Կարծիք

28.06.2016 12:52


Հանրապետականները չեն զգում, որ իրենց ցինիկությունը կարող է «թարս բուսնել» հենց իրենց համար

Հանրապետականները չեն զգում, որ իրենց ցինիկությունը կարող է «թարս բուսնել» հենց իրենց համար

Հանրապետականները չեն զգում, որ իրենց ցինիկությունը կարող է «թարս բուսնել» հենց իրենց համար: Նրանք հավերժ չեն լինելու իշխանության և թող վաղվա օրվա մասին մտածեն, որ ժողովուրդը հանկարծ մի քանի հարյուր հոգու փուռը չտա: Ի՞նչ է նշանակում ԱԺ ամբիոնից հայտարարել, թե «ընդդիմությո՛ւն, մենք ի՞նչ մեղք ունենք, որ մենք տիրապետում ենք վարչական ռեսուրսների, այդ թվում՝ մեդիայի, իսկ դուք՝ ոչ»: Լևոն Մարտիրոսյանն ընդհանրապես տեղյա՞կ է, որ ժողովրդավարական երկրներում, ըստ տրամաբանության, վարչական ռեսուրսները իշխանության սեփականությունը չեն, առավել ևս՝ դրանք չպետք է որևէ ազդեցություն ունենան ընտրական գործընթացների վրա, եթե պետությունն իրեն ժողովրդավար է դիրքավորում: Եթե որևէ եվրոպական երկրում որևէ պատգամավոր նման արտահայտություն աներ, ապա այդ իշխանությունը լուրջ խնդիրներ կունենար, քանզի կասկածի տակ կդրվեր ընտրությունների արդար ու թափանցիկ լինելը:

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը