Այն, որ հայաստանյան իշխանությունները ձախողվել են բոլոր ոլորտներում, ապացուցվում է վիճակագրական ծառայության տրամադրած թվերով։ «Նախաձեռնողականությունը» դրսևորվել է ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում։
Այս ամենի արդյունքում իշխանությունները թուլացել են։ Չկա մի հանրային շերտ, որը չուզենա իշխանափոխություն (հատուկենտ ՀՀԿ–ականները և ՀՀԿ ղեկավարի նեղ թիմը հաշիվ չեն. նրանք հանրային շերտ չեն ներկայացնում)։ Ինչպես Սերժ Սարգսյանն էր անկեղծացել, ՀՀ քաղաքացիների առնվազն 80 տոկոսը դեմ է վարվող քաղաքականությանը։
Հիմա կարող է հարց առաջանալ՝ ինչպե՞ս է կարողանում Սարգսյանը գրեթե զրոյական լեգիտիմության պայմաններում պահել աթոռը։ Պատասխանը շատ պարզ է՝ պահում է, քանի որ հանրային բողոքը դեռ կազմակերպված և ինստիտուցիոնալ տեսք չի ստացել։ Պայքարի գլուխը կա՝ ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն», սակայն մարմինը ձևավորման փուլում է։
Մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ուզում է հեռացնել Սերժ Սարգսյանին, բայց հասարակական–քաղաքական ակտիվությունը զանգվածային բնույթ չի կրում։ Ակտիվ հատվածը գալիս է «եռյակի» հանրահավաքներին, իսկ մնացածը պայքարի պասիվ կողմնակիցներն են, այսինքն՝ կողմ են իշխանափոխությանը, բայց տանը նստած են։
Հակառակ կողմում իշխանական բուրգն է։ Ու ինչքան էլ այն հենարանից զուրկ և թուլացած լինի, այդուհանդերձ, որոշակի կազմակերպվածություն ունի՝ կանոնավոր բանակի տեսք։ Իսկ ահա ընդդիմադիր դաշտում, պատկերավոր ասած, ֆիդայական ջոկատներ են։
Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է կանոնավոր բանակ ստեղծել և այդ բանակով հակադրվել իշխանական բուրգին։ Միայն մոբիլիզացված և կազմակերպված հանրությունը կկարողանա առանց ցնցումների իշխանափոխություն անել։
Ամբողջ հանրապետությունով համաժողովրդական շարժման շտաբների ձևավորումը հենց այդ նպատակով է արվում։ Համաժողովրդական շարժումն այնքան պետք է հզորացնել, որ Սերժ Սարգսյանն ու իր թիմը ռիսկ չանեն կրակելու հրաման տալ, իսկ եթե նույնիսկ տան, ապա այդ հրամանները չկատարվեն։ «Մարտի 1»–ի կրկնության բացառումը հնարավոր է միայն ընդդիմադիր դաշտում կանոնավոր բանակի ստեղծման դեպքում։
Ֆիդայական ջոկատներով հնարավոր են միայն հախուռն գրոհ և էպիզոդիկ հաղթանակ։ Կանոնավոր բանակի դեպքում հաղթանակները դառնում են օրինաչափ և հիմնավոր։
Տեղին է հիշեցնելը, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ էլ հաջողությունները եղան այն ժամանակ, երբ ֆիդայականությանը փոխարինելու եկավկանոնավոր բանակը։ Մինչ այդ նախկին ԼՂԻՄ տարածքի կեսը հանձնվել էր։ 1993թ. կեսերից սկսած՝ արդեն մերոնք անցան հակահարձակման, և ահագին հող ազատագրվեց։ Դա հնարավոր եղավ միայն կանոնավոր բանակի և այդ բանակի գլխին կանգնած բանիմաց հրամանատարության շնորհիվ (Սամվել Բաբայան, Քրիստափոր Իվանյան ...)։
Այնպես որ, քաղաքական դաշտում էլ պետք է պայքարող հսկայական կառույց ստեղծել և ստիպել իշխանություններին հեռանալ որքան շուտ, այնքան լավ։ Այլ ճանապարհ չկա։ Այլ ճանապարհը Շանթ Հարությունյանինն է, որն ազնիվ է իր պոռթկման մեջ, բայց՝ անարդյունավետ։
Կանոնավոր բանակո՞վ, թե՞ ֆիդայական ջոկատներով
Այն, որ հայաստանյան իշխանությունները ձախողվել են բոլոր ոլորտներում, ապացուցվում է վիճակագրական ծառայության տրամադրած թվերով։ «Նախաձեռնողականությունը» դրսևորվել է ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում։
Այս ամենի արդյունքում իշխանությունները թուլացել են։ Չկա մի հանրային շերտ, որը չուզենա իշխանափոխություն (հատուկենտ ՀՀԿ–ականները և ՀՀԿ ղեկավարի նեղ թիմը հաշիվ չեն. նրանք հանրային շերտ չեն ներկայացնում)։ Ինչպես Սերժ Սարգսյանն էր անկեղծացել, ՀՀ քաղաքացիների առնվազն 80 տոկոսը դեմ է վարվող քաղաքականությանը։
Հիմա կարող է հարց առաջանալ՝ ինչպե՞ս է կարողանում Սարգսյանը գրեթե զրոյական լեգիտիմության պայմաններում պահել աթոռը։ Պատասխանը շատ պարզ է՝ պահում է, քանի որ հանրային բողոքը դեռ կազմակերպված և ինստիտուցիոնալ տեսք չի ստացել։ Պայքարի գլուխը կա՝ ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն», սակայն մարմինը ձևավորման փուլում է։
Մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ուզում է հեռացնել Սերժ Սարգսյանին, բայց հասարակական–քաղաքական ակտիվությունը զանգվածային բնույթ չի կրում։ Ակտիվ հատվածը գալիս է «եռյակի» հանրահավաքներին, իսկ մնացածը պայքարի պասիվ կողմնակիցներն են, այսինքն՝ կողմ են իշխանափոխությանը, բայց տանը նստած են։
Հակառակ կողմում իշխանական բուրգն է։ Ու ինչքան էլ այն հենարանից զուրկ և թուլացած լինի, այդուհանդերձ, որոշակի կազմակերպվածություն ունի՝ կանոնավոր բանակի տեսք։ Իսկ ահա ընդդիմադիր դաշտում, պատկերավոր ասած, ֆիդայական ջոկատներ են։
Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է կանոնավոր բանակ ստեղծել և այդ բանակով հակադրվել իշխանական բուրգին։ Միայն մոբիլիզացված և կազմակերպված հանրությունը կկարողանա առանց ցնցումների իշխանափոխություն անել։
Ամբողջ հանրապետությունով համաժողովրդական շարժման շտաբների ձևավորումը հենց այդ նպատակով է արվում։ Համաժողովրդական շարժումն այնքան պետք է հզորացնել, որ Սերժ Սարգսյանն ու իր թիմը ռիսկ չանեն կրակելու հրաման տալ, իսկ եթե նույնիսկ տան, ապա այդ հրամանները չկատարվեն։ «Մարտի 1»–ի կրկնության բացառումը հնարավոր է միայն ընդդիմադիր դաշտում կանոնավոր բանակի ստեղծման դեպքում։
Ֆիդայական ջոկատներով հնարավոր են միայն հախուռն գրոհ և էպիզոդիկ հաղթանակ։ Կանոնավոր բանակի դեպքում հաղթանակները դառնում են օրինաչափ և հիմնավոր։
Տեղին է հիշեցնելը, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ էլ հաջողությունները եղան այն ժամանակ, երբ ֆիդայականությանը փոխարինելու եկավ կանոնավոր բանակը։ Մինչ այդ նախկին ԼՂԻՄ տարածքի կեսը հանձնվել էր։ 1993թ. կեսերից սկսած՝ արդեն մերոնք անցան հակահարձակման, և ահագին հող ազատագրվեց։ Դա հնարավոր եղավ միայն կանոնավոր բանակի և այդ բանակի գլխին կանգնած բանիմաց հրամանատարության շնորհիվ (Սամվել Բաբայան, Քրիստափոր Իվանյան ...)։
Այնպես որ, քաղաքական դաշտում էլ պետք է պայքարող հսկայական կառույց ստեղծել և ստիպել իշխանություններին հեռանալ որքան շուտ, այնքան լավ։ Այլ ճանապարհ չկա։ Այլ ճանապարհը Շանթ Հարությունյանինն է, որն ազնիվ է իր պոռթկման մեջ, բայց՝ անարդյունավետ։
Կորյուն Մանուկյան