Լրահոս

13.10.2009 14:25


Նախագահը պետք է գնա՞ Բուրսա, թե…

Նախագահը պետք է գնա՞ Բուրսա, թե…

-Արձանագրությունների ստորագրումից հետո ամենակոշտ դիրքորոշումն արտահայտել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը, սակայն միևնույն ժամանակ փաստենք, որ նրա այդ հայատարարությունը  նորություն չէ։ Նա քանիցս կրկնել է, որ առանց Ղարաբաղի հարցի լուծման՝ այս պայամանագրերը  չեն վավերացվելու։ Այս հայտարարությունը նաև հստակ որոշակի շանտաժի տարրեր է պարունակում։ Նրա ելույթի ձևակերպումն այլ երանգ էլ ուներ. թե գիտեք՝ Թուրքիայի մեջլիսը բավական անկախ մի կառույց  է, Թուրքիայի ԱԺ պատգամավորները անկախ մարդիկ են,  և իրնք կորոշեն  իրենց քայլը, բայց և ինքը վստահ է, թե այս ամենում նրանք հաշվի կառնեն եղբայրական Ադրբեջանի շահերը։ Եթե այլ տեսանկյունից նայենք նրա այս ասածին, ապա հստակ հանձնարարական կտեսնենք՝ ուղղված կուսակցության պատգամավորներին, որոնք Մեջլիսում մեծամասնություն են,-խոսելով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո թուրքական կողմից հնչած արձագանքների մասին՝ ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նա նշել է, որ Էրդողանի հայտարարությունները մեկ օրվա ընթացում փոխվում են և հաճախ հակասում են մեկը մյուսին։

«7օր»-ի հարցին, թե ինչ կարծիք ունի Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի  տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի  այն առաջարկի վերաբերյալ, ըստ որի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Էրդողանի հայտարարություններին ի պատասխան՝ պետք է հստակեցնի, որ Բուրսա չի գնա, մինչև Թուրքական կողմից սպառնալիքները չդադարեն, Ռուբեն Մելքոնյանը պատասխանել է, թե այդ տեսակետին համամիտ չէ։

-Ես կարծում եմ, որ այս հայտարարությունները փոխադարձ որոշակի նախապայմաններ թելադրելու գործընթաց են, և եթե հիշեք նախագահի ուղերձը՝ ուղղված ժողովրդին, ապա այնտեղ հստակ նշված է երեք կետ, որոնք սակարկման ենթակա չեն։ Կարծում եմ՝ Էրդողանի հայտարարությունները կարելի է որակել որպես նախագահի կոչի  պատասխան քայլ։ Համամիտ չեմ, թե նախագահը չպետք է գնա Բուրսա։ Թուրքիայի նախագահ Գյուլը, որը հրավիրողն է, արձանագրությունները ստորագրելուց հետո չի արտահայտվել, ընդհակառակը, նրա հայատարարություններում դիրքորոշումները եղել են մեղմ։ Նա նշել է, թե սառույցն աստիճանաբար է հալվում։ Հրավիրողը Գյուլն է, և նա էլ կտրուկ հայտարարություներ չի արել,-ասել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը