Հատված «Դուպլեքս» մամուլի ակումբում «7օր»-ի թղթակցի և ՀԱԿ ներկայացուցիչ ԱրամՄանուկյանի հարցուպատասխանից
-Նոյեմբերի 11-ին ՀԱԿ ակտիվի ժողովում հնչած Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերջին հատվածում հիշատակվում էր Եղիազար Այնթապցու մասին։ Դա Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված համագործակցության առաջա՞րկ էր։
-Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է՝ եղբա՛յր, եթե քեզ պետք է իշխանություն, պետք է լեգիտիմություն, ապա դրա համար չարժե Հայաստանի, հայ ժողովրդի սեփականությունը վաճառել ուրիշներին և դրանով ապահովել իշխանություն։ Արի՛, վերցրո՛ւ քո իշխանությունը,բայց երբեք պատմական ու ազգային առումով կորուստներ մի՛ տուր և Հայաստանը մի՛ վաճառիր օտարին։ Սա շատ տխուր, բայց ռեալիստական և պարզ մոտեցում է։ Եթե մարդ իշխանատենչ է, եթե շահամոլ է, և դրա արդյունքում տուժում է նրա երկիրը, իսկ երկու սրբագույն խնդրի (կապված մեծաքանակ զոհերի հետ՝ Ցեղասպանության և Ղարաբաղի) դավաճանությունը, ուրացումը պատմության ազգային մեծ ժամանակների առումով մեծ կորուստ է... Տեր-Պետրոսյանի մոտեցումը բարոյական է, բարձրարժեք, եթե մարդուն ասում են՝ արի՛, որովայնիդ, կշտանալուդ խնդիրը լուծիր, բայց մի՛ օգտագործիր քո իշխանությունը երկիրը ծախելու և Ցեղասպանությունն ուրանալու համար։ Ելնելով պատեհապաշտությունից՝ երկիրը ծախել չի կարելի։ Սերժ Սարգսյանին վերջին շանսն է տրված։ Հուշում է դա։ Կգնա՞ դրան (չեմ հավատում, չի գնալու), երկիրը կշահի, չի՞ գնա, կզրկվի նաև այդ վերջին հնարավորությունից։ Շատ բարոյական մոտեցում է, դուք ինչպես ուզում եք՝ գնահատեք։ Մարդը չի ձգտում իշխանության, ինչը բազմիցս հայտարարել է։ Մարդը շուրջ մեկ տարի արդեն նմանատիպ հայտարարություններ արել է։ Անգամ ամենաուժեղ, մարդաշատ միտինգներում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց՝ եղբա՛յր, թողեք՝ այս երկիրը հանգիստ առաջ գնա, դուք էլ կմնաք պատմության մեջ, մենք կաջակցենք, որ դուք լինե՛ք պատմության մեջ, բայց երկիրը մի՛ տարեք կործանման, երկիրը մի՛ հանձնեք օտարներին։ Հայ ժողովուրդն այնքան մեծահոգի է, այնքան լայնախոհ, որ կհամաձայնի, կուլ կտա անգամ այդ իշխանությունը, միայն երկիրը չկորցնի, միայն 5500 զոհի արյան գնով ձեռք բերած Ղարաբաղը չկորցնի, միլիոն ու կես զոհերի ուրացումը չտեսնի։
-Այսինքն, ՀԱԿ-ն այլևս կդադարի՞ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուց։
-Կպահանջի, անշուշտ, կպահանջի, բայց մինչ այդ մի քանի քայլեր կան, որ պարտադիր Սերժ Սարգսյանը պետք է անի՝ քաղբանտարկյալների ազատում, մամուլի, երթերի ազատություն, մարտի 1-ի անաչառ դեպքերի քննարկում։ Իհարկե, սրանք պայմաններ են, որոնք իր համար մոտավորապես մահացու են։ Մենք հասկանում ենք դա, այս մասում հակասություն կարող է լինել. մարտի 1-ի բացահայտելը կամ «Ա1+»-ի բացումը, բնականաբար, բացահայտելու են բոլոր այն իրողությունները, որոնք կան մեր հասարակությունում, բայց դա կարող են լինել այն քայլերը, որոնց դեպքում կարող է ներողամիտ վերաբերմունք առաջանալ նրա նկատմամբ և՛ ժողովրդի, և՛ ընդդիմության կողմից։ Որքան այս «բեսպրեդելը», սանձարձակությունը, լկտիությունը, մարդկանց վախեցնելու, ահաբեկելու քաղաքականությունն ուժեղ լինեն, այնքան շուտ է մոտենալու իշխանափոխության խնդիրը։ Քաղաքագիտության կանոնն ասում է՝ սա երկար ձգվել չի կարող. սա կարող էր ձգվել այն ժամանակ, երբ ամբողջ համակարգը և ամբողջ տարածաշրջանը լիներ այդ ռեժիմից։ Մենք չենք կարող կղզյակ լինել՝ որպես բռնապետ։ Գերտերությունների մեծ պայմանավորվածություններն իրականացնելուց հետո Հայաստանում շատ արագ լինելո՛ւ է իշխանափոխություն, և մեր իշխանությունները նպաստում են այդ իշխանափոխության արագացմանը։
-Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն այդպես էլ չի արձագանքում Ձեր հորդոր-պահանջին, որ եթե ինչ-ինչ քայլեր չիրականացնի երկրի ներսում, ապա կզրկվի իր վերջին շանսից։ Գուցե պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը «Հայ ազգային կոնգրեսից» վտանգ չի՞ տեսնում։ Առավել ևս, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հենց ի՛նքն է ասել, որ միայնակ ի վիճակի չեք իշխանափոխություն իրականացնել։
-Հաճույքով պատասխանեմ։ Չարձագանքելու համար երկու դժվարություն ունի Սերժ Սարգսյանը։ Մեկն արտաքին ճնշումներն են (մեծ ծրագիրն իրականցնելու առումով Սերժ Սարգսյանը գյուտ է, գտածո է. նրա միջոցով այդ բոլոր ծրագրերը պետք է հասցվեն ավարտին): Դրսի համար Սերժ Սարգսյանն իր երկու թույլ կողմերով՝ մարտի 1, փետրվարի 19, ահավոր խոցելի է, թույլ է։ Եվրոպական կամ մյուս մեծ խաղացողներին այս պահին ամենևին ձեռնտու չէ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելը։ Երկրորդ՝ Հայաստանի կրիմինալ աշխարհը։ Սերժ Սարգսյանն ընտրվել է՝ օգտագործելով Հայաստանի ամբողջ կրիմինալ պոտենցյալը, թաղային ամբողջ հեղինակությունները, և պարտք են, կապված են մարդիկ իրար հետ։ Այսօրվա խորհրդարանի կազմը տեսեք, թե ինչո՞վ են մարդիկ զբաղված, ի՞նչ անուններ ունեն, ի՞նչ է նրանց գործունեությունը, որո՞նք են նրանց գործառույթները, և կտեսնենք, որ այդ համակարգը մաֆիայի կանոններով թույլ չի տա Սերժ Սարգսյանին հրաժարական տալ։ Միգուցե երազում կամ ինքն իր մեջ Սերժ Սարգսյանը, բնականաբար, չի ուզի Ղարաբաղը տալ, չի ուզի անեծքի արժանանալ, բայց չի կարող։ Ինքն այնքան թույլ չէ կամ փորձ չունի, որ չհասկանա, որ Ցեղասպանության ուրացումը վատ բան է, տարածքների հանձնումը վատ բան է։ Իհա՛րկե գիտի, և գիտի՛, որ իր շրջապատն էլ, եթե անգամ քսմսվում է կամ քծնում է, հո գիտի, որ ինքը վատ բան է անում, հո ինքը գիտի, որ ատելության միջավայրում է ապրում, հո Սփյուռքում տեսավ հայհոյանքն ու այն վերաբերմունքը, որին չէր սպասում։ Նույնը սպասվելու է Ղարաբաղում, նույնն արդեն կա Հայաստանում, և այս կաշկանդվածությունները, այդ խոչընդոտները, բնականաբար, Սերժ Սարգսյանին չեն թողնելու հրաժարական տալ։ Աստված տա՝ ինքը մի պահ հանկարծ արթնանա, ազատվի այս զսպաշապիկներից ու հրաժարական տա։ Այդ ժամանակ գործընթացներն ուրիշ ճանապարահով կգնան։ Բայց դա հեքիաթի ոլորտից է։
-Խոսքը ոչ թե հրաժարական տալու մասին էր, այլ այն գործողությունների, որ Դուք առաջարկում եք իրականացնել Սերժ Սարգսյանին։ Եթե նա ՀԱԿ-ից իրական վտանգ զգար, բնականաբար, չէ՞ր գնա դրանց իրականացմանը։
-Ես արդեն բացատրեցի՝ «Ա1+»-ի բացումն իր համար կիսամահ է, քաղբանտարկյալներին ազատելը, դատավորներին պատժելը, մարտի 1-ի բացահայտումը լուրջ դժվարություններ կառաջացնեն իր համար, բայց...
-Այսինքն, Դուք պահանջում եք անիրականանալի՞ն...
-Բայց երկրի շահը թույլ է տալիս, թող մի հատ ինքն էլ պարզ տեքստով ժողովրդին դիմի, ասի՝ ժողովո՛ւրդ, ես գնում եմ այս քայլերին. Հայաստանը մարտահրավերների, կորուստների առջև է։ Եթե ինքը կփորձի հաղթահարել ներքին և արտաքին այդ զսպաշապիկները, կարող է անգամ հերոսանալ։
-Եթե ընդդիմության կողմից ինքն այդ վտանգը զգար, բնականաբար, կդիմեր և կգնար այդ քայլին։ Զգո՞ւմ է այդ վտանգը։
-Չէ՛, լավ էլ զգում է։ Ի՞նչ եք ասում։
-Ինչո՞վ է ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանի համար վտանգ ներկայացնում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է խոստովանել, որ միայնակ ի վիճակի չէ իշխանափոխություն իրականացնել։
-Լևոն Տեր-Պետրոսյանի մեսիջները շատ են։ Լևոն Տեր-Պետրոսյանին երբե՛ք չընդունենք այնքան պարզ, ինչքան դուք եք ուզում ընդունել։ Լևոն Տեր-Պետրոսյանի խորությունն ու շախմատային ունակությունները՝ հեռանկարը դիտարկելը, անալիզ անելը, այս երկրում ոչ մեկը չունի։ Դա իրողություն է։
-Բայց չէ՞ որ Լևոն Տեր-Պետրոսյանի շախմատային ունակություններն ու մտքի խորությունը հանգեցրին նրան, որ այժմ իշխանափոխություն չեք կարողանում իրականացնել։
-Կիրականացնենք, մի՛ անհանգստացեք։ Իշխանափոխության մեր գործընթացը դանդաղեց միայն այն պատճառով, որ տարածաշրջանում մեծ խնդիրներին մասնակից դարձան բոլոր այն խաղացողները, ովքեր պետք է լուծեին այդ խնդիրները։
-Հարցն այսպիսին է՝ ինչպե՞ս եք վտանգ ներկայացնում, երբ չեք կարողանում իշխանափոխություն իրականացնել։
-Բայց եթե այսօր ես չեմ կարողանում իշխանափոխություն անել, նշանակում է՝ ես վտանգավոր չե՞մ։ Հայաստանում ընդդիմության այլընտրանք գոյություն չունի։ Ես կրկնում եմ՝ քաղաքագիտության և բնագիտության օրենքներով չի կարող բացասական գահավիժումով գնացող ցանկացած գործընթաց անվերջ լինել։ Այս պրոցեսը կանգ է առնելու, սրան գումարվում է սոցիալականը, տնտեսականը, քաղաքականը, դրան արդեն գումարվել է Սփյուռքը, գումարվելու է Ղարաբաղը, և Սերժ Սարգսյանը դառնալու է հայ ժոողովրդի ատելության կիզակետը։ Եվ դա լինելու է շատ արագ։ Իշխանափոխության համար, այն էլ այսպիսի նենգ իշխանությանն իշխանությունից զրկելու պրոցեսն այդքան հեշտ չէ, բայց այդ գործընթացը գնում է։ Իմ հաշվարկով՝ մինչև ապրիլ Սերժ Սարգսյանը լինելու է համայն հայության ատելության կիզակետը։
-Այսինքն, իշխանափոխության հասունացումը Ձեզանից կախված չէ, և Ձեր խոսքերից կարելի է ենթադրել, որ այժմ ՀԱԿ-ի հետագա ճակատագիրը, ակտիվացումը կախված է Սերժ Սարգսյանից՝ ի՞նչ գործողություններ նա կիրականացնի և ե՞րբ կդառնա հայ ժողովրդի ատելության կիզահետը։
-Ո՛չ, ամենևին։ Իրեն տրված է մեկ տարբերակ, թող փորձի այդ տարբերակը։ Մենք կտեսնենք՝ ինչ ենք անում։ Անկախ տարբերակից՝ մենք մեր գործունեությունը շարունակելու ենք։
-Ձեր ասածից ստացվում է, որ ՀԱԿ-ը մտել է դարան, և սպասում է, որ իրավիճակը հասունանա իշխանափոխության, հրաժարականի համար, ինքն էլ գա, տեր կանգնի դրան։
-Չէ՛, կոնկրետ առաջարկ արել է, կոնկրետ գործողություն ՀԱԿ-ը հիմա անում է։
-Իշխանափոխության ուղղությամբ ի՞նչ է անում՝ բացի այդ առաջարկից։
-Անկախ այդ առաջակից՝ մենք մեր գործն անում ենք։
-Կրկնում եմ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի համար տվյալ պահին ՀԱԿ-ն ի՞նչ է անում։
-Բոլոր այն մնացած բաները, ինչ որ միշտ արել է. եվրոպացիների հետ աշխատում ենք, ռուսների հետ աշխատում ենք, քաղբանտարկյալների համար աշխատում ենք, մեր բոլոր ակցիաներն անում ենք, մեր մամուլն աշխատում է։
Արամ Մանուկյան.
Հատված «Դուպլեքս» մամուլի ակումբում «7օր»-ի թղթակցի և ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանի հարցուպատասխանից
-Նոյեմբերի 11-ին ՀԱԿ ակտիվի ժողովում հնչած Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերջին հատվածում հիշատակվում էր Եղիազար Այնթապցու մասին։ Դա Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված համագործակցության առաջա՞րկ էր։
-Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է՝ եղբա՛յր, եթե քեզ պետք է իշխանություն, պետք է լեգիտիմություն, ապա դրա համար չարժե Հայաստանի, հայ ժողովրդի սեփականությունը վաճառել ուրիշներին և դրանով ապահովել իշխանություն։ Արի՛, վերցրո՛ւ քո իշխանությունը, բայց երբեք պատմական ու ազգային առումով կորուստներ մի՛ տուր և Հայաստանը մի՛ վաճառիր օտարին։ Սա շատ տխուր, բայց ռեալիստական և պարզ մոտեցում է։ Եթե մարդ իշխանատենչ է, եթե շահամոլ է, և դրա արդյունքում տուժում է նրա երկիրը, իսկ երկու սրբագույն խնդրի (կապված մեծաքանակ զոհերի հետ՝ Ցեղասպանության և Ղարաբաղի) դավաճանությունը, ուրացումը պատմության ազգային մեծ ժամանակների առումով մեծ կորուստ է... Տեր-Պետրոսյանի մոտեցումը բարոյական է, բարձրարժեք, եթե մարդուն ասում են՝ արի՛, որովայնիդ, կշտանալուդ խնդիրը լուծիր, բայց մի՛ օգտագործիր քո իշխանությունը երկիրը ծախելու և Ցեղասպանությունն ուրանալու համար։ Ելնելով պատեհապաշտությունից՝ երկիրը ծախել չի կարելի։ Սերժ Սարգսյանին վերջին շանսն է տրված։ Հուշում է դա։ Կգնա՞ դրան (չեմ հավատում, չի