Լրահոս

04.02.2011 09:15


Մուբարաքը հայտնել է, որ ցանկանում է հեռանալ նախագահի պաշտոնից, սակայն...

Մուբարաքը հայտնել է, որ ցանկանում է հեռանալ նախագահի պաշտոնից, սակայն...

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հայտարարել է, որ Կահիրեի կենտրոնում իր կողմնակիցների և ընդդիմության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի պատասխանատվությունը կրում է ոչ թե կառավարությունը, այլ իսլամիստական «Մահմեդական-եղբայրներ» կազմակերպությունը։ Ամերիկյան АВС հեռուստաընկերությանը տված հարցազրությցում Մուբարաքը հայտնել է, որ ցանկանում է հեռանալ նախագահի պաշտոնից, սակայն մտավախություն ունի, որ երկիրը կմտնի քաոսի մեջ։ «Ինձ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ են խոսում իմ մասին։ Տվյալ պահին ինձ անհանգստացնում է Եգիպտոսի ճակատագիրը։ Ես երբեք չեմ փախնի Եգիպտոսից։ Ես այստեղ եմ մեռնելու»,-ասել է Մուբարաքը։

Այս խորագրի վերջին նյութերը