Հարցազրույց Ռազմավարական քաղաքականության ակումբի անդամ Արթուր Ավթանդիլյանի հետ
-Այնպիսի տպավարություն է, թե Հայաստանի ներքաղաքական կյանքը թևակոխել է լճացման փուլ, չնայած որ գործող հիմնական քաղաքական ուժերը հակառակն են պնդում։ Ըստ Ձեզ՝ Հայաստանում քաղաքական գործընթացները «սառե՞լ» են, թե՞ ոչ։ Եթե այո՝ ինչո՞վ է դա պայմանավորված։
-Բնականաբար, լճացում կա։ Դա, ըստ էության, համակարգային երևույթ է, որովհետև Հայաստանի քաղաքականությունը, ցանկացած մակարդակում, իրավիճակային է։ Չկան այնպիսի հստակ ռազմավարական կողմնորոշիչներ, որոնց հիման վրա հնարավոր կլիներ կառուցել ավելի երկարաժամկետ և առավել հիմնավորված քաղաքականություն։ Ասենք, հայ-թուրքական հարաբերությունների մասով բերեմ որոշակի օրինակ։ Այսօր Հայաստանում բավական զարմանալի իրավիճակ է։ Մի ժամանակ ծանոթներիցս մեկն ասում էր, թե հայ ժողովրդի լավագույն բարեկամը Իլհամ Ալիևն է, որը միշտ մերժում է այն, ինչը դրված է բանակցային սեղանին։ Եվ դրանով, փաստորեն, նա հայերիս որոշակի ազատություն է տալիս։ Այսօր, ըստ էության, մեր հիմնական դաշնակիցը, ընդ որում՝ բոլոր քաղաքական ուժերի համար, դարձել է Թուրքիայի խորհրդարանը։
-Փաստորեն Դու՞ք էլ եք այն տեսակետին, թե Հայաստանի քաղաքական կյանքն այսօր մեծապես կախված է Թուրքիայի խորհրդարանի որոշումներից կամ քայլերից։
-Ամենաէական հարցերից մեկն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտը կախված է ամեն ինչից, բացի իրենից։ Այսինքն, դա կարող է լինել Թուրքիայի խորհրդարանը, կարող է լինել ինչ-որ X քաղաքական գործիչ դրսում, կամ Աստված գիտի, թե ինչ։ Բայց քանի որ Հայաստանում ներքաղաքական սկզբունքների խարիսխն ընդհանրապես գոյություն չունի, ապա պարզապես ստացվում է օդապարիկի էֆեկտ։
-Ձեր ասածը տարածվում է նաև ընդդիմությա՞ն վրա։ Ընդդմիություն ասելով՝ նկատի ունեմ և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ուժերին։
-Երբ խոսքիս սկզբում ասացի, թե սա համակարգային երևույթ է, դա, բնականաբար, իր մեջ ընդգրկում է ամբողջ քաղաքական դաշտը։ Եվ այստեղ շատ ավելի լուրջ ու էական խնդիրներ կան, քան մակերեսի վրա գտնվող այնպիսի հարցեր, ինչպիսիք են, օրինակ, հայ-թուրքական հարաբերությունները։ Սկսած 2008թ. մարտի 1-ից՝ մեր ամբողջ քաղաքական դաշտը վերջնականապես իրեն սպառել է։
-Ընթացող գործընթացների համատեքստում ինչպե՞ս կգնահատեք Հայ ազգային կոնգրեսի գործունեությունն ու որդեգրած մարտավարությունը։
-Հայ ազգային կոնգրեսի մարտավարությունը լիովին տեղավորվում է իմ նշած ընդհանուր սկզբունքի մեջ։
-Այսինքն՝ ՀԱԿ-ը ևս լճացա՞ծ է։
-Բնականաբար։ Եվ, ըստ էության, Հայաստանի քաղաքական դաշտի ամենացավոտ հարցերից մեկն այն է, որ չկան լճացման ուրույն պատճառներ, որոնք հատուկ են այս կամ այն կուսակցությանն ու քաղաքական ուժին։ Բոլորը լճացած են միևնույն պատճառով։ Այստեղ քաղաքական մտածողության, քաղաքական մշակույթի խնդիր կա, ի վերջո՝ սերնդափոխության հարց կա։ Որևէ եզակի և առանձին պատճառ, որը որ հատուկ կլինի միայն այս կամ այն կուսակցությանը, ես չեմ տեսնում։
-Ձեր ասածով ստացվում է, որ այսօրվա իշխանությունն ու ընդդիմությունը, և ընդհանրապես ամբողջ քաղաքական դաշտը, մտածողության առումով ոչնչով չեն տարբերվում։
-Ըստ էության՝ այո՛։ Քաղաքական մշակույթի տեսանկյունից մենք գործ ունենք համասեռ զանգվածի հետ։
-Այսինքն Դուք տանում եք նրան, որ քաղաքական դաշտում որակապես նոր ուժե՞ր պետք է հայտնվեն։
-Առաջին հերթին՝ ոչ այնքան քաղաքական ուժեր, որքան՝ քաղաքական մտածողություն։ Այսինքն, պետք չէ արհեստականորեն սահմանափակվել միայն քաղաքական դաշտով։ Տառացիորեն նույն իրավիճակը հասարակական դաշտում է։ Նույն իրավիճակը տիրում է մտավորականության մեծագույն հատվածում։ Սա շատ ավելի լայն խնդիր է, քան ընդամենը նոր քաղաքական ուժի ի հայտ գալը։ Խնդիրն այն է, որ մեզանում ձևավորված չէ այն շերտը, չկա հասարական այն դիսկուսը, որը քաղաքական դաշտում նոր որակների կհանգեցնի։ Քաղաքական ուժը հենց այնպես, օդից չի ձևավորվում։
Արթուր Ավթանդիլյան.

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը