-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանն, այնուամենայնիվ, ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները՝ չնայած թուրքական պահվածքին։
-Անկեղծ ասած՝ այդ արձանագրությունների ստորագրումը սպասելի էր։ Իհարկե,՛ անակնկալ էր, որ թուրքական կողմը ևս մեկ անգամ փորձեց հայատարարության տեսքով որոշակի փոփոխություններ մտցնել, սակայն դա նրան չհաջողվեց։ Բայց սա ոչինչ չի նշանակում, որովհետև հաջորդ օրն իսկ Թուրքիայի վարչապետն իր ասուլիսում հստակ հայտարարեց, որ այս արձանագրությունները թուրքական խորհրդարանի կողմից կվավերացվեն միայն այն պայմանով, երբ Լեռնային Ղարաբաղի հարցում որոշակի առաջխաղացում լինի։ Այսինքն, մենք հստակ տեսնում ենք, որ այդ նախապայմանը փաստացիորեն կա, և այն, որ խոսում են՝ իսկ ինչո՞ւ եք հավատում ոչ թե հայկական կողմին, այլ Էրդողանին, ապա այստեղ պատասխանը շատ պարզ է՝ որովհետև թուրքակա՛ն կողմն է սահմանը բացում։ Օրինակ՝ երբ Ալիևը հայտարարում է, որ շուտով հայկական զորքը դուրս են բերելու ԼՂ-ից, ոչ ոք չի հավատում դրան, որովհետև դա կախված է հայկական կողմից, և բոլորը հասկանում են, որ հայկական կողմն այդպիսի քայլի չի գնա, բայց քանի որ սահմանի բացումը կախված է թուրքական կողմից, ապա հասկանալի է, որ թուրքական կողմի հայտարարությունն ավելի հավաստի է, քան հայկական կողմինը։ Ինձ համար հստակ պարզ է, որ թուրքական կողմն այս նախապայմանը դնում է, և առանց այդ նախապայմանի՝ նա սահմանը չի բացի։
-Հակառակը պնդող հայաստանյան իշխանությունը դա չի՞ տեսնում, թե՞ միտումնավոր է ապակողմնորոշում հասարակությանը։
-Խնդիրն այն է, որ սա հայկական կողմի ցանկությունն է, սակայն ցանկությունը և իրականությունը բոլորովին տարբեր բաներ են, իսկ եթե մարդիկ չեն հասկանում ցանկությունն ու իրականությունը, ապա նրանք դա պետք է հասկանային տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության սկզբնական փուլում։ Երբ դրա իրականացումից հետո հասկացան, որ չարաչար սխալվել են, փորձում են այդ սխալը թաքցնել այն իմիտացիայով, որ իբրև թե այդ նախապայմանները չկան։ Մինչդեռ բոլորը հասկանում են, որ այդ նախապայմանները թուրքական կողմից կան, և թուրքական կողմը հստակ հայտարարում է, որ առանց այդ առաջխաղացման՝ որևէ սահման չի բացվելու։ Իսկ եթե այժմ դեռ կա մարդ, ով չի հասկանում դա, արդեն այդ մարդու խնդիրն է։
-Այսուհետ ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում։
-Ցավոք, շատ տխուր զարգացումներ եմ կանխատեսում։ Փաստորեն, թուրքական կողմը դրել է այդ նախապայմանը, և դրանից է կախված, որ միջազգային հանրությունը պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որ նա հանի այդ նախապայմանը, կա՛մ ճնշում գործադրել հայկական կողմի վրա, որ նա կատարի այդ նախապայմանը և առաջխաղացում արձանագրի Լեռնային Ղարաբաղի հարցում։ Կարծում եմ, որ ցանկացած քաղաքացի՝ անկախ սեռից և տարիքից, կհասկանա, որ 70 միլիոնանոց Թուրքիան և 3 միլիոնանոց Հայաստանը տարբեր ռեսուրսներով երկրներ են, և ավելի հեշտ է ճնշել հայկական, քան թուրքական կողմին։ Ակնհայտ է, որ միջազգային հանրությունը և միջազգային միջնորդները չէին ուզենա, որ այս գործընթացները դադարեցվեին, և, իմ կարծիքով, ամեն ինչ կանեն, որ հայկական կողմն այդ զիջումներին գնա։
-Հայաստանյան քաղաքական դաշտն ինչպե՞ս պետք է արձագանքի ստեղծված իրավիճակին։
-Կա մի պարզ և, ցավոք, մի շատ ողբերգական իրականություն։ Եթե, օրինակ, թուրքական կողմը գնար այդ նախապայմանը հանելու քայլին, ապա բոլորը կմեղադրեին, որ, փաստորեն, Էրդողանը չի կատարում իր խոստումը, և Թուրքիայում կառաջանար քաղաքական ճգնաժամ, և միգուցե նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեին։ Այսինքն, թուրքական քաղաքական համակարգը պատրաստ է այդ գործընթացին։ Մինչդեռ, ցավոք, հայկական քաղաքական համակարգն այդ գործընթացին այս պահին պատրաստ չէ, որովհետև եթե հայկական կողմը (իհարկե, Աստված չանի), այնուամենայնիվ, գնա այդ նախապայմանին՝ որոշակի զիջումների գնա ղարաբաղյան հարցում, ապա օբյեկտիվորեն պետք է առաջանա երկրում իշխանափոխության հարցը, և պետք է առաջանա այն քաղաքական ուժը, որը պետք է իրականացնի այդ իշխանափոխությունը, որովհետև դա ուղղակի պետության կենսական շահերն է ներկայացնելու։ Եթե մենք օբյեկտիվ գնահատենք, կա երկու դրվագ՝ կա՛մ հայակական կողմն է գնալու զիջման, կա՛մ թուրքական կողմը։ Եթե հայկական կողմն է գնալու զիջման, ապա այստեղ պետք է իշխանափոխություն, եթե Թուրքիան է գնում զիջման, ապա այնտեղ պետք է կատարվի այդ իշխանափոխությունը։ Իսկ մենք տեսնում ենք, որ թուրքական քաղաքական համակարգը պատրաստ է իշխանափոխության գործընթացին. այնտեղ այդ ավանդույթը կա, մեզ մոտ այդ ավանդույթը պետք է լինի ֆորսմաժորային տարբերակով, որովհետև, ցավոք, մեր քաղաքական համակարգը, կլանաօլիգարխիկ համակարգը սպասարկող է և չի նպաստում քաղաքացիական հասարակության զարգացմանը, դեմոկրատական բարեփոխումներին և այլն։ Հայաստանում ներիշխանական փոփոխության նախադեպը կա, որը եղավ 1998-ին, բայց ավելի լայն քաղաքական փոփոխությունների ավանդույթ մենք չունենք։ Մենք պետք է ձևավորենք այն ուժի կենտրոնը, որը գնա այդ իշխանափոխությանը, որովհետև, ֆորմալ իմաստով, այսօր ընդդիմադիր դաշտում երկու բևեռ կա։ Մի բևեռը տերպետրոսյանական ընդդիմությունն է, որը տուն է գնացել, ձեռքերը լվացել է, սպասողական դիտորդի կարգավիճակով է դիտարկում այդ գործընթացները, մյուսն այսօր ձևավորվող բևեռն է, որը կոնսոլիդացվում է Դաշնակցության շուրջ։ Սակայն Դաշնակցությունն ինքը պատրա՞ստ է այդ փոփոխությանը։ Կարծում եմ, որ այս խնդիրը պետք է Դաշնակցությունն ինքն իր առաջ դնի։ Նախ և առաջ, որպեսզի նա պատրաստ լինի իշխանափոխության, պետք է կարողանա իր կողքին կոնսոլիդացնել այդ ուժերը, կարողանա առարկայական և հասարակության համար հասկանալի դրութներ առաջ քաշել, խնդիրը հստակ ձևակերպել, էլ չասեմ, որ նա նախ պետք է վերահսկի իր հեռուստաընկերությունը՝ «Երկիր մեդիան», որն, ըստ էության, մինչև այս վերջին ամիսը ոչնչով չէր տարբերվում այն 17 հեռուտաընկերություններից, որոնք գնտվում են իշխանությունների լիակատար վերահսկողության տակ։ Այսինքն, ես ցավով եմ ասում, որ Դաշնակցությունը նույնպես պատրաստ չէ այդ իշխանափոխությանը, և Հայաստանը կարող է հայտնվել 1918-20թթ. ժամանակներում, երբ նույն իրավիճակն էր, և, փաստորեն, Հայաստանում չծնվեց այն քաղաքական ուժը, որը կարողանար կոնսոլիդացնել և ճիշտ խնդիրներ դնելով՝ փրկեր երկիրը, ինչպես որ եղավ Թուրքիայում Աթա Թուրքի ժամանակ։ Նույն 1918-20թթ. Թուրքիան և Հայաստանը գնտվում էին նույն վիճակում։ Հայաստանում չծնվեց այդ ուժը, Թուրքիայում ծնվեց՝ ի դեմս Աթա Թուրքի։ Սա՛ է մեր ողբերգությունը, մեր ողբերգությունների պատճառը, որ Հայաստանում ճակատագրական պահին այդ վճռական ուժը չի ձևավորվում ինչ-ինչ պատճառներով։
-Այսինքն, եթե ամփոփենք, Դուք միակ ելքը իշխանափոխությո՞ւնն եք տեսնում։
-Ես տեսնում եմ որպես լուծում իշխանափոխությունը, բայց, ցավոք, դեռ չեմ տեսնում այդ իշխանափոխությունը կրող ուժը։ Եթե այդ ուժը չի ձևավորվում, այդ իշխանափոխությունը մնում է օդից կախված։
Երվանդ Բոզոյան
Հարցազրույց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը