Լրահոս

27.01.2011 12:25


Փետրվարի առաջին տասնօրյակը կլինի ամենացուրտը

Լրագրողների հետ հադիպման ժամանակ «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանն ասել է, որ այսօրվանից 5 օր շարունակ անձրևի և ձյան տեսքով հանրապետությունում կսկսվեն տեղումներ։

«Հովտային շրջաններում ցերեկը կլինի անձրև, գիշերը՝ ձյուն: Բարձրադիր շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Փետրվարի 1-ից ջերմաստիճանը կնվազի և ամենուրեք կդիտվի ձյուն: Առաջիկա օրերին տեղումները առատ չեն լինի: Փետրվարի 1-ից տեղումները կլինեն մինչև 15 մմ»,- նշել է բանախոսը։ Ըստ Զ. Պետրոսյանի՝ փետվարին ջերմաստիճանը կլինի հունվարից մեկ աստիճանով ցածր: Առաջին տասնօրյակը կլինի ամենացուրտը։

Այս խորագրի վերջին նյութերը