերջին նյութերը