«Այն մասին, թե ինչու եմ պաշտպանում Սերժ Սարգսյանին»
Քաղաքական ու լրատվական դաշտին հետևելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես ոմանց հանձնարարություն է տրված կուրսային աշխատանք ներկայացնել «Այն մասին, թե ինչու եմ պաշտպանում Սերժ Սարգսյանին» թեմայով։
Այդ կուրսային աշխատանք գրողները տարբեր տեսակի են, տարբեր ծագում ունեն, տարբեր դիմակներ են կրում, սակայն բոլորի մոտ ընդհանուր է այն կոդը, ըստ որի՝ իշխանափոխություն պետք չէ, և թող Սերժ Սարգսյանը մնա իր տեղում։ Ընդ որում, նման տեսակետ հայտնողները հանդես են գալիս ընդդիմադիր կամ անկախ կարգավիճակով։ Նրանք, իհարկե, քանակով քիչ են, բայց «Գեբելսյան» քարոզչամեքենայի «ռասկրուտկայի» շնորհիվ հնարավոր է դառնում մեծ աղմուկ բարձրացնել ու լրացնել հանրային լեգիտիմության այն հսկայական բացը, որն ունի ՀՀԿ ղեկավարը։
Ընտրվել է «Սերժ Սարգսյանը վատն է, բայց մյուսներն էլ են վատը, հետևաբար իշխանափոխություն պետք չէ» մոդելը։
Բաղրամյան 26–ում շատ լավ գիտեն, որ եթե «եռյակի» դեմ հանդես գան ու հանրահավաքային պայքարը քննադատեն ՀՀԿ–ականները, ապա շարժման վարկանիշն է՛լ ավելի կբարձրանա, և իշխանափոխության հնարավորությունը կտրուկ կմեծանա։
Ասենք, եթե Գալուստ Սահակյանը հայտարարի, որ «եռյակը» վատն է, ապա հրապարակում կրկնակի ավել մարդ կհավաքվի հաջորդ հանրահավաքի ժամանակ։ Եթե Շարմազանովը նման բան հայտարարի, ապա կհավաքվի երեք անգամ ավել մարդ։ Եթե Կարեն Ավագյանը կամ Արմեն Աշոտյանը, ապա՝ չորս անգամ։ Իսկ եթե Սերժ Սարգսյանը սկսի ելույթներ ունենալ «Եռյակի» դեմ, ապա համաժողովրդական շարժմանը կհաջողվի շատ ավելի շուտ հասնել հաջողության, քան պլանավորվում է։
Ահա այս պատճառով էլ մարտի են նետվել ոչ թե ՀՀԿ–ականները, այլ «պետպատվերով» աշխատող հաճախորդները և սրանց ջրերն ընկած «ազնիվ քյարփինջները», որոնք աշխատում են հասարակական հիմունքներով, այսինքն՝ անվճար։
Եվ ծնվում են տարբեր մեկնաբանություններ։ Մեկն ասում է՝ «Ես չեմ ուզում, որ հանկարծ «եռյակը» իշխանափոխություն անի, որովհետև ես եմ ուզում իշխանափոխություն անել, ու քանի որ դա մոտ ապագայում չեմ կարող անել, ուստի դեմ եմ «եռյակի» նախաձեռնած իշխանափոխության գործընթացին»։
Մյուսն ասում է հետևյալը. «Քանի որ «եռյակը» չի ուզում ջարդել Սերժ Սարգսյանի գլուխը, այլ որոշել է անցնցում տարբերակով իշխանափոխություն իրականացնել, այ դրա համար էլ ես դեմ եմ «եռյակի» պայքարին։ Ճիշտ է, ինքս չեմ կարող հեղափոխություն անել ու ջարդոցին իրականացնել, բայց դե, մի օր կկարողանամ, իսկ առայժմ թող Սերժ Սարգսյանը մնա աթոռին»։
Երրորդի մոտեցումն այսպիսին է. «Քանի որ «եռյակը» չի ուզում Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական մանրադրամ ու չի ուզում Ղարաբաղը հանձնելու գնով ասոցացվել ԵՄ հետ, ուստի իրենք ոչնչով չեն տարբերվում Սերժ Սարգսյանից։ Հետևաբար, դեմ ենք նրանց արած իշխանափոխությանը»։
Մի խոսքով, ամեն մեկը մի «հիմնավոր» պատճառ է բերում, թե ինչու է ինքը խանգարում և դեմ արտահայտվում «եռյակին», ու ինչու է ինքը կողմ Սերժ Սարգսյանին։ Բնականաբար, իշխանական լրատվամիջոցներն էլ ակտիվորեն տարածում են այդ տեսակետները։

Ահա այսպիսի կուրսային աշխատանքներ։
Կարեն Հակոբջանյան