Արմեն Ալավերդյանի պարզաբանումները նոր հարկային փաթեթի վերաբերյալ
Նախորդ շաբաթ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է հարկային փաթեթը։ Դրանում ներառված էր 4 խոշոր հարցերի լուծում, որոնք Մամուլի ազգային ակումբում լրագրողներին ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը։
Առաջին խնդիրը վերաբերում էր հարկային ներկայացուցիչների ինստիտուտին, որով օրենսդրությունն այլևս իրավունք է վերապահել հարկային մարմիններին իր ներկայացուցիչներն ունենալ առանձին խոշոր հարկ վճարողների մոտ։
Երկրորդ խնդիրը կապված է ավելացված արժեքի հարկ վճարողների հետ։ ԱԱՀ-ն մի հարկատեսակ է, որում կիրառվում է «հարկային հաշիվ» հասկացությունը։ Օրենսդրական փոփոխությամբ հնարավորություն է տրվում, որ հարկային հաշիվները տարվեն նաև էլեկտրոնային եղանակով։
Երրորդ խոշոր փոփոխությունը վերաբերում էր շահութահարկին։ Կազմակերպությունները գործունեություն են ծավալում, սակայն այդ ամենը հաճախ չի ամրապնդվում համապատասխան փաստաթղթերով և չի ձևակերպվում դրանցում։ Այլևս տնտեսվարող սուբյեկտը, որն առանց փաստաթղթերի ապրանք է ձեռք բերում շուկայից կամ այլ վայրից և չի կարողանում հիմնավորել իր ձեռքբերումները, կարող է դիմացի տնտեսվարող սուբյեկտի փոխարեն կատարել հարկի վճարում 11% եկամտահարկի չափով, ամբողջությամբ ծախսագրել այդ չհիմնավորված ձեռքբերումը և շահութահարկը վճարել այդ չափով պակաս։ Այսինքն, սուբյեկտն ինքն է որոշում կայացնում՝ փաստաթղթո՞վ աշխատի, թե՞ փաստաթղթով չաշխատելու դեպքում նրանից, ումից փաստաթուղթ ձեռք չի բերել, նրա փոխարեն ինքը հարկ վճարի։
Չորրորդ փոփոխությունը կապված էր ակցիզային պահեստների հետ։ Ենթաակցիզային ապրանք արտադրողները՝ հիմնականում ալկոհոլ և ծխախոտ արտադրողներն ու ներմուծողները, այսուհետև իրենց առաքումները պետք է անեն հարկային մարմնի հսկողության ներքո։
Արմեն Ալավերդյանը նաև նշել է, որ չնայած փաթեթն արդեն ընդունվել է, փոփոխություններն այդքանով չեն ավարտվել։
Օրենսդրական փոփոխություն է կիրառվել ակցիզային պահեստների հետ կապված։ Օղու ներմուծվող և վաճառվող գների նկատմամբ կիրառվել է «նվազագույն գին» հասկացությունը՝ «ժողովրդական լեզվով ասած՝ 700 դրամ կես լիտրանոց մեկ շշի նկատմամբ, իսկ օրենսդրական լեզվով՝ 3500 դրամ 100% -ոց սպիրտի նկատմամբ։ Հետևաբար, կես լիտր օղու նվազագույն գինը պետք է լինի 700 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն և ակցիզային հարկը»։
Նա կարևորել է նաև շահութահարկի այն փոփոխությունը, որը կապված է ոչ ռեզիդենտների հետ։ Փոփոխության համաձայն՝ այն ոչ ռեզիդենտները, որոնք Հայաստանում գործարարությամբ են զբաղվում և դիվիդենտներ ստանում, այսուհետև անկախ նրանից, թե որ երկրի ոչ ռեզիդենտն են և անկախ այդ երկրում գործող օրենսդրության՝ հայաստանյան աղբյուրներից եկամուտ ստանալիս համապատասխան համաձայնագրերի բացակայության դեպքում այդ շահաբաժիններից վճարելու են 10% շահութահարկ։
Հաջորդ փոփոխությունը, որը պետեկամուտների կոմիտեն ներկայացրել է Ազգային ժողով, էլեկտրոնային հաշվետվություններին վերաբերող դրույթների հստակեցումն է։
Հատուկ անդրադառնալով Ազգային ժողովում մեծ աղմուկ բարձրացրած հարկային ներկայացուցիչների ինստիտուտի վերաբերյալ դրույթին՝ Ա.Ալավերդյանն ասել է, որ այն հատուկ հավանության չի արժանանում նաև որոշ հեղինակավոր միջազգային կառույցների կողմից, որոնք գտնում են, որ վարչարարական խնդիրները պետք է կարգավորել ոչ թե ֆիզիկական ներկայության միջոցով, այլ ուրիշ մեթոդներով։
-Այս տեսանկյունից պետք է ասեմ, որ ներկայացուցիչների ինստիտուտը երկար, տասնյակ տարիների կյանք չի կարող ունենալ. դա իսկապես ժամանակավոր միջամտության ինստիտուտ է։ Այդ ինստիտուտը նախատեսված է կիրառել բացառապես խոշոր հարկ վճարողների նկատմամբ, ովքեր անցած հաշվետարում ունեցել են 4 մլրդ դրամից ավելի շրջանառություն կամ եռամսյակի ընթացքում 500 մլն դրամից ավելի ներմուծում, կամ հարկային մարմինների ստուգումների արդյունքում պարզվել են 100 մլն դրամից ավելի խախտումներ։ Այսպիսի կազմակերպությունները, վստահեցնում եմ, Հայաստանում շատ չեն,- ասել է նա։
Արմեն Ալավերդյանն ընդգծել է, որ սկզբնական տարբերակում հարկային ներկայացուցչի վարչարարական հնարավորություններն անհամեմատ ավելի շատ էին, և նա կարող էր ոչ միայն հսկել առաքումները, գները և մատակարարների հասցեները, այլև մտնել արտադրություն, գնահատել արտադրողականությունը և ֆինանսական մոնիթորինգի ենթարկեր այդ կազմակերպությունը։ Ազգային ժողովում քննարկումների ընթացքում, սակայն, լուրջ մտավախություն հայտնվեց, որ դա կարող է հանգեցնել կոռուպցիոն մեծ ռիսկերի։ Այդ ռիսկից պաշտպանվելու համար որոշվել է, որ հարկային ներկայացուցիչը չպետք է մտնի արտադրություն։ Սահմանափակվել են նրա վարչարարական հնարավորությունները։ Հարկային ներկայացուցիչը պետք է վերահսկի, թե կազմակերպությունն իր ապրանքները ո՞ր պահեստից ո՞ւմ է առաքում, ի՞նչ քանակությամբ և ի՞նչ գնով, և դրա համար փաստաթուղթ լրացվո՞ւմ է, թե՞ ոչ։
-Կառավարությունը ներկայացրել էր առավելագույն տարբերակը, Ազգային ժողովի հետ քննարկումների ընթացքում մենք կանգ առանք միջին տարբերակի վրա։ Տարին կանցնի, կտեսնենք՝ քանի՞ տնտեսվարող սուբյեկտի մոտ են ներկայացուցիչներ աշխատում, ի՞նչ արդյունքների ենք հասնում, և եթե այդ ինստիտուտը գործում է ու արդյունավետ է, կշարունակենք, եթե ոչ, կրկնում եմ, հեղինակավոր միջազգային կառույցներն էլ են ասում՝ ինչո՞ւ եք ֆիզիկապես ներկա գտնվում, ուրիշ մեթոդներով հսկեք,- նշել է Ա.Ալավերդյանը։
Նա նաև բնական է համարում, որ «այն պատգամավորները, ովքեր Ազգային ժողովում են և ներկայացնում են խոշոր բիզնեսը կամ բաժնետեր են, պետք է իրենց լոբինգն իրականացնեն, և կառավարությունը պետք է կարողանա ինքն այդ լոբինգի դեմ պայքարել»։

Արփի Բեգլարյան