Իշխանությունները կրկին դիմել են դեմագոգիայի ու փարիսեցիության, ստի ու կեղծիքի օգնությանը։
Սրանք իրենց դրածոների շուրթերով «ցավ են հայտնում», որ Ազատության հրապարակում քաղաքացին չի որոշում օրակարգը, այլ հարթակում կանգնած քաղաքական ուժերն են իրենց կամքը թելադրում և քաղաքացուն վերապահել են երկրորդական դեր՝ զսպելով վերջինիս քաղաքական պրոցեսների վրա իրական ազդեցություն ունենալուց։
Մի կողմ թողնենք այն հարցը, որ, փաստորեն, Սերժ Սարգսյանը դժգոհում է, թե ինչու են ընդդիմադիրները խաղաղ ճանապարհով փորձում հասնել իշխանափոխության, այլ ոչ թե ջարդուփշուր անելով, ինչպես պահանջում են հրապարակ եկած առանձին անհատներ։ Շատ հետաքրքիր բան է ստացվում, բայց, կրկնեմ, թողնենք այդ մասը։
Այստեղ խնդիրն այլ է։ Իշխանությունները ձգտում են ցույց տալ, թե, իբր, ժողովրդին խաբում են, ու չեն թողնում, որ նա մասնակցի որոշումների կայացմանը։ Ծիծաղելի պնդում է, բայց եկեք մի փոքր լուրջ վերաբերվենք դրան ու գնահատական տանք։
Ես իմպերատիվ պնդում եմ, որ Ազատության հրապարակում «եռյակի» քաղաքական օրակարգը թելադրում են հավաքվածները և այն հարյուր հազարավոր քաղաքացիները, ովքեր վստահել են այդ ուժերի ներկայացրած պայքարի ռազմավարությանն ու մարտավարությանը՝ ցանկանալով փոխել Հայաստանում տիրող վիճակը։ Եթե չվստահեին, ապա չէին գա հրապարակ։
Քաղաքական ուժերի ֆունկցիան ծրագրեր և քայլեր առաջարկելն է։ Հանրությունն իր հերթին «քվեարկում» է այդ ծրագրերին։ Եթե 12–կետանոց պահանջներին կողմ չարտահայտվեին, եթե սահմանադրական փոփոխությունները չմերժեին, եթե իշխանափոխություն չուզենային, ապա չէին գա հանրահավաքի։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է։
Ու կապ չունի, թե ինչ են ասում հարթակից։ Եթե մարդիկ չեն հավանում ասածները, ապա չեն մասնակցի հետագա գործընթացներին։ Իսկ եթե հավատում ու վստահում են, ապա կշարունակեն գալ ու դեռ մի բան էլ՝ շատանալ։
Այնպես որ, ուղղակի կամ անուղղակի ձևով քաղաքական օրակարգը թելադրում է ժողովուրդը և հատկապես դրա ակտիվ հատվածը, որը գալիս է կամ չի գալիս Ազատության հրապարակ։ Տվյալ դեպքում գործ ունենք քաղաքացիների ակտիվ մասնակցության հետ, ինչը վկայում է, որ «եռյակի» գործողությունները լեգիտիմ են։ Եվ այդպիսին կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքացին վստահության քվե է տալիս գործընթացներին իր մասնակցությամբ։
Հոկտեմբերի 10–ի հանրահավաքը ցույց տվեց, որ մարդկանց հսկայական քանակ վստահում է այն մոտեցումներին, որոնք ներկայացնում է «եռյակը»։ Հաջորդ հանրահավաքների ընթացքը, որն, ամենայն հավանականությամբ, շուրջօրյա տարբերակով է լինելու, ցույց կտա, թե արդյոք շարունակո՞ւմ են վստահել այդ ուժերին, թե՞ ոչ։ Եթե հանրահավաքներին մասնակցողների քանակը պահպանվի ու դեռ մի բան էլ՝ ձնագնդիի էֆեկտով շատանա, ապա դա ցույց կտա, որ քաղաքական ուժերի առաջարկները հավանության են արժանացել։ Շատ բան կախված կլինի, անշո՛ւշտ, Գագիկ Ծառուկյանի խոսքից ու այն շեշտադրումներից, որոնք արվելու են հոկտեմբերի 24–ին։
Պարզ է, որ է՛լ ավելի մեծ համախմբում ապահովելու համար պետք է ընդլայնել շարքերն ու նոր ուժեր ներգրավել, քաղաքացիական նոր հատվածներ բերել հրապարակ՝ արթնացնելով քաղաքներն ու գյուղերն ամբողջությամբ։
Ի վերջո, հեծանիվ հորինել պետք չէ։ Միշտ էլ քաղաքական էլիտաներն են առաջարկներ ներկայացնում, իսկ հանրությունը հավանություն է տալիս կամ մերժում է այդ ծրագրերը մասնակցային տարբերակով կամ մասնակցություն ցույց չտալով։
Երբ ասում ենք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, դա չի նշանակում, որ ժողովուրդն առավոտյան արթնանում է ու գնում նախագահական նստավայր, խորհրդարանի շենք կամ Կառավարություն՝ աշխատանքի։ Դա աբսուրդ է։
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է միջնորդավորված՝ ընտրովի կամ նշանակովի պետական մարմինների միջոցով։ Դեմոկրատիանպետք չէ շփոթել օխլոկրատիայի հետ։
Աթենական դեմոկրատիայի ժամանակները վաղուց անցել են։ Ամբոխավարություն քարոզող ու պղտոր ջրում ձուկ որսալ ցանկացող Սերժ Սարգսյանն ու իր «ծպտյալ» թիմակիցները շատ լավ գիտեն այս մասին, բայց իրենց չիմացողի տեղ են դնում, որպեսզի աթոռները պահեն։ Բայց դրանք հուսահատ քայլեր են։ Քաղաքացին ոտքի է կանգնել ու որոշել է իր օրակարգը։ Քաղաքական ուժերից պահանջվում է ի կատար ածել այդ օրակարգային պահանջը, որն արդեն վերածվել է ազգային անվտանգության ապահովման խնդրի։
Հարթակում կանգնածներից շատերին ինքս եմ քննադատել, այն էլ՝ դաժանաբար։ Գաղափարական առումով ամեն մեկս մնացել է իր կարծիքին կամ փորձել մոտեցնել այդ կարծիքները։ Ես այսօր կոչ եմ անում իմ գաղափարակիցներին միանալ շարժմանը և օրակարգ թելադրել, այլ ոչ թե հանդուրժել այս իշխանությանը, որը ձեռնտու է միայն Ադրբեջանին ու Թուրքիային։
Հարթակի գործը քաղաքական գործընթացը կառավարելն է, իսկ մերը՝ շարժմանն աջակցելն ու վերահսկելը։ Ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի ու «ջրային զինադադար» հայտարարի, մինչև որ ջրերը կմաքրվեն։ Երբ տանը հրդեհ է, անիմաստ է վիճել տան հետ կապված այլ հարցերի շուրջ։ Նախ պետք է կրակը հանգցնել։
Իշխանափոխություն. ահա՛ այն օրակարգը, որը միջանկյալ փուլ է։ Դրանից հետո կսկսվի ամենադժվարը՝ Սերժ Սարգսյանի գործած ավերածությունների հետևանքների վերացումն ու Հայաստանի զարգացման խնդիրների լուծումը։ Ազգային–դեմոկրատական փոփոխությունների հրամայականն ուժի մեջ է։
Այս նոր շարժման կարգախոսը պետք է լինի «Միացում»–ը։
Օրակարգը որոշում է քաղաքացին (տեսանյութ)

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է միջնորդավորված՝ ընտրովի կամ նշանակովի պետական մարմինների միջոցով։ Դեմոկրատիան պետք չէ շփոթել օխլոկրատիայի հետ։
Աթենական դեմոկրատիայի ժամանակները վաղուց անցել են։ Ամբոխավարություն քարոզող ու պղտոր ջրում ձուկ որսալ ցանկացող Սերժ Սարգսյանն ու իր «ծպտյալ» թիմակիցները շատ լավ գիտեն այս մասին, բայց իրենց չիմացողի տեղ են դնում, որպեսզի աթոռները պահեն։ Բայց դրանք հուսահատ քայլեր են։ Քաղաքացին ոտքի է կանգնել ու որոշել է իր օրակարգը։ Քաղաքական ուժերից պահանջվում է ի կատար ածել այդ օրակարգային պահանջը, որն արդեն վերածվել է ազգային անվտանգության ապահովման խնդրի։
Հարթակում կանգնածներից շատերին ինքս եմ քննադատել, այն էլ՝ դաժանաբար։ Գաղափարական առումով ամեն մեկս մնացել է իր կարծիքին կամ փորձել մոտեցնել այդ կարծիքները։ Ես այսօր կոչ եմ անում իմ գաղափարակիցներին միանալ շարժմանը և օրակարգ թելադրել, այլ ոչ թե հանդուրժել այս իշխանությանը, որը ձեռնտու է միայն Ադրբեջանին ու Թուրքիային։
Հարթակի գործը քաղաքական գործընթացը կառավարելն է, իսկ մերը՝ շարժմանն աջակցելն ու վերահսկելը։ Ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի ու «ջրային զինադադար» հայտարարի, մինչև որ ջրերը կմաքրվեն։ Երբ տանը հրդեհ է, անիմաստ է վիճել տան հետ կապված այլ հարցերի շուրջ։ Նախ պետք է կրակը հանգցնել։
Իշխանափոխություն. ահա՛ այն օրակարգը, որը միջանկյալ փուլ է։ Դրանից հետո կսկսվի ամենադժվարը՝ Սերժ Սարգսյանի գործած ավերածությունների հետևանքների վերացումն ու Հայաստանի զարգացման խնդիրների լուծումը։ Ազգային–դեմոկրատական փոփոխությունների հրամայականն ուժի մեջ է։
Այս նոր շարժման կարգախոսը պետք է լինի «Միացում»–ը։
«Միացում»–ը հաղթել է 88–ին, կհաղթի նաև հիմա։
Անդրանիկ Թևանյան