Հայ-թուրքական հարաբերություններին առնչվող քննարկումների տրագիկոմեդիան շարունակվում է, և այդ աղմուկի մեջ հայ ժողովուրդը չհասցրեց արձանագրել Սերժ Սարգսյան - Տիգրան Սարգսյան զույգի ևս մեկ ձեռքբերում. ՀՀ տնտեսության ծավալներն այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում նվազել են 18,4 տոկոսով։ Դա «ամբողջ» 0,1 տոկոսով ավելի լավ է նախորդ ամիս արձանագրված ցուցանիշից։ Ստացվում է, որ տնտեսական ճգնաժամը «վախեցելէ» կառավարության գործողություններից ու սկսել է դանդաղ, բայց հաստատուն քայլերով «ցվրվել» Հայաստանից։ Պատկերացնո՞ւմ եք, եթե յուրաքանչյուր ամիս մենք 0,1 տոկոս տնտեսական ճգնաժամի «օկուպացված» տարածքներից հետ նվաճենք, ապա «ընդամենը» 15 տարուց կվերադառնանք 2008-ի մակարդակին։ Կարծում եմ, որ այսօրվա կառավարության տնտեսական բլոկի «կորիֆեյների» առկայության պայմաններում նշածս տարբերակը պետք է շատ լավատեսական սցենար համարել։
Հայտնի է, որ տնտեսությունն ունի ինքնակարգավորվելու և ինքնաբուժվելու հատկություն։ Ու այդ առումով մեր գործադիր իշխանությունը, որքան էլ որ հակառակն ուզենա, անկարող է որևէ բան անել։ Բայց փորձում է։
Հետաքրքիր մի դիտարկում. մենք ունենք ֆենոմենալ տնտեսություն, որի բոլոր ճյուղերում արձանագրվում է անկում, բայց մանրածախ առևտուրն աճում է։ Դա նշանակում է, որ փոքր ու միջին բիզնեսից 7 կաշի են քերթում, և զուտ վիճակագրորեն ստացվում է աճ։ Ներմուծումը նվազում է (ասել է թե՝ դոլարի նկատմամբ այդքան չափով պակասում է պահանջարկը), դրսի վարկերը ներհոսում են հորդառատ գետի պես (այսինքն, դոլարի ավելցուկ է առաջանում), միջազգային շուկաներում դոլարն արժեզրկվում է, բայց Հայաստանում դոլար-դրամ փոխարժեքը թեքվում է դոլարի թանկացման ուղղությամբ։ Դա նշանակում է, որ մեր երկրից կապիտալի արտահոսք կա։ Կամ էլ իշխանությունները որոշել են հերթական «տրյուկն» անել. մասնավոր բանկերի միջոցով մեծաքանակ դոլարներ են գնում պետական պահուստներից, իսկ հետո ևս մեկ գիշերային որոշում կկայացվի, ու դոլարը կդառնա, ասենք, 400-420 դրամ։ Այդ ժամանակ «Հայկական աշխարհի» ճարտարապետները համեմատաբար էժան գնած դոլարները կլցնեն շուկա և «մին լյավ» փող կաշխատեն։ Համենայնդեպս, այդպիսի գործողությունների մասին կասկածներ կային, երբ դրամ-դոլար փոխարժեքը ֆիքսվել էր 305 դրամ։ Մի շարք պաշտոնյաներ նույնիսկ ինքնախոստովանական ցուցմունքի պես բան «բլթացրեցին»՝ հետագայում նշելով, որ 305 դրամով վաճառված դոլարը 200 միլիոնի չափով համալրել է մեր մասնավոր բանկերի շրջանառու միջոցները։ Որևէ մեկը չբացատրեց, սակայն, թե այդ ինչո՞ւ էր որոշում կայացվել պետական պահուստների հաշվին համալրել որոշ մասնավոր բանկերի շրջանառու միջոցներն էժան դոլարով, իսկ հետո մեկ գիշերվա մեջ 20 տոկոսի չափով թանկացնել այդ նույն դոլարի գինը ՀՀ դրամով։ Այդ օպերացիան իրականացվեց Նարեկացու «Մատյան Ողբերգության» ստեղծագործությունից մեջբերումների ներքո, որպեսզի միջին հայ քաղքենին շատ «չջոկի», թե որքան փող մեկ գիշերվա մեջ իրենցով արին «տղերքը» ու հիմարաբար կարծի, թե «Էս սրանք շատ վատն են, բայց մեջներից խելոքը ոնց որ Տիգրանն ա, «պռոստո» չեն թողնում, որ մարդն աշխատի. ինքն էդ գայլերի մեջ ա, խեղճը ի՞նչ անի»։ Փաստորեն, այդպես է «շինվում» «Հայկական աշխարհը»։ Թալանի ու Նարեկացու համադրմամբ։ Բա ո՞նց...
Ինչպես հիշում եք, մարտի 3-ի հայտնի որոշումից հետո հայտարարվեց, որ դոլար-դրամ փոխարժեքը լինելու է 360-380 միջակայքում (չնայած դա հակասում է լողացող փոխարժեքային քաղաքականության տրամաբանությանը): Այժմ մենք տեսնում ենք, որ նշված «հումանիտար կորիդորը» գերազանցվել է։ Այ ա՛յդ պատճառով է, որ հիմա բիզնեսը իռացիոնալ սպասումների մեջ է հայտնվել։ «Տառապանքս փորձ ունի» թեմայով շատերը սպասում են հերթական գիշերային որոշմանը և պակասեցրել են գործարքների թիվը։ Իսկ որպեսզի այդպիսի բաներ չլինեն, անհրաժեշտ է իսկապես անցնել լողացող փոխարժեքի քաղաքականությանը և վերջ, իսկ տնտեսության իրական հատվածում չզբաղվել սեփականության վերաբաշխմամբ և «մեկ մարդու տնտեսության» կառուցմամբ։
Խնդիրն այն է, որ իշխանությունները շփոթել են նպատակի և միջոցի տեղերը։ Պետական բյուջեի համալրումը վերածվել է գերնպատակի, իսկ բուն տնտեսության զարգացումը մղվել է հետին պլան։ Եթե զուտ ցուցանիշներով գնահատենք ՀՀ հարկային մարմնի աշխատանքները, ապա արդյունքերը վատը չեն։ Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը ներկայումս ավելի քան 20 տոկոս է կազմում, ինչը բարձր է այն ցուցանիշից, որը պլանավորվել էր 2008-ի մարտի 1-ից հետո ձևավորված Տիգրան Սարգսյանի կառավարության գերվիրտուալ ծրագրում։ Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշով մենք ԱՊՀ տարածքում արդեն հայտնվել ենք առաջատար դիրքերում։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ մեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Ամենևին։ Եթե այդպես լիներ, ապա ՀՆԱ անկումը չէր կազմի 18,4 տոկոս։ Ուրեմն անհրաժեշտ է տնտեսության զարգացմամբ և հակամենաշնորհային քաղաքականությամբ զբաղվել, բայց առայժմ դրա միտումները չկան։ Ընդհակառակը։ Տիգրան Սարգսյանի երիտբարեշրջիչների թիմը մոլագարի համառությամբ շարունակում է փող պոկելու քաղաքականությունն իր միակ առաքելությունը դիտարկել։ Հոկտեմբերի 1-ից «Հայկական աշխարհի» «դրուժիննիկները» ողողելու են Հայաստանի փողոցներն ու մայթերը և 3000 դրամի չափով տուգանելու են կարգազանց անցորդներին։ Ինչ խոսք՝ երթևեկության կանոնների պահպանումը լավ բան է, բայց երբ միջազգային կենտրոնների սիրահարները կարգի կբերեն արտաքնոցների վերածված գետնանցումները (օրինակ՝ նախկին «Հայրենիք» կինոթատրոնի տարածքում), կնորոգեն լուսաֆորները և դրանց գույնը փոխելն ամենուրեք կդարձնեն նորմալ տրամաբանության շրջանակում (օրինակ՝Կրկեսի մոտ, Թումանյան-Մաշտոց խաչմերուկում կամ Խանջյան փողոցի տարբեր հատվածներում), կապահովեն հետիոտնի անվտանգությունը և խախտման այլընտրանքը (օրինակ՝ Արշակունյաց պողոտայի «Սուրմալու» շուկայի դիմաց),այդ ժամանակ էլ կարելի է մտածել տուգանքներ կիրառելու մասին։ Բայց եթե նպատակը բյուջե լցնելն ու անվերահսկելի ծախսեր իրականացնելն է, ապա Տիգրան Սարգսյանը ճիշտ ուղու վրա է։
Ճգնաժամը՝ ճգնաժամ, բայց շատերն իրենց մանկության երազանքներն են իրականացնում։ Այսինքն, ճգնաժամը նրանց համար նաև հնարավորություն է։ Հնարավորություն՝ «Իշտոյանին» մոտիկից տեսնելու։ Սա մի ուրի՜շ պատմություն է։ Տեսե՛ք, ՀՀ անկախացումից ի վեր իրենց «թույն» տնտեսագետ կամ լայն «կռուգազոռով» քաղաքական գործիչ համարողները մշտապես սիրում էին խոսել սինգապուրյան փորձի ու մեզանում դրա կիրառման հնարավորությունների մասին։ Այդ առումով աչքի էր ընկնում հատկապես Տիգրան Սարգսյանը։ Ճիշտ է, Տիգրանն ու նրա նմանները մինչ օրս լավ չեն հասկացել սինգապուրյան տնտեսական հրաշքի բուն էությունը, բայց սիրում են Սինգապուրից խոսել։ Վերջերս Տ. Սարգսյանին հաջողվեց նույնիսկ ձեռքով դիպչել իր կուռքին՝ Սինգապուրի լեգենդար վարչապետին։ Հուսով ենք, որ մուրազներին հասնելուց հետո մերոնք արդեն հանգիստ կթողնեն Սինգապուրն իր փորձով և այլևս փորձանքներ չեն բերի մեր գլխին։ Թե չէ ոմանց մանկության երազանքներին մինչև վերջ որ հնարավորություն տանք իրականանալու, ապա պետք է «նեկրոֆիլիայով» զբաղվենք և Հայաստան տեղափոխենք Իսպանիայի դիկտատոր Ֆրանկոյի և նրա պորտուգալացի կոլեգա Սալազարի աճյունները, որպեսզի ոմանք նաև նշվածների հետ անմիջական շփման հնարավորություն ստանան։ Դե իսկ Պինոչետի պահն արդեն լրիվ ուրիշ պատմություն է, որը կարող է մտավոր էքստազի մեջ գցել տերտերական առոգանությամբ մեր տնաբույծ նապոլեոնիկին։
Ի դեպ, վարչապետի հետ հանդիպողներին կխնդրեի հետաքրքրվել, թե ի՞նչ եղավ Դիլիջանը միջազգային ֆինանսական կենտրոն դարձնելու հարցը, ո՞ւր մնաց Ջերմուկի «միջազգայնացումը» և Գյումրիի «ծովը» (էկոնոմիկայի նախարարության կայքէջ վերջերս չեմ այցելել, և չեմ կարող ասել, թե ուրիշ էլ ինչ գլոբալ ծրագրեր են մշակվում սիլիկոնային հարթավայրերում)։
Անդրանիկ Թևանյան
Հ.Գ.-1։ Հայ-թուրքական հարաբերութունների վերաբերյալ շարունակում են լռության ուխտ պահպանել ՀՀ սահմանադրական սանդղակով 2-րդ և 3-րդ դեմքերը։ Հովիկ Աբրահամյանի տեսակետներն այս թեմայով, երևի, կիմանանք հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում տեղի ունենալիք քննարկումների ժամանակ։ Իսկ Տիգրան Սարգսյանը դեռ «մարաղ» է մտել։ Իսկ միգուցե նա իր խոսքն արդեն վաղո՞ւց է ասել։ Դատելով այն հանգամանքից, թե ինչպիսի զարգացումներ են սպասվում Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտության հետևանքով՝ վարչապետին կարելի է այս ամենի գաղափարախոս անվանել։ Պետության վախճանի մասին Տիգրան Սարգսյանը շուտվանից էր երազել, և հիմա մյուս Սարգսյանն իրականացնում է նրա երազանքը։ Փաստորեն, երազկոտ վարչապետ ունենալն էլ մի բան չի. Սինգապուրից մինչև քիրվայություն կարող է միտքը թռչել քաջ որսկանի գյուլլի պես։
Հ.Գ.-2։ Վերջերս իմացա, որ նախագահական նստավայրի անտեսանելի ֆրոնտի քաջարի մարտիկներն իմ անունը մտցրել են ազատ, բայց պատասխանատու հեռուստաեթեր չհրավիրվողների ցուցակի մեջ (այդ մասին ինձ ասել են մի քանի հեռուստատեսության աշխատակիցներ)։ Դա ինձ, անկեղծ ասած, առանձնապես չի մտահոգում։ Մի բան կարող եմ ասել, որ եթե մարդն ասելիք ունի, ապա նույնիսկ «սամիզդատով» է հնարավոր խոսքը տեղ հասցնել։ Իսկ կաթիլը, գիտեք, քար է ծակում...
Հայաստանի ճոպանուղիով դեպի Սինգապուր
Հայ-թուրքական հարաբերություններին առնչվող քննարկումների տրագիկոմեդիան շարունակվում է, և այդ աղմուկի մեջ հայ ժողովուրդը չհասցրեց արձանագրել Սերժ Սարգսյան - Տիգրան Սարգսյան զույգի ևս մեկ ձեռքբերում. ՀՀ տնտեսության ծավալներն այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում նվազել են 18,4 տոկոսով։ Դա «ամբողջ» 0,1 տոկոսով ավելի լավ է նախորդ ամիս արձանագրված ցուցանիշից։ Ստացվում է, որ տնտեսական ճգնաժամը «վախեցել է» կառավարության գործողություններից ու սկսել է դանդաղ, բայց հաստատուն քայլերով «ցվրվել» Հայաստանից։ Պատկերացնո՞ւմ եք, եթե յուրաքանչյուր ամիս մենք 0,1 տոկոս տնտեսական ճգնաժամի «օկուպացված» տարածքներից հետ նվաճենք, ապա «ընդամենը» 15 տարուց կվերադառնանք 2008-ի մակարդակին։ Կարծում եմ, որ այսօրվա կառավարության տնտեսական բլոկի «կորիֆեյների» առկայության պայմաններում նշածս տարբերակը պետք է շատ լավատեսական սցենար համարել։
Հայտնի է, որ տնտեսությունն ունի ինքնակարգավորվելու և ինքնաբուժվելու հատկություն։ Ու այդ առումով մեր գործադիր իշխանությունը, որքան էլ որ հակառակն ուզենա, անկարող է որևէ բան անել։ Բայց փորձում է։
Հետաքրքիր մի դիտարկում. մենք ունենք ֆենոմենալ տնտեսություն, որի բոլոր ճյուղերում արձանագրվում է անկում, բայց մանրածախ առևտուրն աճում է։ Դա նշանակում է, որ փոքր ու միջին բիզնեսից 7 կաշի են քերթում, և զուտ վիճակագրորեն ստացվում է աճ։ Ներմուծումը նվազում է (ասել է թե՝ դոլարի նկատմամբ այդքան չափով պակասում է պահանջարկը), դրսի վարկերը ներհոսում են հորդառատ գետի պես (այսինքն, դոլարի ավելցուկ է առաջանում), միջազգային շուկաներում դոլարն արժեզրկվում է, բայց Հայաստանում դոլար-դրամ փոխարժեքը թեքվում է դոլարի թանկացման ուղղությամբ։ Դա նշանակում է, որ մեր երկրից կապիտալի արտահոսք կա։ Կամ էլ իշխանությունները որոշել են հերթական «տրյուկն» անել. մասնավոր բանկերի միջոցով մեծաքանակ դոլարներ են գնում պետական պահուստներից, իսկ հետո ևս մեկ գիշերային որոշում կկայացվի, ու դոլարը կդառնա, ասենք, 400-420 դրամ։ Այդ ժամանակ «Հայկական աշխարհի» ճարտարապետները համեմատաբար էժան գնած դոլարները կլցնեն շուկա և «մին լյավ» փող կաշխատեն։ Համենայնդեպս, այդպիսի գործողությունների մասին կասկածներ կային, երբ դրամ-դոլար փոխարժեքը ֆիքսվել էր 305 դրամ։ Մի շարք պաշտոնյաներ նույնիսկ ինքնախոստովանական ցուցմունքի պես բան «բլթացրեցին»՝ հետագայում նշելով, որ 305 դրամով վաճառված դոլարը 200 միլիոնի չափով համալրել է մեր մասնավոր բանկերի շրջանառու միջոցները։ Որևէ մեկը չբացատրեց, սակայն, թե այդ ինչո՞ւ էր որոշում կայացվել պետական պահուստների հաշվին համալրել որոշ մասնավոր բանկերի շրջանառու միջոցներն էժան դոլարով, իսկ հետո մեկ գիշերվա մեջ 20 տոկոսի չափով թանկացնել այդ նույն դոլարի գինը ՀՀ դրամով։ Այդ օպերացիան իրականացվեց Նարեկացու «Մատյան Ողբերգության» ստեղծագործությունից մեջբերումների ներքո, որպեսզի միջին հայ քաղքենին շատ «չջոկի», թե որքան փող մեկ գիշերվա մեջ իրենցով արին «տղերքը» ու հիմարաբար կարծի, թե «Էս սրանք շատ վատն են, բայց մեջներից խելոքը ոնց որ Տիգրանն ա, «պռոստո» չեն թողնում, որ մարդն աշխատի. ինքն էդ գայլերի մեջ ա, խեղճը ի՞նչ անի»։ Փաստորեն, այդպես է «շինվում» «Հայկական աշխարհը»։ Թալանի ու Նարեկացու համադրմամբ։ Բա ո՞նց...
Ինչպես հիշում եք, մարտի 3-ի հայտնի որոշումից հետո հայտարարվեց, որ դոլար-դրամ փոխարժեքը լինելու է 360-380 միջակայքում (չնայած դա հակասում է լողացող փոխարժեքային քաղաքականության տրամաբանությանը): Այժմ մենք տեսնում ենք, որ նշված «հումանիտար կորիդորը» գերազանցվել է։ Այ ա՛յդ պատճառով է, որ հիմա բիզնեսը իռացիոնալ սպասումների մեջ է հայտնվել։ «Տառապանքս փորձ ունի» թեմայով շատերը սպասում են հերթական գիշերային որոշմանը և պակասեցրել են գործարքների թիվը։ Իսկ որպեսզի այդպիսի բաներ չլինեն, անհրաժեշտ է իսկապես անցնել լողացող փոխարժեքի քաղաքականությանը և վերջ, իսկ տնտեսության իրական հատվածում չզբաղվել սեփականության վերաբաշխմամբ և «մեկ մարդու տնտեսության» կառուցմամբ։
Խնդիրն այն է, որ իշխանությունները շփոթել են նպատակի և միջոցի տեղերը։ Պետական բյուջեի համալրումը վերածվել է գերնպատակի, իսկ բուն տնտեսության զարգացումը մղվել է հետին պլան։ Եթե զուտ ցուցանիշներով գնահատենք ՀՀ հարկային մարմնի աշխատանքները, ապա արդյունքերը վատը չեն։ Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը ներկայումս ավելի քան 20 տոկոս է կազմում, ինչը բարձր է այն ցուցանիշից, որը պլանավորվել էր 2008-ի մարտի 1-ից հետո ձևավորված Տիգրան Սարգսյանի կառավարության գերվիրտուալ ծրագրում։ Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշով մենք ԱՊՀ տարածքում արդեն հայտնվել ենք առաջատար դիրքերում։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ մեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Ամենևին։ Եթե այդպես լիներ, ապա ՀՆԱ անկումը չէր կազմի 18,4 տոկոս։ Ուրեմն անհրաժեշտ է տնտեսության զարգացմամբ և հակամենաշնորհային քաղաքականությամբ զբաղվել, բայց առայժմ դրա միտումները չկան։ Ընդհակառակը։ Տիգրան Սարգսյանի երիտբարեշրջիչների թիմը մոլագարի համառությամբ շարունակում է փող պոկելու քաղաքականությունն իր միակ առաքելությունը դիտարկել։ Հոկտեմբերի 1-ից «Հայկական աշխարհի» «դրուժիննիկները» ողողելու են Հայաստանի փողոցներն ու մայթերը և 3000 դրամի չափով տուգանելու են կարգազանց անցորդներին։ Ինչ խոսք՝ երթևեկության կանոնների պահպանումը լավ բան է, բայց երբ միջազգային կենտրոնների սիրահարները կարգի կբերեն արտաքնոցների վերածված գետնանցումները (օրինակ՝ նախկին «Հայրենիք» կինոթատրոնի տարածքում), կնորոգեն լուսաֆորները և դրանց գույնը փոխելն ամենուրեք կդարձնեն նորմալ տրամաբանության շրջանակում (օրինակ՝ Կրկեսի մոտ, Թումանյան-Մաշտոց խաչմերուկում կամ Խանջյան փողոցի տարբեր հատվածներում), կապահովեն հետիոտնի անվտանգությունը և խախտման այլընտրանքը (օրինակ՝ Արշակունյաց պողոտայի «Սուրմալու» շուկայի դիմաց), այդ ժամանակ էլ կարելի է մտածել տուգանքներ կիրառելու մասին։ Բայց եթե նպատակը բյուջե լցնելն ու անվերահսկելի ծախսեր իրականացնելն է, ապա Տիգրան Սարգսյանը ճիշտ ուղու վրա է։