գնալու), երկիրը կշահի, չի՞ գնա, կզրկվի նաև այդ վերջին հնարավորությունից։ Շատ բարոյական մոտեցում է, դուք ինչպես ուզում եք՝ գնահատեք։ Մարդը չի ձգտում իշխանության, ինչը բազմիցս հայտարարել է։ Մարդը շուրջ մեկ տարի արդեն նմանատիպ հայտարարություններ արել է։ Անգամ ամենաուժեղ, մարդաշատ միտինգներում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց՝ եղբա՛յր, թողեք՝ այս երկիրը հանգիստ առաջ գնա, դուք էլ կմնաք պատմության մեջ, մենք կաջակցենք, որ դուք լինե՛ք պատմության մեջ, բայց երկիրը մի՛ տարեք կործանման, երկիրը մի՛ հանձնեք օտարներին։ Հայ ժողովուրդն այնքան մեծահոգի է, այնքան լայնախոհ, որ կհամաձայնի, կուլ կտա անգամ այդ իշխանությունը, միայն երկիրը չկորցնի, միայն 5500 զոհի արյան գնով ձեռք բերած Ղարաբաղը չկորցնի, միլիոն ու կես զոհերի ուրացումը չտեսնի։
-Այսինքն, ՀԱԿ-ն այլևս կդադարի՞ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուց։
-Կպահանջի, անշուշտ, կպահանջի, բայց մինչ այդ մի քանի քայլեր կան, որ պարտադիր Սերժ Սարգսյանը պետք է անի՝ քաղբանտարկյալների ազատում, մամուլի, երթերի ազատություն, մարտի 1-ի անաչառ դեպքերի քննարկում։ Իհարկե, սրանք պայմաններ են, որոնք իր համար մոտավորապես մահացու են։ Մենք հասկանում ենք դա, այս մասում հակասություն կարող է լինել. մարտի 1-ի բացահայտելը կամ «Ա1+»-ի բացումը, բնականաբար, բացահայտելու են բոլոր այն իրողությունները, որոնք կան մեր հասարակությունում, բայց դա կարող են լինել այն քայլերը, որոնց դեպքում կարող է ներողամիտ վերաբերմունք առաջանալ նրա նկատմամբ և՛ ժողովրդի, և՛ ընդդիմության կողմից։ Որքան այս «բեսպրեդելը», սանձարձակությունը, լկտիությունը, մարդկանց վախեցնելու, ահաբեկելու քաղաքականությունն ուժեղ լինեն, այնքան շուտ է մոտենալու իշխանափոխության խնդիրը։ Քաղաքագիտության կանոնն ասում է՝ սա երկար ձգվել չի կարող. սա կարող էր ձգվել այն ժամանակ, երբ ամբողջ համակարգը և ամբողջ տարածաշրջանը լիներ այդ ռեժիմից։ Մենք չենք կարող կղզյակ լինել՝ որպես բռնապետ։ Գերտերությունների մեծ պայմանավորվածություններն իրականացնելուց հետո Հայաստանում շատ արագ լինելո՛ւ է իշխանափոխություն, և մեր իշխանությունները նպաստում են այդ իշխանափոխության արագացմանը։
-Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն այդպես էլ չի արձագանքում Ձեր հորդոր-պահանջին, որ եթե ինչ-ինչ քայլեր չիրականացնի երկրի ներսում, ապա կզրկվի իր վերջին շանսից։ Գուցե պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը «Հայ ազգային կոնգրեսից» վտանգ չի՞ տեսնում։ Առավել ևս, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հենց ի՛նքն է ասել, որ միայնակ ի վիճակի չեք իշխանափոխություն իրականացնել։
-Հաճույքով պատասխանեմ։ Չարձագանքելու համար երկու դժվարություն ունի Սերժ Սարգսյանը։ Մեկն արտաքին ճնշումներն են (մեծ ծրագիրն իրականցնելու առումով Սերժ Սարգսյանը գյուտ է, գտածո է. նրա միջոցով այդ բոլոր ծրագրերը պետք է հասցվեն ավարտին): Դրսի համար Սերժ Սարգսյանն իր երկու թույլ կողմերով՝ մարտի 1, փետրվարի 19, ահավոր խոցելի է, թույլ է։ Եվրոպական կամ մյուս մեծ խաղացողներին այս պահին ամենևին ձեռնտու չէ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելը։ Երկրորդ՝ Հայաստանի կրիմինալ աշխարհը։ Սերժ Սարգսյանն ընտրվել է՝ օգտագործելով Հայաստանի ամբողջ կրիմինալ պոտենցյալը, թաղային ամբողջ հեղինակությունները, և պարտք են, կապված են մարդիկ իրար հետ։ Այսօրվա խորհրդարանի կազմը տեսեք, թե ինչո՞վ են մարդիկ զբաղված, ի՞նչ անուններ ունեն, ի՞նչ է նրանց գործունեությունը, որո՞նք են նրանց գործառույթները, և կտեսնենք, որ այդ համակարգը մաֆիայի կանոններով թույլ չի տա Սերժ Սարգսյանին հրաժարական տալ։ Միգուցե երազում կամ ինքն իր մեջ Սերժ Սարգսյանը, բնականաբար, չի ուզի Ղարաբաղը տալ, չի ուզի անեծքի արժանանալ, բայց չի կարող։ Ինքն այնքան թույլ չէ կամ փորձ չունի, որ չհասկանա, որ Ցեղասպանության ուրացումը վատ բան է, տարածքների հանձնումը վատ բան է։ Իհա՛րկե գիտի, և գիտի՛, որ իր շրջապատն էլ, եթե անգամ քսմսվում է կամ քծնում է, հո գիտի, որ ինքը վատ բան է անում, հո ինքը գիտի, որ ատելության միջավայրում է ապրում, հո Սփյուռքում տեսավ հայհոյանքն ու այն վերաբերմունքը, որին չէր սպասում։ Նույնը սպասվելու է Ղարաբաղում, նույնն արդեն կա Հայաստանում, և այս կաշկանդվածությունները, այդ խոչընդոտները, բնականաբար, Սերժ Սարգսյանին չեն թողնելու հրաժարական տալ։ Աստված տա՝ ինքը մի պահ հանկարծ արթնանա, ազատվի այս զսպաշապիկներից ու հրաժարական տա։ Այդ ժամանակ գործընթացներն ուրիշ ճանապարահով կգնան։ Բայց դա հեքիաթի ոլորտից է։
-Խոսքը ոչ թե հրաժարական տալու մասին էր, այլ այն գործողությունների, որ Դուք առաջարկում եք իրականացնել Սերժ Սարգսյանին։ Եթե նա ՀԱԿ-ից իրական վտանգ զգար, բնականաբար, չէ՞ր գնա դրանց իրականացմանը։
-Ես արդեն բացատրեցի՝ «Ա1+»-ի բացումն իր համար կիսամահ է, քաղբանտարկյալներին ազատելը, դատավորներին պատժելը, մարտի 1-ի բացահայտումը լուրջ դժվարություններ կառաջացնեն իր համար, բայց...
-Այսինքն, Դուք պահանջում եք անիրականանալի՞ն...
-Բայց երկրի շահը թույլ է տալիս, թող մի հատ ինքն էլ պարզ տեքստով ժողովրդին դիմի, ասի՝ ժողովո՛ւրդ, ես գնում եմ այս քայլերին. Հայաստանը մարտահրավերների, կորուստների առջև է։ Եթե ինքը կփորձի հաղթահարել ներքին և արտաքին այդ զսպաշապիկները, կարող է անգամ հերոսանալ։
-Եթե ընդդիմության կողմից ինքն այդ վտանգը զգար, բնականաբար, կդիմեր և կգնար այդ քայլին։ Զգո՞ւմ է այդ վտանգը։
-Չէ՛, լավ էլ զգում է։ Ի՞նչ եք ասում։
-Ինչո՞վ է ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանի համար վտանգ ներկայացնում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է խոստովանել, որ միայնակ ի վիճակի չէ իշխանափոխություն իրականացնել։
-Լևոն Տեր-Պետրոսյանի մեսիջները շատ են։ Լևոն Տեր-Պետրոսյանին երբե՛ք չընդունենք այնքան պարզ, ինչքան դուք եք ուզում ընդունել։ Լևոն Տեր-Պետրոսյանի խորությունն ու շախմատային ունակությունները՝ հեռանկարը դիտարկելը, անալիզ անելը, այս երկրում ոչ մեկը չունի։ Դա իրողություն է։
-Բայց չէ՞ որ Լևոն Տեր-Պետրոսյանի շախմատային ունակություններն ու մտքի խորությունը հանգեցրին նրան, որ այժմ իշխանափոխություն չեք կարողանում իրականացնել։
-Կիրականացնենք, մի՛ անհանգստացեք։ Իշխանափոխության մեր գործընթացը դանդաղեց միայն այն պատճառով, որ տարածաշրջանում մեծ խնդիրներին մասնակից դարձան բոլոր այն խաղացողները, ովքեր պետք է լուծեին այդ խնդիրները։
-Հարցն այսպիսին է՝ ինչպե՞ս եք վտանգ ներկայացնում, երբ չեք կարողանում իշխանափոխություն իրականացնել։
-Բայց եթե այսօր ես չեմ կարողանում իշխանափոխություն անել, նշանակում է՝ ես վտանգավոր չե՞մ։ Հայաստանում ընդդիմության այլընտրանք գոյություն չունի։ Ես կրկնում եմ՝ քաղաքագիտության և բնագիտության օրենքներով չի կարող բացասական գահավիժումով գնացող ցանկացած գործընթաց անվերջ լինել։ Այս պրոցեսը կանգ է առնելու, սրան գումարվում է սոցիալականը, տնտեսականը, քաղաքականը, դրան արդեն գումարվել է Սփյուռքը, գումարվելու է Ղարաբաղը, և Սերժ Սարգսյանը դառնալու է հայ ժոողովրդի ատելության կիզակետը։ Եվ դա լինելու է շատ արագ։ Իշխանափոխության համար, այն էլ այսպիսի նենգ իշխանությանն իշխանությունից զրկելու պրոցեսն այդքան հեշտ չէ, բայց այդ գործընթացը գնում է։ Իմ հաշվարկով՝ մինչև ապրիլ Սերժ Սարգսյանը լինելու է համայն հայության ատելության կիզակետը։
-Այսինքն, իշխանափոխության հասունացումը Ձեզանից կախված չէ, և Ձեր խոսքերից կարելի է ենթադրել, որ այժմ ՀԱԿ-ի հետագա ճակատագիրը, ակտիվացումը կախված է Սերժ Սարգսյանից՝ ի՞նչ գործողություններ նա կիրականացնի և ե՞րբ կդառնա հայ ժողովրդի ատելության կիզահետը։
-Ո՛չ, ամենևին։ Իրեն տրված է մեկ տարբերակ, թող փորձի այդ տարբերակը։ Մենք կտեսնենք՝ ինչ ենք անում։ Անկախ տարբերակից՝ մենք մեր գործունեությունը շարունակելու ենք։
-Ձեր ասածից ստացվում է, որ ՀԱԿ-ը մտել է դարան, և սպասում է, որ իրավիճակը հասունանա իշխանափոխության, հրաժարականի համար, ինքն էլ գա, տեր կանգնի դրան։
-Չէ՛, կոնկրետ առաջարկ արել է, կոնկրետ գործողություն ՀԱԿ-ը հիմա անում է։
-Իշխանափոխության ուղղությամբ ի՞նչ է անում՝ բացի այդ առաջարկից։
-Անկախ այդ առաջակից՝ մենք մեր գործն անում ենք։
-Կրկնում եմ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի համար տվյալ պահին ՀԱԿ-ն ի՞նչ է անում։
-Բոլոր այն մնացած բաները, ինչ որ միշտ արել է. եվրոպացիների հետ աշխատում ենք, ռուսների հետ աշխատում ենք, քաղբանտարկյալների համար աշխատում ենք, մեր բոլոր ակցիաներն անում ենք, մեր մամուլն աշխատում է։
Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը