Տնտեսական

10.12.2009 14:19


2010թ.՝ 1,5% տնտեսական անկո՞ւմ

2010թ.՝ 1,5% տնտեսական անկո՞ւմ

ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն իր իսկ կատարած վերլուծություններով 2010թ. համար կանխատեսել է  1,5% տնտեսական անկում՝ ի տարբերություն ՀՀ կառավարության կանխատեսածած 1-2% աճի։

-Իմ գնահատմամբ՝ մեզ սպասում է տնտեսական անկման ծավալների խորացում։ Ճիշտ է, այդ տվյալները անհամադրելի են լինելու այս տարվա հետ, բայց, այնումենայնիվ, մենք գործ ենք ուեննալու  տնտեսական անկման հետ, ընդ որում՝ սա լավատեսական նախագիծ է,-նշել է նա։

Ըստ Բագրատ Ասատրյանի ուսումնասիրությունների՝ 2010թ. որոշ ոլորտներում չնչին, բայց, այնուամենայնիվ, աճ է գրանցվելու. արդյունաբերության ոլորտում 2-2,5%, գյուղատնտեսության ոլորտում՝ շուրջ 2%, շինարարության բնագավառում՝ շուրջ 5%, իսկ  բացասական միտումներ նկատվելու են արտաքին առևտրի և ֆինանսական հոսքերի տեսանկյունից։

-Քանի որ անկախ կառավարության լավ կամ վատ աշխատանքից՝ կյանքը շարունակվում է, մի քիչ դրական էլեմենտ եմ ուզում դնել իմ ասածի մեջ։ Կարծում եմ, որ եթե դրական տեմպերով առաջ գնանք, ապա 2011թ.ավելի դրական վիճակ կունենանք և, կարծում եմ, մենք կարող ենք ակնկալել տնտեսական աճ։ Բայց սա միայն այն դեպքում, եթե իշխանությունն ավելի խելամիտ լինի և այս  քաղաքական ուղղությունների շրջանակներից դուրս գա,-նշել է ԿԲ նախկին նախագահը։

Նա ասել է, որ ՀՀ կառավարության ներկայացրած հակաճգնաժամային ծրագիրն ուղղակի հեքիաթային երազանք է, որը ոչ մի կապ չունի ճգնաժամի դեմն առնելու միջոցառումների հետ։

-Սկզբնական շրջանում միայն էմոցիաներ են եղել։ Ուզում եմ հիշեցենել, որ մենք ծրագիր չենք ունեցել։ Գուցե վարչապետի ելույթը լավն էր, բայց, կներեք, ծրագրերը ելույթներ չեն։ Ծրագրերում նշվում են միջոցառման պատասխանատուները, ժամկետները և այդ ամենի հիմքը՝ փողը՝ բյուջետային ֆինասվորումը։ Մենք 2009թ. ունեցել ենք անհասկանալի վիճակ. մենք բանավոր հայտարարություն ենք լսել, որ կա ճգնաժամ, բանավոր հայտարարություն ենք լսել, որ կան հակաճգնաժամային միջոցներ, բայց ունեցել ենք բյուջե, որտեղ մի հեքիաթային, ոչ ռեալ բան էր նկարագրված,-նշել է նա։

Ըստ Բագրատ Ասատրյանի՝ վերջին իրադրաձությունները ցույց են տալիս, օրինակ՝  բյուջետային քննարկումները, որ ոչ մի տեղաշարժ իշխանական համակրգում չկա։

-ԱԺ-ն, ըստ էության, որևէ կերպ չարձագանքեց։ Բյուջեի մասին քննարկումներ եղան, ՀԱԿ-ը արձագանաքեց, կուսակցությունը, որը վերջերս կոալիցաիայի անդամ էր, խոսքը Դաշնակցությանն է վերաբերում, նույնպես այդ գնահատականը տվեց, բայց, ցավոք, ըստ էության, ոչ մի բան չարվեց։ Ես ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ ՀՀ օրենսդիր մարմինը պառազիտ է,-հավելել է նա։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը