18.05.2024 ● 17:52
18.05.2024 ● 16:51
18.05.2024 ● 16:00
18.05.2024 ● 15:41
18.05.2024 ● 15:10
18.05.2024 ● 14:33
18.05.2024 ● 14:00
18.05.2024 ● 11:30
18.05.2024 ● 11:28
18.05.2024 ● 11:25
18.05.2024 ● 11:18
18.05.2024 ● 08:35
18.05.2024 ● 08:22
17.05.2024 ● 18:53
17.05.2024 ● 18:15
17.05.2024 ● 18:00
17.05.2024 ● 17:00
17.05.2024 ● 16:06
17.05.2024 ● 14:34
● Լրահոս
Հայկական կինոյին նվիրված երեկո Ֆրիբուրգի միջազգային կինոփառատոնի շրջանակներում
26.03.2013 ● 20:04
Մարտի 16-23-ը տեղի ունեցած Ֆրիբուրգի 27-րդ միջազգային կինոփառատոնի (27 Festival International de Films de Fribourg) շրջանակներում կազմակերպվեց հայկական կինոնկարների ցուցադրման երեկո, որին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցեց Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը: Փառատոնի շրջանակներում մարտի 21-ին ցուցադրվեցին Ատոմ Էգոյանի «Արարատ», Սերգեյ Փարաջանովի «Սայաթ-Նովա» եւ Օքսանա Միրզոյանի «140 դրամ» կինոնկարները:
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
26.03.2013 ● 19:59
Մարտի 27-30-ին՝ հատկապես օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-ին կբարձրանա 2-4, 29-ի ցերեկը կնվազի արևելյան շրջաններում՝ 4-6, մնացած շրջաններում՝ 2-3 աստիճանով:
Կողոպտիչը հայտնաբերվել է
26.03.2013 ● 19:18
Մարտի 25-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, ոստիկանության Բազումի բաժանմունք բերման են ենթարկել 24-ամյա մի երիտասարդի:
Ավագ երկուշաբթիի խորհուրդը` «Նարեկացի» արվեստի միությունում
26.03.2013 ● 18:45
«Նարեկացի» արվեստի միության Մարտի 25- 29 –ի միջոցառումների շարքը նվիրված է Մեծ Պահքի վերջին` Ավագ Շաբաթվա խորհրդին:
«Թեժ գիծ»-ը գործում է
26.03.2013 ● 18:10
Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման, ինչպես նաև անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2013 թվականի մարտի 26-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 010-53-32-73հեռախոսահամարով:
Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված կլոր սեղան-քննարկում Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում
26.03.2013 ● 17:37
Մարտի 25-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում տեղի ունեցավ «Ղարաբաղյան շարժման 25-ամյակը. պայքար անկախության եւ արդարության համար» խորագրով կլոր սեղան-քննարկում՝ կազմակերպված Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի եւ Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից։
ՀԱԿ-ի պատասխանը ՀՀԿ–ին
26.03.2013 ● 17:14
Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀ խմբակցության ղեկավարին է փոխանցել հնարավոր արտահերթ նիստում ընդունվելիք հայտարարության` «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության նախագիծը և տեղեկացրել, որ միայն նման նախագծի շուրջ կարող է կայանալ համաձայնություն: Նախագիծը ներկայացվում է ստորև:
ՀԱԿ անդամ. «Րաֆֆի Հովհաննիսյանի որդեգրած քաղաքականությունը մեզ համար անհասկանալի է»
26.03.2013 ● 17:00
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը այսօր հրավիրված ասուլիսում ընդգծել է, որ չեն տեսնում Րաֆֆի Հովհաննիսյանի այն տրամաբանական քայլերի շարքը, որը կարող է նպաստել ժողովրդի հաղթանակին:
Ամերիկացուն դատի են տվել բազմամյա վիսկի ըմպելու հանար
26.03.2013 ● 16:35
ԱՄՆ-ի Պենսիլվանիա նահանգում հետաքրքիր դեպք է տեղի ունեցել: 62 ամյա Ջոն Սոնդերսը կանգնելու է դատարանի առջև` 1912 թվի թողարկման վիսկի ըմպելու պատճառով:
Գումարտակի հրամանատարը կաշառք ստանալու պահին ձերբակալվել է
26.03.2013 ● 16:35
