Հարցազրույց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի հետ
-Ինչպե՞ս կմեկնաբանեիք Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե Ղարաբաղն արդեն հանձնել վերջացրել են։ Ի՞նչ եք կարծում, հիմք կա՞ նման հայտարարությունների համար։
-Նախ՝ ես կհիշեցնեմ Լևոն Տեր-Պետրոսյանին, որ երբ կազմվում էր Անկախության հռչակագիրը, իրենք նույնիսկ չէին ուզում Ցեղասպանության հարցն այնտեղ մտցնել։ Ի վերջո, դա մեծ բանավեճերի արդյունքում մտցվել է։ Ինչ վերաբերում է Ղարաբաղը հանձնելուն, ասեմ, որ իրենց մասով Ղարաբաղը տված-վերջացած էր դեռևս 1998թ., երբ իրենք արդեն պարտվողական քաղաքականություն էին վարում, և դրան հաջորդեց 1998 թ. հրաժարականը։ Հայաստանում դեռ կային ուժեր, որոնք համաձայն չէին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և, ի վերջո, պահանջեցին այդ հրաժարականը։ Այսօր բանակցությունները շարունակվում են. ազատագրված տարածքների սահմանները Ղարաբաղի հետ միասին հսկվում են հայկական զնված ուժերի կողմից, և Ղարաբաղը տալ-չտալու մասին խոսք չկա։ Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, ապա դրանք ջրի վրա են գրված։ Այնուամենայնիվ, Մադրիդյան սկզբունքներում առողջ միտք կա, օրինակ՝ առաջին անգամ երեք համանախագահները (Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Ռուսաստան) առաջարկում են այնպիսի սկզբունքներ, որտեղ խոսքը Ղարաբաղի կամարտահայտության մասին է։ Այլ բան է, թե այդ հանրաքվեն ինչ ձև են անելու, երբ են անելու, բայց մոտեցումն արդեն շատ դրական է։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ինքնորոշման խնդիր չկար դրված։ Ահա և Ղարաբաղ տալ-չտալու խոսակցությունները։
-Իրականում ի՞նչ վիճակում է բանակցային գործընթացը։
-Ես բանակցություններին չեմ մասնակցում և մանրամասներին չեմ տիրապետում։ Ընդհանրապես բանակցությունները գնահատում եմ դրական, որովհետև քանի դեռ բանակցություներն ընթանում են, հրետանին լռում է, այսինքն՝ պատերազմ չկա։ Ավելի լավ է երկար տարիներ բանակցել, բայց չպատերազմել։ Ադրբեջանցիները ռազմատենչ հայտարարություններ անելիս մոռանում են, թե ինչպես է սկսվել հակամարտությունը, և ովքեր են ներգրավված այս տարածաշրջանում և հակամարտության մեջ՝ Հայաստան, Ադրբեջան, Ղարաբաղ, Ռուսաստան։ Որևէ այլ պետություն այս հակամարտության մեջ ներգրավված չի եղել, և լուծումն էլ լինելու է նորից այս շրջանակներում։ Սա ռուսական ազդեցության տարածաշրջան է, և մինչև «ռուսական դաբրոն» չլինի, այս հակամարտության լուծումը չի լինի ո՛չ հօգուտ Ադրբեջանի, ո՛չ հօգուտ Հայաստանի։ Ռուսներն այստեղ երրորդ կողմ են, քանի որ այդ սահմանները պատերազմից հետո գծվել են նաև Ռուսաստանի տարածաշրջանային վերահսկողության ներքո։ Օրինակ՝ վերջերս մամուլում հայտարարություններ եղան, որ Ռուսաստանը Հայաստանին փոքրիկ ռազմաբազաներ է տրամադրում Դաղստանում և այլն։ Շատ հնարավոր է, որ սա այն առաջարկն է կամ ակնարկն է մյուս պետություններին, որ եթե հայ-թուրքական հարաբերությունները չեն զարգանում, և սահմանը չի բացվում, իսկ Հայաստանը չի կարողանում ծով դուրս գալ, ապա Ռուսաստանը կարող է Հայաստանին ռազմական բազաներ տրամադրել իր տրանսպորտային հաղորդակցությունը հսկելու համար, որոնք հետագայում կարող են վերածվել տնտեսական բազաների, Հայաստանը ելք ունենա Սև և Կասպից ծովեր և կարողոնա զարգացնել իր տնտեսությունը։ Մեր խնդիրն այսօր Ղարաբաղի խնդիրն է, որն առաջնային է, և մենք աշխատում ենք այդ խնդիրը եթե ոչ 100%-ով, ապա գոնե մասնակի լուծել։ Հենց դրանից է գալիս, որ իշխանությունը հայտարարում է, որ պետք է փնտրել նաև փոխզիջման ճանապարհը։ Ինչո՞ւ ես բանակցում, եթե որևէ բան չես զիջելու, և, բնականաբար, հակառակորդ կողմն էլ պետք է զիջի։ Որոշ քաղաքական ուժեր, չգիտես ինչու, տարածում են, որ այդ զիջումը նշանակում է վերցնել տարածքներն ու հետ վերադարձնել։ Ո՞վ է ասել, որ այդ տարածքները պետք է հետ տալ։ Այդ դեպքում ինչո՞ւ Գետաշենի, Շահումյանի տարածքները, Արծվաշենը չպետք է հետ վերցնենք։ Եթե փոխանակման խնդիր է, ապա եկեք դրանից խոսենք։ Եթե մենք գնում ենք բանակցությունների և փոխզիջումների, ապա պետք է խոսենք ամբողջ փաթեթի մասին։ Եկեք լուծենք մի փաթեթով. թող Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղը՝ որպես անկախ հանրապետություն, և մենք ազատագրված տարածքների մասն ապառազմականացնենք։ Այնտեղ չլինեն ո՛չ հայկական ռազմական ուժեր, ո՛չ ադրբեջանական. այնտեղ լինի ազատ գոտի։
-Հայ-թուրքական ճակատում ինչպիսի՞ն է իրավիճակը։ Սերժ Սարգսյանը պե՞տք է գնա Թուրքիա, թե՞ ոչ։
-Բանակցային գործընթացը, կարելի է ասել այսպես, ընթացիկ գնում է։ Աշնանը նորից կարող են հանդիպել Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը այդ բանակցություները շարունակելու համար, բայց այսօրևեթ երևում է, որ բանակցությունները շատ դրական արդյունք չեն ունենա, քանի որ այսօր Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը հայտարարել է, որ եթե Հայաստանի նախագահն ուզում է գնալ Թուրքիա, ապա ինքնաթիռով թող գնա, իսկ սահմանը չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղյան հակամարտությունը հօգուտ Ադրբեջանի չի լուծվել։ Այսինքն, իրենք նորից նախապայմաններ են դնում։ ՀՀ նախագահը հայտարարել էր, որ մինչև սահմանը չբացվի, կամ դրան հաջորդող գործողություններ չլինեն, նա չի գնա Թուրքիա։ Կարծում եմ՝ ՀՀ նախագահն իր խոսքի տերը կլինի և չի գնա։ Այդ ֆուտբոլային դիվանագիտությունն սկսվեց նրանից հետո, երբ Շվեյցարիայում ավարտվում էին հայ-թուրքական հարաբերությունների բանակցությունները, և պետք է գրվեր ճանապարհային քարտեզը։ Հայաստանի նախագահը ելնում է այն դիրքորոշումից, որ հիմնական պայմանավորվածությունն այդ ճանապարհային քարտեզն է, և եթե դուք դա արգելափակել եք, այլևս չեք ուզում շարունակել ու նախապայման եք դնում, ապա ֆուտբոլային խաղ դիտելու գնալն այլևս իմաստ չունի։ Կարծում եմ՝ չարժե, որ Սերժ Սարգսյանը գնա Թուրքիա։ Մենք Թուրքիայի հետ պետք է հարաբերվենք՝ ինչպես հավասարը հավասարի հետ։ Ինչ-որ նվաստացուցիչ և զիջումային քայլերի չպետք է գնանք Թուրքիայի հետ։ Իսկ իրենք նախապայմաններ են դնում։ Այս պարագայում Սերժ Սարգսյանը չի գնալու Թուրքիա։
-Տնտեսական ցուցանիշների անկման ֆոնին հնարավո՞ր է՝ վարչապետի կամ նախարարների փոփոխություններ լինեն։
–Ճիշտն ասած, ես տնտեսագետ չեմ և այդ ցուցանիշներին այնքան էլ լավ ծանոթ չեմ, սակայն չեմ կարծում, որ մոտ ապագայում կարող է ինչ-որ հրաժարականների խնդիր լինել։ Ճգնաժամը համաշխարհային երևույթ է. այն անդրադարձել է նաև Հայաստանի վրա, և եթե մտածենք, որ Հայաստանում վարչապետը պետք է հրաժարական տա, ապա աշխարհում մոտ 20-30 վարչապետ պետք է հրաժարական տա, որովհետև նրանց մոտ էլ ճգնաժամ է։
-Ազատ արձակված քաղբանտարկյալնեից ոմանք ՀՀԿ ցուցակով էին պատգամավոր դարձել կամ էլ շատ մտերիմ հարաբերությունների մեջ էին ՀՀԿ-ի հետ։ Օրինակ՝ Հակոբ Հակոբյանի կամ Մյասնիկ Մալխասյանի հետ հանդիպե՞լ եք։ Դուք քաղբանտարկյալ եք եղել։ Հանրապետական կուսակցությունն ասում է, որ Հայաստանում քաղբանտարկյալ չկա։ Կիսո՞ւմ եք այդ կարծիքները։
–Իհարկե, Ազգային ժողովում հանդիպել ենք, շփումներ եղել են։ Ես եղել եմ քաղբանտարկյալ Խորհրդային Միության տարիներին և պայքարել եմ Հայաստանի անկախության համար։ Եվ երբ այսօր մարդու իրավունքների կամ այլ նկատառումներով իրենց համարում են քաղբանտարկյալ, ես դա չեմ ընդունում։ Եթե երկրի օրենսգրքով կատարվածը քրեական է, ապա ինչպե՞ս կարող են նրանք քաղբանտարկյալ լինել։ Հետո՞ ինչ, որ Եվրոպայում կամ մեկ այլ վայրում նրանց պաշտպանում են։ Ես նրանց որպես քաղբանտարկյալ չեմ ճանաչել և նորից չեմ ճանաչում։ Նրանք քրեական հանցագործներ են, իրենց պատիժը կրել են և ելնելով նախագահի և Ազգային ժողովի մեծահոգությունից՝ համաներումով համաներվել են։
Ռազմիկ Զոհրաբյան

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը