Դրամի փոխարժեքը շարունակում է իր դրամատիկ վայրիվերումները։
Դատելով ամենից՝ մեզանում հիմա ոչ թե լողացող, այլ թռչկոտող և խորասուզվող փոխարժեքային քաղաքականություն է իրականացվում։
Բանն այն է, որ երեկվա խուճապային իրավիճակից հետո (դոլարի առքուվաճառքի «միջանցքը» 15 դրամի սահմաններում էր. դոլարի վաճառքի գին էր նշանակվել 465 դրամը) այժմ իրական փոխարժեք չկա, քանզի այն փոխարժեքը, որ ներկայացնում են բանկերը և փոխանակման կետերը, ինչ–որ առումով հարաբերական է։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ փոխանակման կետերին ու բանկերին ներքին կարգով հրահանգվել է ֆիզիկական անձանց մինչև 1000 դոլար վաճառել, իսկ իրավաբանական անձանց՝ 10.000 դոլարից ոչ ավել (հոդվածը գրելու պահին այդպես էր)։ Ընդ որում, գրված առքուվաճառքի փոխարժեքը (440-442 դրամ մեկ դոլարի դիմաց) իրականության հետ կապ չունի, քանզի դոլարի գինը դե ֆակտո ավելի բարձր է (սկսած 445–ից)։
Թե ինչու է ԿԲ–ն այսպիսի քայլի գնացել, կարելի է միայն կռահել։
Իշխանությունները կանգնած են դիլեմայի առաջ։ Բաց թողնել փոխարժեքը կնշանակի անվերահսկելի ինֆլյացիայի հետ առերեսվել, ինչը հղի է ոչ միայն սոցիալ–տնտեսական, այլ նաև քաղաքական հետևանքներով. մարդիկ գների թանկացումից, այն էլ՝ Նոր տարվա շեմին, կարող են պարզապես կոշտ հեղափոխական զանգվածի վերածվել։
Մյուս կողմից էլ՝ իշխանությունները չեն կարող հաշվարկել, թե ներքին ու արտաքին գործոնների ազդեցության տակ ինչ կլինի դոլարի փոխարժեքի հետ, հետևաբար անիմաստ են համարում դոլարային ինտերվենցիաներով կայունացնել փոխարժեքի շուկան։ Արդյունքում՝ ընտրել են մի տարբերակ, ըստ որի՝ փոխարժեքը առաջին հայացքից կայուն է, բայց իրականում այդպես չէ։
Այս վիճակը, սակայն, երկար չի կարող շարունակվել։ Պարզ է, որ սա ռուսական ռուբլու գահավիժման հետևանք է, և մեր շուկան իր վրա զգում է ՌԴ–ից ուղարկվող տրանսֆերտների պակասեցումը, բայց, ամեն դեպքում, պետք է կառավարելի լողացող փոխարժեքային քաղաքականությամբ հստակություն մտցվի շուկայում, այլապես բիզնես դաշտը և շարքային քաղաքացիները, ոչ ռացիոնալ սպասումների ազդեցության տակ, կարող են այնպիսի վարքագիծ ցուցաբերել, որ երկար ժամանակ դրա տակից դուրս չենք գա բոլորս։
Ի դեպ, նման դեպքերում ընդունված է, որ պետության առաջին դեմքը հանդես է գալիս հայտարարությամբ՝ հստակ ներկայացնելով իրավիճակն ու փոխանցելով հակախուճապային «մեսիջներ»։ Բայց դե, Սերժ Սարգսյանի վարկանիշն այնքան ցածր է, որ ավելի լավ է՝ նա մարդկանց աչքերին չերևա, քանզի նրա ասածները հակառակ էֆեկտն են տալու, և խորացնելու են խուճապային տրամադրությունները։
Այնպես որ, միակ լուծումը, մեր կարծիքով, ԿԲ–ի կողմից իրական փոխարժեքին անցնելու կամային որոշումը պետք է լինի։ Դա կարճաժամկետում ցավոտ կլինի, բայց գոնե իռացիոնալ սպասումների դեմը կառնի և հնարավորություն կտա բիզնես դաշտում հստակեցում մտցնել։
ԴՐԱՄատիկ փոխարժեք

Կորյուն Մանուկյան