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարտի 25-ին ժամը 17:00-ի սահմաններում կաշառք տալու և ստանալու պահին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայից ՀՀ ՊՆ ՌՈ օպերատիվ հետախուզական բաժին բերման են ենթարկվել ԶՈՒ զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, 1978 թ-ին ծնված փոխգնդապետ Ս.Մ.-ն, և տարբեր զորամասերում ծառայող, դասակի հրամանատարներ՝ ավագ լեյտենանտ Ա.Ա.-ն և կապիտան Ա.Մ.-ն :
ԲՀԿ–ական պատգամավոր. «Շարմազանովը շատ լավ գիտի գողերի ու ավազակների տեղը»
26.03.2013 ● 16:17
«Խլուրդային քաղաքականությունից խոսում է մի գործիչ, որն իրավունք չունի վիրավորելու Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, և որի գործունեությունը բնութագրելու համար հասարակության մի ստվար զանգված չի վարանի կենդանական աշխարհից մի շարք ավելի վատ ու ավելի վառ օրինակներ բերել: Ինչ վերաբերում է Էդուարդ Շարմազանովի՝ գողեր ու ավազակներ փնտրելու կոչին, ապա վստահ եմ, որ հասարակությունը շատ լավ գիտի գողերի ու ավազակների տեղը, ովքեր ուշ թե շուտ կրելու են իրենց արժանի պատիժը: »
Վահագն Խաչատրյան. «Այս անգամ նույնպես կլինեն ընտրակեղծիքներ»
26.03.2013 ● 16:14
Երևանի ավագանու ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը այսօր հրավիրված ասուլիսում համոզմունք է հայտնել, որ քանի գոյություն ունի իշխանական այս համակարգը, ընտրությունները կեղծվելու են։
Երջանիկ ժողովուրդ
26.03.2013 ● 15:53
Կարեն Հարությունյան. «Պարոնայք Րաֆֆի Հովհաննիսյան և Սերժ Սարգսյան:
Կարդացի Ձեր, իրար ուղղված նամակները և ճիշտն ասած շատ ուրախացա, որ սոված, կյանքի վրա դառնացած, կամակոր մարդը և կեղծարար հանցագործը կարողացան ամենինչ դնել մի կողմ, մոռանալ Սահմանադրությունն ու սկզբունքները և սիրել միմյանց ու նամակագրությամբ ամրապնդել այդ սերը»։
Վլադիսլավ Մանգասարյանից խաբված քաղաքացին իր բնակարանն է պահանջում
26.03.2013 ● 14:57
Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ներդրումներով հիմնադրված, սակայն հետագայում <<գործընկերների>> միջոցով սնանկության հասցված ընկերությունից տուժած քաղաքացիները սկսել են բարձրաձայնել շինարար Վլադիսլավ Մնագասարյանի քաջագործությունների և իրենց հետ տեղի ունեցածի մասին:
Լյովա Խաչատրյան. «Ժողովուրդն այլևս չի ուզում այսպես ապրել»
26.03.2013 ● 14:53
Այսօրվա ասուլիսին, խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրայնը նշել է, որ ակնհայտ է մեկ բան՝ ժողովուրդն այլևս չի ուզում այսպես ապրել: «Ժողովուրդն ուզում է ապրի Սահմանադրությամբ ու օրենքներով»։
Ռուբեն Հակոբյան. «Փոխզիջումը մտնում է բանակցությունների մշակույթի մեջ»
26.03.2013 ● 14:35
–Պետական կառույցներում ընդդիմությունը պետք է կարողանա ընդգրկված լինի, բայց դա կոալիցիա չի։ Կոալիցիան մի քիչ ուրիշ բան է։ Մեր մոտեցումն այն է, որ կարող ես լինել ընդդիմություն և մաս կազմել պետական կառավարման համակարգին։ «7օր»–ի այն դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ իր համար դա անընդունելի է, կառավարության մեջ լինելով պետք է մոռանան ընդդիմություն լինելու մասին, Ռ. Հակոբյանն արձագանքել է.
Աղվան Վարդանյան. «Ընդդիմադիր ուժերը կարող են կոալիցիա կազմել ընտրություններից հետո»
26.03.2013 ● 14:31
«Եթե միավորվեինք մինչև ընտրությունները, կմտածեինք, թե վերջ՝ մեծ հաջողության ենք հասել, հաղթել ենք, եւ ընտրություններից առաջ զգոնությունը թուլացած կլիներ: Իսկ հիմա առավելագույնս պետք է կենտրոնանանք ընտրութւոնների արդյունքների վրա եւ յուրաքանչյուրս ձգտենք առավելագույն ձայներ հավաքել»։
Վերաքննիչ դատարանը հրապարակեց Մատաղիսի գործով որոշումը
26.03.2013 ● 14:13
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը հրապարակեց Մատաղիսի գործով որոշումը: Դատարանը անփոփոխ թողեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 18-ի արդարացման դատավճիռը, համաձայն որի՝ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի 2003թ. սպանության մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը արդարացվել էին: