Լրահոս

07.10.2010 17:19


Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությանը՝ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։

Ալիևը հայտարարել է, թե ուրախ է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ողջունել ԵԱՀԿ փաստահավաք առաքելությանը  և ինքն այս այցը որպես դրական երևույթ է գնահատում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստահավաք առաքելության կազմում ընդգրկված են նաև  Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներ՝ Ալիևը հույս է հայտնել, թե առաքելությունն անաչառ զեկույց կներկայացնի։

 

Այս խորագրի վերջին նյութերը