Կարծիք

28.06.2016 16:00


Եթե էլի Սերժ Սարգսյանն անցնի...

Եթե էլի Սերժ Սարգսյանն անցնի...

2017թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ Սերժ Սարգսյանը կոնկրետ «մեսիջներ» է ուղարկում թե՛ հայ ժողովդին, թե՛ իր մտերիմ յուրայիններին: Երեկ «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀԿ ղեկավարը նախ զգուշացնում է, որ եթե խորհրդարանական ընտրություններում պարտվեն, այսինքն՝ ՀՀԿ-ն մեծամասնություն չկազմի, նախագահ Սարգսյանը դուրս կգա քաղաքականությունից, և յուրայինների ախորժակներին քացախ չի լցնի:

Պարզ է՝ եթե ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն չկազմի, ապա այն որոշումները, որոնք Բաղրամյան 26-ից մի կանգառ ներքև՝ ԱԺ են իջնում, չեն անցնի, իսկ ինքը մնում է քաղաքականության մեջ, որ ի՞նչ անի. ո՞վ պետք է նրա անձնական շահերը պաշպանի և նրա խոսքն անցկացնի ԱԺ-ում, եթե ՀՀԿ-ն մեծամասնություն չկազմի:

Սարգսյանը, փաստացի, այս «մեսիջով» անձնավորում է հետագա պայքարը՝ ՀՀԿ-ականներին «դու՝ ինձ, ես՝ քեզ» սկզբունքով ուղղորդելով: Բայց պետք է վերջ դնել շատերի մեջ արմատացած ստրուկի հոգեբանությանը:

Այս իմաստով թե՛ ընդդիմադիր գործիչները, թե՛ նրանք, ովքեր ֆորմալ իշխանություն են ներկայացնում, բայց այլևս տանել չեն կարողանում այս բռնատիրական, մենիշխանական մթնոլորտը (իսկ այդպիսիները շատ-շատ են) և վտանգ են տեսնում նրա հետագա գործողությունների մեջ, պետք է համախմբվեն և լուրջ քայլեր ձեռնարկեն՝ ընդհուպ մինչև համազգային շարժում, և թույլ չտան՝ գալիք խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանն էլի հաղթանակած դուրս գա:

Իսկ հասարակությունը կկանգնի այն մարդկանց կողքին, ովքեր կձեռնարկեն ամեն ինչ՝ Սարգսյանի չհաղթանակը տեսնելու համար. գոնե մեկ անգամ գալիք ընտրությունների թվերը պետք է ժողովուդը «խփի»:

Իսկ եթե հանկարծ Սարգսյանն ու Մուկուչյանը կրկին ընտրությունների թվերը նկարեցին, ապա մենք արդեն սև և սպիտակ գույներով կնկարենք հայրենիքի և հայ ժողովրդի հետագա մռայլ տեսլականը՝ ընդհուպ մինչև Ղարաբաղի հանձնումն Ադրբեջանին:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը