Լրահոս

10.01.2011 09:35


Պուտին. ««Նաբուկոյի» հիմնական խնդիրը գազի բացակայությունն է»

Պուտին. ««Նաբուկոյի» հիմնական խնդիրը գազի բացակայությունն է»

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի կարծիքով «Նաբուկո» գազային նախագիծը, համեմատած ռուսական Հարավային հոսք գազամուղի հետ, հաջողության շատ քիչ հնարավորություն ունի։ «Նաբուկոյի» հիմնական խնդիրը  մատակարարվող հումքի ծավալների բացակայությունն է»,-ասել է Պուտինը։ «Ռուսաստանն այդ գազամուղով ոչինչ չի մատակարարելու։ Իրանական հանքերն առայժմ չեն ուսումնասիրվել, իսկ Ադրբեջանի հումքային ծավալները փոքր են։ Ավելին՝ Ադրբեջանը մատակարարման պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ»,-ավելացրել է ՌԴ վարչապետը։ Նշենք, որ «Նաբուկոյի» շինարարությունը նախատեսված է սկսել 2012թ.-ին։

Նախագծի իրականացումը կարժենա 7,9 մլրդ եվրո։ Գազամուղի առավելագույն հզորությունը կկազմի 31 մլրդ խորհանարդ մետր։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը