Լրահոս

28.09.2009 18:38


Էրդողան. «Թուրքիան երբեք չի դավաճանի Ադրբեջանին»

Էրդողան. «Թուրքիան երբեք չի դավաճանի Ադրբեջանին»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բացառիկ հարցազրույցը «TrendNews» գործակալությանը

-Արևմտյան ԶԼՄ-ների համաձայն՝ Թուրքիան ծրագրավորում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և բացել Հայաստանի հետ սահմանը։ Կարծիք կա, որ եթե դա տեղի ունենա, ղարաբաղյան հակամարտության լուծման առաջնահերթությունը կվերանա։ Թուրքիան դա հաշվի առնո՞ւմ է։

-Ադրբեջանի շահերը միշտ էլ կարևոր են եղել Թուրքիայի համար։ Մենք երբեք չենք դավաճանի Ադրբեջանին։ Որպես թուրքական կառավարության ղեկավար՝ ես կցանկանայի առանձնահատուկ շոշափել այդ հարցը։ Մենք Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն ենք հայտնել։ Կարգավորման (հարաբերությունների) վերաբերյալ բանակցությունները  շատ պատասխանատու փուլ են թևակոխել։ Մեր երկու երկրների միջև հարաբերությունները զարգացումը նախատեսող արձանագրությունը հաջորդ ամիս կներկայացվի թուրքական խորհրդարանի վավերացմանը։

Շվեյցարիայի միջնորդությամբ մենք հասել ենք կարևոր համաձայնության, և հուսով եմ, որ մենք կարող ենք նախնական փաստաթուղթը ներկայացնել խորհրդարանին, եթե չբախվենք որոշ խոչընդոտների, և եթե այդ քայլը նախաձեռնված չլինի՝ միայն ներքին քաղաքականության շահերը հաշվի առնելով։

Սակայն ես հատուկ կցանկանայի բացատրել հետևյալը՝ մեր փորձերն ուղղված չեն եղբայրական Ադրբեջանի դեմ։ Մենք չենք համաձայնի մի քայլի, որը կհակասի Ադրբեջանի շահերին։ Մենք կարող ենք արագացնել համաձայնագրի ընդունման գործընթացը, սակայն դա կախված կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումից։

-Համաձայն ԶԼՄ-ների՝ հոկտեմբերի 10-ին Թուրքիան և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ վերականգնելու մասին փաստաթուղթ կստորագրեն։ Կարո՞ղ եք հաստատել դա։

-Արտգործնախարարները կհանդիպեն հոկտեմբերի 10-ին կամ 11-ին և նախնական փաստաթուղթ կստորագրեն։ ԱԳ նախարարներ Ահմեդ Դավութօղլուն և Էդվարդ Նալբանդյանը արձանագրություն կստորագրեն, որոնց տեքստերը նախապես համաձայնեցվել են և միջազգային մակարդակով ընդունվել են որպես լուրջ առաջընթաց։

-Պիտսբուրգում կայացած G-20 գագաթաժողովի շրջանակներում ուրբաթ օրը Դուք հանդիպել եք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, և, որոշ ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, այդ հանդիպման ժամանակ քննարկվել է ԼՂ-ի հակամարտությունը։ Կարո՞ղ եք ավելի մանրամասն պատմել այդ բանակցությունների մասին։

-Մենք քննարկել ենք Մերձավոր Արևելքում և Թուրքիայում առկա խնդիրները, ինչպես նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի փոխհարաբերությունները։ Պարոն Օբաման մատնացույց է արել տարածաշրջանում հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։

Ինձ թվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համար, ում խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճում փոխհամաձայնություն գտնելն է, հեշտ կլինի ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել։ ԱՄՆ-ը, որպես ՄԽ-ի համանախագահ, պետք է կատարի իր պարտավորությունները։ Ես ասացի պարոն Օբամային, որ խնդրի կարգավորումը տարածաշրջանային համագործակցությանը կանաչ լույս կտա՝ ներառյալ Հայաստանի հետ հարաբերությունները։

Անհրաժեշտ է երկխոսություն ծավալել, որը կհամախմբի տարածաշրջանի բոլոր երկրներին՝ համաձայն կայունության և համագործակցության ապահովման կովկասյան պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի առաջարկության։ Թուրքիան մտադիր է տարածաշրջանը վերածել խաղաղության հենքի և տվյալ պլատֆորմի օգնությամբ լուծել ադրբեջանահայկական, թուրք-հայկական և ռուս-վրացական խնդիրները։

-Խոսելով տարածաշրջանային համագործակցության մասին՝ ինչպիսի՞ն են Ձեր գնահատականները «Nabucco» նախագծի վերաբերյալ, որում մասնակցում է Թուրքիան։

-Այդ նախագծի մի մասն արդեն իրականացվել է։ Վերջերս մենք մի շարք եվրոպական երկրների հետ համաձայնագիր ենք ստորագրել։ Նյու Յորք իմ այցելության ժամանակ ես հանդիպել եմ Թուրքմենստանի նախագահի հետ։ Նախագծի իրականացման համար անհրաժեշտ են շահագրգիռ բոլոր կողմերի ջանքերը։

Ըստ՝ «TrendNews»–ի

Այս խորագրի վերջին նյութերը