Լրահոս

13.11.2009 10:04


Դա երևում է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կենսագրությունից...

Դա երևում է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կենսագրությունից...

«7 օր»-ի հետ զրյույցում, անդրադառնալով սեպտեմբերի 11-ին ՀԱԿ ակտիվի ժողովում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը նշել է. «Առաջին հայացքից թվում է, թե գրագետ, ծրագրային և քաղաքական ելույթ էր: Բայց երբ փորձում ես ի մի բերել հիմնական ասելիքը, իրենց զգացնել են տալիս վերլուծության, գնահատականների եւ եզրակացության անհամարժեքությունը:

Ավելի տրամաբանական կլիներ հայ-թուրքական հարաբերություններում ՀԱԿ-ի դիրքորոշումը ներկայացնելով' Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջում պետք է միանշանակ արձանագրեր, որ ինքը և ՀԱԿ-ը կողմ են հայ-թուրքական հարաբերություններում Սերժ Սարգսյանի որդեգրած քաղաքականությանը: Իմ կարծիքով, պատմաբանների հանձնաժողովի ձևավորումը Լեւոն Տեր-Պետրոսյանի համար ոչ թե պատճառ է դեմ լինելու Թուրքիայի հետ հարաբերություններին, այլ՝ առիթ, հակադրվելու իշխանությանը: Դա երևում է իր խոսքից, դա երևում է նաև իր քաղաքական կենսագրությունից:

Մյուս հակասությունն այն է, որ Եղիազար Այնթապցու կաթողիկոսության' պատմական հայտնի օրինակին հղում անելով' ՀԱԿ-ի  առաջնորդը պատրաստակամություն է հայտնում իր իսկ բնորոշումով' ընտրությունների կեղծումով իշխանության եկած նախագահին սատարել և չպահանջել նրա հրաժարականը, եթե նախագահը ազգային շահերից բխող քայլ կատարի:

Այս՝ գնահատականի և եզրահանգումների ոչ համարժեքությունը իրենց մեջ պարունակում են տարրեր, որ իշխանափոխության պահանջը ՀԱԿ-ի համար ինչ-որ տեղ դառնում է ինքնանպատակ»։

Այս խորագրի վերջին նյութերը