«Ֆուտբոլային» դիվանագիտությունը պարտվել է. Սերժ Սարգսյանը հավատարիմ է իր գծին (տեսանյութ)
Կար տեսակետ, որ Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին ընդառաջ՝ Սերժ Սարգսյանը, թեկուզև սեփական «փիառի» ու որոշակի դիվիդենտներ շահելու համար, հետ կկանչի Հայաստանի ստորագրությունը հայ–թուրքական տխրահռչակ արձանագրություններից։ Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ նա վերահաստատեց իր մոտեցումները «Ֆուտբոլային» դիվանագիտության շրջանակներում։
Թուրքական ու մի շարք այլ լրատվամիջոցներին տված հարցազրույցներում Սարգսյանը հանդես եկավ լրիվ «խաղաղասեր» (այն է՝ հանձնվողական) «իմիջով»՝ ափսոսանք հայտնելով, որ հայ–թուրքական արձանագրությունները չեն վավերացվում։ Եվ դա այն դեպքում, երբ ինքն է բազմիցս հայտարարել, թե թուրքական կողմն արձանագրություններն օգտագործում է նախապայմանների լեզվով Հայաստանի հետ հարաբերվելու համար («Գրողի ծոցը վավերացնե՛ք»)։
Տեղին է հիշեցնելը, որ «նախաձեռնողական» որակված քաղաքականության շրջանակներում Բաղրամյան 26–ից դեռևս 2008թ. հայտարարվել էր, որ հայ–թուրքական գործընթացը մեկնարկում է երկու նպատակով՝
1. Հայ–թուրքական սահմանի բացում,
2. Հայ–թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
Խոստացվել էր, որ այդ ամենը լինելու է ողջամիտ ժամկետում (Սարգսյանն այնքան էր վստահ այդ ժամկետների վրա, որ հայտարարեց, թե ինքը կմեկնի Թուրքիա՝ ֆուտբոլ դիտելու, եթե լինեն բաց սահմաններ, կամ լինենք բացման նախաշեմին)։
Նշված երկու նպատակներին էլ Հայաստանը չի հասել, քանի որ թուրքական կողմին պետք էր ոչ թե արդյունքը, այլ գործընթացը։
Հայ–թուրքական գործընթացը լրացուցիչ խաղաքարտեր է տվել Թուրքիային ու Ադրբեջանին։
Այդ արձանագրությունները հնարավորություն տվեցին պաշտոնական Անկարային լկտիանալ Ցեղասպանության հարցում (ապրիլի 24–ին կազմակերպվեց Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությունը, և հրավեր ուղարկվեց Սերժ Սարգսյանին՝ մասնակցելու այդ շոուին) և ագրեսիվանալ Ղարաբաղի ուղղությամբ (Էրդողանն ու մյուս թուրք պաշտոնյաները պնդում են, որ Հայաստանը պետք է հանձնի հողերն, ու նոր միայն մտածի բաց սահմանների մասին)։
«Ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում Թուրքիան, օգտվելով պաշտոնական Երևանի կոպիտ սխալից, լեգիտիմ հնարավորություն ստացավ՝ շաղկապելու հայ–թուրքական ու հայ–ադրբեջանական գործընթացները, այնինչ հայկական դիվանագիտության թիվ մեկ խնդիրը դրանք տարանջատելն է։
Նախազգուշացվել ու կանխատեսվել էր բոլոր այն վտանգների մասին, որոնք այժմ նույնիսկ իշխանություններն են ընդունում, իսկ ահա այն օրերին տիրում էր «ֆուտբոլային» էյֆորիա։ Բաղրամյան 26–ը խուլ ու կույր էր դարձել՝ չլսելով և չտեսնելով բոլոր հակառակ կարծիքները, որոնք բարձրաձայնվում էին։
Ու հիմա, երբ իրենք էլ են ընդունում, որ պաշտոնական Անկարան օգտագործում է հայ–թուրքական արձանագրությունները Ղարաբաղի հարցում մեզ վրա ճնշումներ բանեցնելու և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը փակելու համար, առնվազն զարմանալի է այն էնտուզիազմը, որով Սարգսյանը կրկին խոսում է արձանագրությունների ու դրանց վավերացման մասին։
Լավ, մի՞թե պարզ չէ, որ հայ–թուրքական մեռելածին արձանագրությունները ոչ թե սահմանները բացելու, այլ դրանց վրա ավելի մեծ կողպեք դնելու և Հայաստանը միջազգային հարաբերություններում սուբյեկտից օբյեկտի վերածելու մասին են։
Մի՞թե պարզ չէ, որ հայ–թուրքական սահմանի բացումը Հայաստանին անհրաժեշտ է, բայց դրան հասնելու ձևը թուրքական նախապայմաններին ընդառաջ գնացող հայ–թուրքական արձանագրությունները դեն նետելն ու նոր որակի արտաքին քաղաքականությամբ հայ–թուրքական հարաբերությունները կարգավորելն է։
Եթե այս պարզ բաները հասկանալի չեն, նշանակում է, որ «Ֆուտբոլային» թեման, ցավոք, փակված չէ, և ՀՀ–ի ու ԼՂՀ–ի համար նոր փորձությունները դեռ առջևում են։ Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանում նոր որակի իշխանության ձևավորումն անվտանգության ապահովման հարց է։

Այս թեմային ես բազմիցս եմ անդրադարձել (տե՛ս կից ներկայացված ելույթիս տեսագրությունը 2009թ. ԱԺ–ում տեղի ունեցած լսումների ժամանակ)։

Անդրանիկ Թևանյան