Սերժ Սարգսյանի դժբախտությունը և Նիկոլ Փաշինյանի տվայտանքները
Ժամանակին Արտաշես Գեղամյանը սահմանեց այն չափորոշիչները, որոնցով այսօր առաջնորդվում է սերժսարգսյանական ագիտպրոպը։
«Ում անունը կապվի Սերժ Սարգսյանի անվան հետ՝ անմիջապես կվարկաբեկվի»,– «թունդ ընդդիմադիր» աշխատելու տարիներին հայտարարել էր Գեղամյանը։
Հարկ է նկատել, որ նախագահականին կից «անկախ» մամուլը ստեղծվել ու գործում է գեղամյանական պոստուլատներով։ Դա է պատճառը, որ առերևույթ այդ լրատվամիջոցները ներկայանում են ընդդիմադիր հագուկապով ու երբեմն քննադատում նաև Սերժ Սարգսյանին։
Բաղրամյան 26–ում շատ լավ գիտեն, որ Գեղամյանի դրած դիագնոզը ճիշտ է, և որպեսզի կարողանան պայքարել ՀՀԿ ղեկավարի հակառակորդների դեմ, իրենց սազանդարներին թույլ են տալիս նաև քննադատել բուն պատվիրատուին, որպեսզի մյուսների դեմ պայքարի արդյունավետությունը գոնե մի քիչ բարձրացնեն։
Սերժ Սարգսյանին այդ առումով կարելի է դժբախտ համարել։ Նրա հաճախորդները վարձատրվում են նաև իրեն հայհոյելու համար, բայց դե, նա ուրիշ տարբերակ չունի։ Պետք է համակերպվի այդ վիճակի հետ, քանի որ ունի աթոռը պահելու խնդիր։
Սերժ Սարգսյանին ուղղակիորեն պաշտպանում են ՀՀԿ–ականները, ավելի ճիշտ՝ իշխող կուսակցության «մահապարտների» թևի ներկայացուցիչներն ու օրթոդոքսները։ Ֆորմալ առումով ուրիշ մարդ չկա (հաստիքացուցակային պնակալեզներին չհաշված)։
Լիսկան ու նրա նմանները պաշտպանում են ՀՀԿ ղեկավարին, քանզի այդպիսով իրենք իրենց են պաշտպանում՝ «Ես քեզ, դու՝ ինձ» սկզբունքով։
Դե, իսկ կարենավագյանները Սարգսյանին պաշտպանում են, այսպես ասած, ի պաշտոնե։ Ընդ որում, «մահապարտներն» այդքան նվիրված չեն «շեֆին», որքան օրթոդոքս կարենավագյանները։ Վերջիններս «փարավոնի» հետ թաղվելու ենթակա հարեմի անդամներ են։ Բայց սրանք էլ անկեղծ չեն։ Սերժի հետ օրթոդոքսներին կապում է շահն ու կարիերային աճը։ Հենց դա չեղավ, անմիջապես կլքեն խորտակվող նավակը։
Սերժ Սարգսյանի իրական կողմնակիցները նրա հաճախորդներն են՝ Արամ Սարգսյան, Արման Բաբաջանյան, Աղասի Ենոքյան, «1in.am»–«tert.am» մայրուղու վրա հալումաշ լինող «փորձագետներ» և այլն։ Սրանք իրական մահապարտներ են՝ Սերժի մահապարտները, քանզի անցել են կարմիր գիծը (խոսքս Սերժի մանկության ընկերների սիրած կարմիր գծի մասին չէ)։ Բայց խնդիրն այն է, որ հաճախորդները ֆորմալ առումով անկախ կամ ընդդիմադիր են ներկայանում։ Այսինքն, չեն կարող բաց ճակատով ներկայանալ որպես սերժականներ, քանզի Գեղամյանի բանաձևն ուժի մեջ կմտնի ամենադաժան ձևով, թեև պետք է նկատել, որ նշյալ դեմքերն արդեն ընկել են «հոդվածի» տակ, ու փչացել են մինչև վերջ։ Ահա այսպես է ստեղծվում գաղջ մթնոլորտը։
Օրինակ՝ ինչպես չառաջանա գաղջ մթնոլորտ, եթե հոկտեմբերի 10–ի հանրահավաքի ու «եռյակի» դեմ պայքարի է նետվում Նիկոլ Փաշինյանը, ով, ըստ էության, մեղադրում է երեք ոչիշխանական ուժերին Սերժ Սարգսյանին ոչ թե «ա լյա» Քադդաֆի, այլ անցնցում տարբերակով հեռացնելու մտադրության մեջ։
Փաստորեն, Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի շուրթերով քննադատում է ԲՀԿ–ին, ՀԱԿ–ին ու «Ժառանգությանն» այն բանի համար, որ նրանք չեն ուզում քառատել, մոտակա ծառից կախել և մորթազերծ անել իրեն։ Սարգսյանն ուզում է ասել, որ ինքն այնքան վատն է, որ իրեն խաղաղ ճանապարհով հեռացնողները վատ մարդիկ են, քանզի ճիշտը ջարդուփշուր անելն էր։ Ահա այդպես է նա պայքարում «եռյակի» դեմ. հիրավի, ողորմելի վիճակ։
Պատկերացնել կարելի է, թե ինչ օրն է ընկել Սարգսյանը, որ «թունդ հեղափոխականների» միջոցով փորձում է ջուր պղտորել ինքն իրեն հայհոյելով։
Ի դեպ, ուշագրավն այն է, որ 2011թ. ՀԱԿ–իշխանություն երկխոսության հիմնական քարոզիչ Նիկոլ Փաշինյանն այժմ մեղադրում է «եռյակին» այն բանի համար, որ այդ միավորումը չի գնում հեղափոխության ու ցնցումների ճանապարհով, այլ ուզում է աշխարհում հայտնի մեթոդներով խաղաղ ու անարյուն իշխանափոխության հասնել։
«Խոխման» այն է, որ Նիկոլի փոքրաթիվ կողմնակիցները ոչիշխանականներին մեղադրում են իշխանությունը սահուն կերպով ստանալու նպատակներ ունենալու համար, բայց, միևնույն ժամանակ, հայտարարում են, որ իրենք այս պահին չեն կարող իշխանափոխության հասնել։ Այլ կերպ ասած՝ նրանք դեմ են, որ այսօր իշխանափոխություն լինի, քանզի դա անում են ուրիշ ուժեր։ Պարզ լեզվով սա նշանակում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կոչվածը կողմ է Սերժ Սարգսյանի դիրքերի պահպանմանը։ Մնացածը «ֆինտուֆլյուշկաներ» են՝ դեմագոգիա։
Տեղին է հիշեցնելը, որ 2011թ. ՀԱԿ–իշխանություն երկխոսության արդյունքում Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ բանտից ու դարձավ Սերժ Սարգսյանի արտահաստիքային փաստաբանը՝ բոլոր սուր հարցերում և լարված իրավիճակներում աշխատելով նրա օգտին՝ լինի դա ԲՀԿ–ի դեմ քարոզ կամ ոչիշխանական ուժերի համախմբման խոչընդոտում։ Այս ամենն արդեն հասնում է զավեշտի. մարդիկ ծպտուն չէին հանում ամիսներ շարունակ, և հենց հանրահավաք եղավ, բներից դուրս հանեցին գլուխներն ու բացականչեցին «Դեմ ենք իշխանահանձմանը»։

Ահա այսպիսի բաներ։
Կարեն Հակոբջանյան