Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրություն
Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը.
Ձգտելով հաստատել բարիդրացիական հարաբերություններ և զարգացնել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում' ի շահ իրենց ժողովուրդների' համաձայն հարաբերությունների զարգացման մասին նույն օրը ստորագրված Արձանագրության,
Վկայակոչելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, Հելսինկյան Եզրափակիչ ակտով, Նոր Եվրոպայի համար Փարիզյան խարտիայով իրենց ստանձնած պարտավորությունները,
Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց երկկողմ և բազմակողմ պարտավորությունները,
Հաշվի առնելով երկու երկրների միջև' ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը նպաստող, հավատի և վստահության միջավայր ստեղծելու, ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից զերծ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման մթնոլորտ ստեղծելու կարևորությունը,
Վերահաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը' սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով,
Կարևորելով իրենց որոշումը' բացելու ընդհանուր սահմանը,
Հաստատելով իրենց հանձնառությունը' ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց,
Դատապարտելով ահաբեկչության, բռնության և ծայրահեղականության բոլոր ձևերը' անկախ դրանց պատճառներից և խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց և համագործակցել դրանց դեմ պայքարում,
Հաստատելով ընդհանուր շահերի, բարի կամքի, փոխընբռնման, խաղաղության և ներդաշնակության խթանման վրա հիմնված հարաբերությունների նոր ձևեր և ուղիներ մշակելու իրենց պատրաստակամությունը,
Համաձայնեցին հիմնել դիվանագիտական հարաբերություններ սույն Արձանագրության ստորագրման օրվանից' Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. կոնվենցիայի համապատասխան, և փոխանակել դիվանագիտական ներկայացուցչություններ։
Սույն արձանագրությունը և Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին Արձանագրությունը ուժի մեջ են մտնում միևնույն օրը' վավերացման գործիքների փոխանակմանը հաջորդող ամսվա առաջին օրը։
Կատարված է ...... ........., հայերեն, թուրքերեն և անգլերեն հավասարազոր կրկնօրինակներով։ Մեկնաբանության տարաձայնության դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ , ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