Մի քանի էժանագին բաները չհաշված՝ իշխանությունների արձագանքը Գագիկ Ծառուկյանի հրավիրած համաժողովին բավական զուսպ էր։
«Անկախ» լրատվամիջոցները մի քանի բառակույտ ներկայացրին որպես վերլուծություն ու բավարարվեցին դրանով։ «Ֆեյսբուքյան» ստատուսագիրներն էլ «գալոչկայի» համար մի քիչ կծմծեցին ու ցրվեցին տներով։ Դա երեկ էր։
Իսկ այսօր արդեն Բաղրամյան 26–ից «դեսանտ» իջեցրեցին իրենց ծանր, միջին ու ցածրքաշայիններին։
Նախ՝ իր բառակույտը ներկայացրեց պերճախոս Գալուստ Սահակյանը, ով տեսակետներ հայտնեց Ծառուկյանի ելույթի վերաբերյալ՝ նշելով, թե այնտեղ հակասություններ կային։
Հարկ է նկատել, որ մտքերն, ակնհայտորեն, Գալուստինը չեն, թե չէ շատ ավելի դժվար կլիներ հասկանալ, թե ինչ է նա ուզեցել ասել։
Ինչպես դիպուկ է նկատել ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ–ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը,«tert.am»–ում ներկայացված Գալուստի տեսակետի հեղինակային իրավունքը Գալուստինը չէ։ Ու դժվար է Մարգարյանի հետ չհամաձայնելը, քանզի նման բառաֆոնդը ներհատուկ չէ գործառութային հոլովույթներում խարխափող այդ մարդուն։ ԱԺ նախագահն, ամենայն հավանականությամբ, Բ26–ին կցված այդ կայքից է տեղեկացել, որ Ծառուկյանի դեմ է խոսել։ Ինչևէ։
Տվյալ դեպքում ուշագրավն այն չէ, թե ինչ է ասել ԱԺ նախագահը, այլ այն, թե ինչպես է Գալուստի միջոցով իր շեֆը ցույց տվել սեփական նյարդային վիճակը։ Ասել է թե՝ այնքան էլ իրականությունից հեռու չէր այն պատկերավոր խոսակցությունը, որ Ծառուկյանի՝ «արտահերթ նախագահական ընտրություններ» ձևակերպումից հետո դեղատներում Վալիդոլի գները թռան։
Գալուստից հետո իրենց դրսևորեցին արդեն «փուչիկ» Կարենն ու «կրեաԾիվ»Աշոտյանը։
Տարբեր են ՀՀԿ–ական ծանր, միջին ու թեթևքաշային դեմքերի արձագանքները, բայց բոլորի մոտ ընդհանուր է այն, որ իրենք Ծառուկյանի համաժողովին քաղաքական գնահատական կտան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո։ Լրիվ «Յա սվայո մուժսկոյե սլովո սկաժու» վիճակներ։
Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանն էլ որոշել է ի հակակշիռ ոչիշխանական ուժերի համաժողովի՝ կազմակերպել իշխանական ուժերի համաժողով առանձին վերցրած մեկ կուսակցության՝ ՀՀԿ–ի շրջանակներում։
Թե ինչ կստացվի այդ ամենի արդյունքում, ժամանակը ցույց կտա։ Կարևորը տվյալ դեպքում Վալիդոլի գների կայունությունն ապահովելն է։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Ծառուկյանի ելույթին արձագանքեց նաև ՀՅԴ ներկայացուցիչը, ով «Պոչատ աղվեսը պոչատ աղվես է ման գալիս» ծրագրի շրջանակներում փորձեց հավասարության նշան դնել իրենց ու ԲՀԿ մոտեցումների միջև։ Դա էլ յուրօինակ կպնելու ձև էր։
Բացի այդ՝ դաշնակցական լրատվամիջոցներից մեկը «գործարքի առաջարկ» էր որակել Ծառուկյանի խոսքում առկա ուղերձները։ Սա այն դեպքն է, երբ կարելի է օգտագործել «Ամեն մեկը մտածում է իր փչացածության աստիճանով» ձևակերպումը։
Պերճախոս Գալուստը, փուչիկ Կարենը, սկզբունքային ՀՅԴ–ն, «կրեաԾիվ» Աշոտյանն ու Վալիդոլի գները
Մի քանի էժանագին բաները չհաշված՝ իշխանությունների արձագանքը Գագիկ Ծառուկյանի հրավիրած համաժողովին բավական զուսպ էր։
«Անկախ» լրատվամիջոցները մի քանի բառակույտ ներկայացրին որպես վերլուծություն ու բավարարվեցին դրանով։ «Ֆեյսբուքյան» ստատուսագիրներն էլ «գալոչկայի» համար մի քիչ կծմծեցին ու ցրվեցին տներով։ Դա երեկ էր։
Իսկ այսօր արդեն Բաղրամյան 26–ից «դեսանտ» իջեցրեցին իրենց ծանր, միջին ու ցածրքաշայիններին։
Նախ՝ իր բառակույտը ներկայացրեց պերճախոս Գալուստ Սահակյանը, ով տեսակետներ հայտնեց Ծառուկյանի ելույթի վերաբերյալ՝ նշելով, թե այնտեղ հակասություններ կային։
Հարկ է նկատել, որ մտքերն, ակնհայտորեն, Գալուստինը չեն, թե չէ շատ ավելի դժվար կլիներ հասկանալ, թե ինչ է նա ուզեցել ասել։
Ինչպես դիպուկ է նկատել ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ–ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը, «tert.am»–ում ներկայացված Գալուստի տեսակետի հեղինակային իրավունքը Գալուստինը չէ։ Ու դժվար է Մարգարյանի հետ չհամաձայնելը, քանզի նման բառաֆոնդը ներհատուկ չէ գործառութային հոլովույթներում խարխափող այդ մարդուն։ ԱԺ նախագահն, ամենայն հավանականությամբ, Բ26–ին կցված այդ կայքից է տեղեկացել, որ Ծառուկյանի դեմ է խոսել։ Ինչևէ։
Տվյալ դեպքում ուշագրավն այն չէ, թե ինչ է ասել ԱԺ նախագահը, այլ այն, թե ինչպես է Գալուստի միջոցով իր շեֆը ցույց տվել սեփական նյարդային վիճակը։ Ասել է թե՝ այնքան էլ իրականությունից հեռու չէր այն պատկերավոր խոսակցությունը, որ Ծառուկյանի՝ «արտահերթ նախագահական ընտրություններ» ձևակերպումից հետո դեղատներում Վալիդոլի գները թռան։
Գալուստից հետո իրենց դրսևորեցին արդեն «փուչիկ» Կարենն ու «կրեաԾիվ» Աշոտյանը։
Տարբեր են ՀՀԿ–ական ծանր, միջին ու թեթևքաշային դեմքերի արձագանքները, բայց բոլորի մոտ ընդհանուր է այն, որ իրենք Ծառուկյանի համաժողովին քաղաքական գնահատական կտան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո։ Լրիվ «Յա սվայո մուժսկոյե սլովո սկաժու» վիճակներ։
Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանն էլ որոշել է ի հակակշիռ ոչիշխանական ուժերի համաժողովի՝ կազմակերպել իշխանական ուժերի համաժողով առանձին վերցրած մեկ կուսակցության՝ ՀՀԿ–ի շրջանակներում։
Թե ինչ կստացվի այդ ամենի արդյունքում, ժամանակը ցույց կտա։ Կարևորը տվյալ դեպքում Վալիդոլի գների կայունությունն ապահովելն է։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Ծառուկյանի ելույթին արձագանքեց նաև ՀՅԴ ներկայացուցիչը, ով «Պոչատ աղվեսը պոչատ աղվես է ման գալիս» ծրագրի շրջանակներում փորձեց հավասարության նշան դնել իրենց ու ԲՀԿ մոտեցումների միջև։ Դա էլ յուրօինակ կպնելու ձև էր։
Բացի այդ՝ դաշնակցական լրատվամիջոցներից մեկը «գործարքի առաջարկ» էր որակել Ծառուկյանի խոսքում առկա ուղերձները։ Սա այն դեպքն է, երբ կարելի է օգտագործել «Ամեն մեկը մտածում է իր փչացածության աստիճանով» ձևակերպումը։
Գործարքի գնացածներն ամենուրեք գործարք են տեսնում։