Քաղաքական

21.10.2010 17:59


Աշոտ Մանուչարյանն առաջարկում է ստեղծել 1988թ. նույն վիճակը

Աշոտ Մանուչարյանն առաջարկում է ստեղծել 1988թ. նույն վիճակը

Արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին գլխավոր խորհրդական Աշոտ Մանուչարյանն ասել է՝ քանի որ անկախ մեզնից գործառույթներ են ծավալվում, մենք պարտավոր ենք փորձել ստեղծել մեր գործոնը։

-Միակ ճանապարհը ես տեսնում Հայաստանի քաղաքացիների անհապաղ ժողով հրավիրելու մեջ։ Մենք պետք է հասցնենք դա անել մեկ ամսվա ընթացքում, ստեղծենք մոտավորապես նույն վիճակը, ինչ 1988թ. էր, առաջին օրերին։ Այսինքն, իրոք ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի։ Այդ ժողովը պետք է լուծի մեկ հարց՝ Հայաստանում իշխանություն հռչակի ինքն իրեն։ Դա չի նշանակում, որ մյուս իշխանական օղակները վերացվում են և այլն, և այլն,-ասել է Ա. Մանուչարյանը:-Առաջին հերթին բոլոր իշխանությունների գլխին պետք է իշխի ժողովուրդը, որովհետև այն գործառույթները, որոնց միջով այս տարիների ընթացքում տարել են իշխանությունը կամ քաղաքական ուժերը, պայմանավորված են եղել միայն մեկ բանով՝ որ Հայաստանում այդ շերտը վերածվել է յուրատեսակ թալիբանի։ Թալիբանը պետք չէ գնահատել միայն որպես հոգևոր մոլեռանդների խումբ։ Թալիբանը ուրիշ մոլուցքների վրա էլ կարելի է կառուցել, օրինակ՝ փողի մոլուցքի վրա, որը քիչ պակաս թալիբան է և ոչ պակաս հանցագործությունների ունակ իր երկրի ու ժողովրդի դեմ։ Այդ թալիբանը ձևավորված է նաև Հայաստանում, որին կարծես հիմա առաջարկում են Հայաստանի դեմ կատարել վերջին հանցավոր քայլերը, որից հետո նրանք կոչնչացվեն։

Ա. Մանուչարյանը վստահ է, որ այդ դեպքում միջազգային հանրությունը ստիպված պետք է լինի հաշվի նստել քաղաքական կամքի հետ.

-Հիմա այսօր նոր փուլ է, նոր իրավիճակ է, շատ ծանր մարտահրավերներ են սպասվում, և մենք պետք է կարողանանք այդ մարտահրավերներին արժանի պատասխան գտնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը