Լրահոս

14.10.2009 16:30


ՀԱԿ համակարգողը վստահ է, որ Թուրքիայում Սերժ Սարգսյանը շքեղ ընդունելության կարժանանա

ՀԱԿ համակարգողը վստահ է, որ Թուրքիայում Սերժ Սարգսյանը շքեղ ընդունելության կարժանանա

Խոսելով այսօր Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա այցելության մասին՝ «Հայ ազգային կոնգրեսի» համակարգող Լևոն Զուրաբյանը «Փաստարկ» ակումբում ասել է.

-Վստահ եմ, որ ամենամեծ պատիվներով կդիմավորեն Սերժ Սարգսյանին. որևէ հայ ղեկավար երբեք այսքան մեծ նվեր չէր տվել Թուրքիայի պետությանը և թուրք ազգին։ Նա ունենալու է բոլոր պատիվները, նրան կընդունեն ամենայն հյուրասիրությամբ։ Վստահ եմ, որ այնտեղ ժամանած կոնկրետ դելեգացիայի անդամներն էլ կգոռան՝ «Առա՛ջ, Հայաստա՛ն»։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականին էլ Լ. Զուրաբյանը մաղթել է «հզոր ելույթ և հաղթանակ», որպեսզի գոնե ֆուտբոլի դաշտում կարողանան Հայաստանին հաղթանակի բերկրանքի պահեր պարգևել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը