«Շարլի Հեբդո» և «Իսլամական պետություն». ազատական ու իսլամական ծայրահեղականություններ
Փարիզում տեղի ունեցածը ցնցել է ողջ մարդկությանը։ Եվ հնարավոր չէ չցնցվել և չկիսել ցավը։
Ու թեև հիմա զգացմունքները գերակայում են, պետք է փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։
Այպես կոչված «ոսկե միլիարդի» անդամները մտածում էին, որ իրենց ոչինչ չի պատահի, ու, ասենք, Հալեպի փողոցներում հնչող կրակոցներն ընդամենը հետաքրքիր «կռիվ կինոյի» պարտադիր մասերից են, իսկ ԵՄ–ն հեղեղած փախստականներն այդ «կինոյի» չստացված դերասաններն են, որոնց պետք է մի տեղ պարտակել կամ էլ հետ ուղարկել՝ ադրենալին առաջացնող տեսարաններում «նկարահանվելու» համար։
«Ոսկե միլիարդը» սիրում է միայն լուրերով հետևել «կռիվ կինոյին» և ուրախանալ, որ դա շատ հեռու մի տեղ է կատարվում, իսկ իրենք, ահա, գտնվում են ուրիշ աշխարհում՝ սպառման ու ժամանցի աշխարհում։
Երեկ շատերը հասկացան, որ Հալեպը, պատկերավոր ասած, տեղափոխվել է Փարիզ։ Ասել է թե՝ չկա անվտանգ տեղ աշխարհի վրա, ու չի կարող «առաջադեմ» կոչված մարդկությունը հանգիստ ռոք լսել, երբ ամբողջ Մերձավոր Արևելքը կրակի մեջ է, երբ բոլորի աչքի առաջ եզդիները «լուսավոր» կոչված 21–րդ դարում ցեղասպանության ենթարկվեցին, երբ քրիստոնեական տարրը մի քանի տարվա ընթացքում գրեթե վերացավ Իրաքից, Սիրիայից ու մյուս տեղերից, երբ «առաջադեմ» կոչված աշխահի գլխավոր գործընկեր Թուրքիան անթաքույց ֆինանսավորում է իսլամական ահաբեկիչներին, երբ ԻՊ–ն ու Թուրքիան նավթի առևտրով են զբաղված, բայց դա չի մտահոգում ոմանց, քանզի նավթի միջազգային գներն ընկել են, ու դա հարվածում է Կրեմլին, երբ Արևմուտքի գլխավոր թիրախը ոչ թե ահաբեկիչներն են, այլ Ռուսաստանը, և երբ ժողովրդավարությունն ու ազատական գաղափարներն այլասերվում են։
Ի դեպ, այլասերման մասին։
Երբ տեղի ունեցավ ռուսական Ա–321 ինքնաթիռի կործանումը և Շարմ էլ Շեյխից դեպի Սանկտ Պետերբուրգ թռչող ուղևորներն ու անձնակազմը զոհվեցին, «Իսլամական պետության» ներկայացուցիչները հայտարարեցին, որ դա իրենց ձեռքի գործն է։
Ուշագրավն ու նողկալին այն էր, որ ֆրանսիական «Շարլի Հեբդո» պարբերականը, որը հայտնի է իր ծաղրանկարներով, անդրադարձավ ինքնաթիռի կործանման թեմային ու ծաղրական մեկնաբանություններ ներկայացրեց։ «Առաջադեմ» կոչված մարդկությունը լուռ մնաց ու մտքում չարախնդաց, քանզի ծաղրանկարիչների թիրախը ՌԴ–ն էր։
Հիմա Փարիզում ԻՊ գործունեության զոհ են դարձել 150–ից ավելի անմեղ մարդիկ։
Ե՛վ ինքնաթիռի կործանման, և՛ փարիզյան ակտից հետո ԻՊ–ն իր վրա է վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը։
Գաղտնիք չէ, որ «Իսլամական պետությունը» համարվում է ահաբեկչական կազմակերպություն և քննադատվում բանական մարդկանց կողմից, այդ թվում՝ մահմեդականների։ Եվ դա բնական է։
«Իսլամական պետությունը» վարկաբեկում է իսլամական արժեքները և իսլամն ընդհանրապես։ Պարզ է, որ ահաբեկչական այդ կազմակերպությունը ոչ մի կապ չունի համաշխարհային կրոն հանդիսացող բուն իսլամի հետ։ Այնպես, ինչպես «Շարլի Հեբդոն» կապ չունի ազատականության, խոսքի ազատության ու ժողովրդավարության հետ։
Մարդկային ողբերգությունը ծաղրի առարկա դարձնելը նույնպիսի ահաբեկչություն է, ինչպիսին որ տեսնում ենք ԻՊ գրոհայինների կատարմամբ։
ԻՊ զինյալները մարդկանց մարմնի վրա են հարձակվում՝ գլխատելով կամ տանկի տակ գցելով, իսկ «Շարլի Հեբդոյի» ահաբեկչության թիրախը մարդկանց մտքերն ու հոգիներն են։
ԻՊ–ն և «Շարլի Հեբդոն» նույն մեդալի հակառակ կողմերն են։ Առաջինը ծայրահեղական իսլամն է, որն արդեն կապ չունի իսլամի հետ, իսկ երկրորդը ծայրահեղական ազատականությունն է, որը սպառնում է բուն ազատականության ու մարդու իրավունքների գաղափարներին։ Երկուսն էլ գռեհկացրել ու ձևախեղել են այն գաղափարները, որտեղից որ ծնունդ են առել։ «Շարլին» արևմտյան աշխարհի այլասերվածության, իսկ ԻՊ–ն՝ արևելյան աշխարհի այլասերվածության դրսևորումներն են։ Դրանք երկվորյակներ են, թեև ահաբեկիչները վերջերս սպանել էին Մուհամմեդ մարգարեին ծաղրողներից ոմանց։
Մարդկությունն այժմ կանգնած է այս երկու ծայրահեղականությունների վտանգի առաջ։ Պետք է, հետևաբար, արմատախիլ անել այս երկու այլասերվածությունները համատեղ ուժերով։ Այլապես Փարիզի կվերածվի ամբո՛ղջ աշխարհը։
7or.am
Հ.Գ.։ Տխրահռչակ «Շարլի Հեբդոյի» գլխավոր խմբագիր Ժերար Բրիարը Փարիզում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո հայտարարել է, թե իրենց մոտ բան չի փոխվի, և իրենք կշարունակեն այն ոճով, ինչ ոճով որ «ձեռ էին առնում» ռուսական ինքնաթիռի զոհերին կամ սիրիական կրակից փախած ու խեղդված փոքրիկին։
Եթե ֆրանսիացիները հանդուրժեն այդ պարբերականի գոյությունը, ապա թող իմանան, որ ավելի մեծ ողբերգության են ականատես լինելու։
«Շարլի Հեբդոյի» գործունեությունը նույնքան կապ ունի խոսքի ազատության հետ, որքան ինկվիզիցան՝ քրիստոնեական գաղափարների, կամ կարմիր տեռորը՝ կոմունիստական իդեալների հետ։
Հ.Գ.-2։ «Շարլի Հեբդոյի» խմբագրակազմը, ահաբեկչության թեմայով ծաղրանկարների շարք սկսելու խոստումից բացի, նաև ցավակցել է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին։ Փաստորեն, ի՞նչ է ստացվում. երբ ծովում խեղդվում է փախստական երեխան, կամ ավիավթարի զոհ է դառնում 224 հոգի, ապա ցավակցելու կարիք չկա, իսկ ահա երբ զոհվում են ֆրանսիացիները, ապա կարելի է ծաղրանկարներ հրապարակելուց զատ՝ նաև ցավակցել։ Եվ սա կոչվում է խոսքի ու կարծիքի ազատությո՞ւն։

Բրիարը ասել է, որ իրենք պատրաստում են ծաղրանկարների շարք՝ նվիրված փարիզյան ահաբեկչությանը։ Այդ շարքը նրանք կոչելու են «Վերջապես տեղի ունեցավ ֆրանսիական պոռնո»։