Լրահոս

03.02.2011 14:14


Քաղաքագետ. «Հայաստանում կան պատճառներ քաղաքական անկայունության համար»

Քաղաքագետ. «Հայաստանում կան պատճառներ քաղաքական անկայունության համար»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, խոսելով Եգիպտոսում տեղի ունեցող ցույցերի մասին, ասել է,  որ դրանք չի կարելի գունավոր հեղափոխություն համարել։ Սակայն, ըստ բանախոսի, Եգիպտոսը շատ լուրջ  փոփոխություններ է կրելու, և, ընհանրապես, ողջ արաբական աշխարհն է փոխվելու։

-Դա շատ լուրջ հետևանքներ է բերում տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանում,- ասել է բանախոսը։

Քաղաքագետը նաև նշել է, որ հեղափոխությունը չի կարող ներմուծված լինել միայն դրսի ուժերի կողմից՝ առանց ներքին դժգոհությունների, անհնար է հեղափոխություն կամ որևէ ցույց կազմակերպել։

-Դա ալիք չէ, դա դոմինո չէ։ Եվ եթե նույնիսկ դա ալիք է, ապա այն պատճառները, որոնց հետևանքով դա տեղի է ունենում, ցույց են տալիս, որ Հայաստանում, իհարկե կան պատճառներ քաղաքական անկայունության համար, սակայն դրանք ընդհանրապես այլ պատճառներ են, դա լիովին այլ տրամաբանություն է։ Եվ դա չի կարող տեղի ունենալ սոսկ այն պատճառով, որ Եգիպտոսում ինչ-որ բան է եղել։ Դրա համար անհրաժեշտ են այլ որոշակի պայմաններ,-եզրահանգել է Ա. Իսկանդարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը