Լրահոս

18.09.2009 16:17


Անդրանիկ Միհրանյան. «Կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը շատ ավելի ճկուն է, իսկ Էդիկ Նալբանդյանը՝ շատ ավելի պրոֆեսիոնալ, քան Վարդան Օսկայանը»

Անդրանիկ Միհրանյան. «Կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը շատ ավելի ճկուն է, իսկ Էդիկ Նալբանդյանը՝ շատ ավելի պրոֆեսիոնալ, քան Վարդան Օսկայանը»

-Կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը շատ ավելի ճկուն է, իսկ Էդիկ Նալբանդյանը՝ շատ ավելի պրոֆեսիոնալ, քան Վարդան Օսկայանը,- ՄԱԱ-ում «7օր»-ին ասել է Ժողովրդավարության և համագործակցության Նյու-Յորքի ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Միհրանյանը՝ հավելելով, որ ՀՀ բոլոր 3 նախագահների հետ էլ անձնական մտերմիկ հարաբերություններ է ունեցել։

-Իհարկե, Էդիկ Նալբանդյանի դպրոցն ու դիվանագիտական կուլտուրան տասնյակ անգամ ավելի բարձր է, և, վերջիվերջո, տարբեր են նրանց «բեքգրաունդները»։ Մեկը գերհզոր պետության հայտնի դիվանագետն է եղել և հասել է մեծ արդյունքների, մյուսը, չեմ ուզում վիրավորական լինի, բայց ուղղակի հայկական ինչ-որ սփյուռքային շրջաններում մեծացած և նոր Հայաստանում աճած, զարգացած և հաճելի մի մարդ, բայց, իհարկե, չունենալով այն պետականության և պրոֆեսիոնալիզմի հասկացողությունն ու իմաստը, որը բնորոշ է այն մարդուն, ով եղել է դիվանագետ գերհզոր պետության համար։

Ա. Միհրանյանը նաև հավելել է, որ դժվար է խոսել Ռոբերտ Քոչարյանի արտաքին քաղաքականության մասին, «որովհետև ավելի անհեթեթ  հասկացողություն, քան կոմպլեմենտար քաղաքականությունն է, երևի դիվանագիտության պատմության մեջ չի եղել»։

Ըստ Ա. Միհրանյանի՝ Ռ. Քոչարյանի նախագահությունը կարող էր փայլուն ավատրվել, եթե նա Քի Ուեսթում ԼՂ-ի խնդրի կարգավորմանն առնչվող փաստաթուղթը ստորագրեր։ Սակայն դրանից հետո, ըստ Ա. Միհրանյանի, հայկական դիվանագիտությունը մոտ 7 տարի իներցիոն և ոչ թե նախաձեռնողական բնույթ է կրել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը