Լրահոս

27.01.2011 13:10


Ժիրայր Սեֆիլյան. «Բանակը պետք է լինի բարոյական արժեքների պահպանողն ու կրողը»

Հարցին, թե ինչպիսին կցանկանար տեսնել Հայկական բանակն ու ինչ կմաղթեր նրան, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը «7օր»-ին ասել է.

-Հայոց բանակը պետք է լինի մեր նախնյաց բարոյական արժեքների պահապանն ու կրողը, ապրի ու շնչի այդ բոլորով և որի շնորհիվ էլ արժանանալու է մեր ժողովրդի մշտական սիրուն ու հարգանքին։ Մաղթում եմ, որ մեր երկրում հնարավորինս շուտ տեղի ունենա քաղաքական և զինվորական վերնախավի որակական լուրջ փոփոխություն, որի շնորհիվ էլ հնարավոր կլինի իմ ցանկությունների իրագործումը, - ասել է Ժիրայր Սեֆիլյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը