Հարցազրույց կիթառահար, «OAKSENHAM» ռոք խմբի նախկին անդամ Վարդան Գասպարյանի հետ
-Մեզանում ռոքը որքանո՞վ է ընկալվում որպես բողոքի կամ ընդվզման արտահայտման միջոց։ Հայաստանի քաղաքական, հասարակական կյանքում լուրջ գործընթացներ են տեղի ունենում։ Դրանք հայկական ռոք երաժշտության մեջ որևէ կերպ արտացոլվո՞ւմ են, թե՞ ոչ։
-Միանգամից ասեմ, որ մեր շուրջը տեղի ունեցողը ոչ մի կերպ, ոչ մի ձևով ռոքում չի երևում։
-Ինչո՞վ է դա պայմանավորված. չէ՞ որ ռոք երաժշտության փիլիսոփայությունն ու տրամաբանությունը հակառակն են պահանջում։
-Տրամաբանությունը հետևյալում է. այսօր ռոք երաժշտությունը կարծես ավելի շատ հուսահատված է. այն անջատվել է հոգևորից։
-Ընդհանրապե՞ս, թե՞ խոսքը միայն հայկական ռոքի մասին է։
-Ես խոսում եմ հայկական ռոքի մասին։ Այսօր ռոքի կորիզը գոյություն չունի։ Այսօր շատ բարդ է փորձել այն գտնել։ Ինքը՝ ոգին, չկա...Այն անջատվել է, ինչպես ասեմ,...ներկայացման ձևից, արժեքներից։ Եթե նախկինում ռոքը ոգին էր, ապա այսօր դիսթորշնով կիթառ միացնելն արդեն ռոք է։ Ամեն ինչ փոխվել ու այլասերվել է։
-Դա համատարա՞ծ է։
-Այո՛։ Միգուցե կյանքն է փոխվել՝ անդրադառնալով ամեն ինչի վրա։ Բայց հաստատ փոխվել են մոտեցումները։ Այսօր ռոքում չկա ընդզվում։ Եթե ինչ-որ բողոք էլ կա, ապա այն միայն լիբիդոյի շուրջ է։
-Ո՞ւմ լիբիդոյի։
-Դե, ինչպես ասեմ...Այսօրվա ռոքում անհնազանդություն չկա, բողոք չկա։ Լսեք, թե ինչ են նվագում և ինչի մասին, ու ամեն ինչ պարզ կլինի։
-Դրանո՞վ է պայմանավորված, ասենք, այն, որ ռոք խմբերը ներգրավվում են նախընտրական քարոզարշավներում՝ գաղափար չունենալով, թե ում համար են նվագում։
-Չգիտեմ՝ ընդհանրապես ռոքի պարագայում ինչպես է, բայց նորմալ մարդու համար դա անընդունելի է։ Իսկ եթե ելնենք նրանից, որ իրական ռոք երաժիշտը նորմալ մարդ է, ապա կրկնակի անընդունելի է գնալ ու նվագել ինչ-որ քարոզարշավներում։ Եթե իշխանությունը գա ու ասի՝ նվագի՛ ինձ համար, և եթե դա իմ սրտով չլինի, 100 տոկոս չեմ գնա։
-Անկախ գումարի չափի՞ց։
- Անկախ գումարի չափից։ Դա սկզբունքի հարց է։ Սակայն մարդիկ անում են, ու նրանց մոտ դա ստացվում է։
-60-ականների, 70-ականների գրեթե բոլոր հասարակական, նույնիսկ քաղաքական շարժումների հիմքում նաև ռոքն էր։ Մեզանում որևէ լուրջ շարժմանը ռոքը մասնակից եղե՞լ է։
-Այո՛։ Մեզ մոտ իսկապես շատ ուժեղ ձևով նման բան եղել է։
-Ե՞րբ։
-Խորհրդային Միության վերջին տարիներին։ 80-ականներին մենք ունեցել ենք բավականին ուժեղ ռոք շարժում։ Հետո, աստիճանաբար, այն «բարդակի» վերածվեց։ Եվ, ի վերջո, նախկինում եղած բռունցքը վերացավ։
-Ստացվում է՝ երբ կար ճնշում, երբ ապրում էինք տոտալիտար համակարգում, ռոքն իր ասելիքը բարձրաձայնո՞ւմ էր։
-Այո՛։
-Ըստ Ձեզ՝ այսօր ի՞նչ պետության մեջ ենք ապրում։
-Այսօրվա մեր պետությունը ո՛չ ազատ է, ո՛չ էլ տոտալիտար։ Ես այն ավելի շատ կբնութագրեի որպես աղվեսների պետություն։
-Այսի՞նքն։
-Այսինքն, պետական համակարգը, խաբելով, շատ խորամանկ գործում է։ Հասարակության մեծամասնության համար իրականում ոչինչ չի փոխվում։ Սակայն հեռուստատեսությամբ, այլ ձևերով ներկայացվում է, թե հենց հասարակությունն է մեղավոր, որ այսքան չլուծված խնդիրներ ունենք։ Այն դեպքում, երբ պետությունը, ցանկության դեպքում, շատ խնդիրներ վաղուց կարող էր լուծած լիներ։
-Իսկ Դուք Ձեր հնարավորությունների չափով ինչ-որ ձևով փորձո՞ւմ եք «աղվեսների» դեմն առնել։
-Իհարկե փորձում եմ։ Նույնիսկ մտադիր եմ համերգների շարք սկսել, որտեղ կոնկրետ հարցեր պետք է բարձացվեն։ Մյուս կողմից էլ այսօր նման ծրագիր կյանքի կոչելու համար խոչընդոտները շատ, շատ են։ Եվ, ամենակարևորը, մարդիկ այսօր շատ են ծուլացել ու բթացել։ Համատարած ինչ-որ ընդարմացած վիճակ է։ Իսկ բթացել են, որովհետև շատ սեղմված են։ Բացի հացի խնդիրը լուծելուց՝ այլ բանի մասին նրանք ուղղակի էլ ուժ չունեն մտածելու։
-Ըստ Ձեզ՝ հացի խնդիր լուծող հասարակությունը չի՞ կարող ընդվզել։
-Չի կարող։ Սոված հասարակությունը կարող է ընդվզել, սակայն երբ նրան հաց տան, այդ ընդվզումն անմիջապես կվերջանա։ Իսկ նա, ով ունի հոգևոր սննդի պահանջ, ձգտում է դեպի գեղեցիկը, իրեն ոչինչ չի կարող թույլ տալ։ Նույնիսկ նորմալ համերգի չի կարող գնալ։
-Հայաստանից հեռանալու ցանկություն կա՞։
-Չեմ ուզում լքել Հայաստանը։ Բայց, իմ կարծիքով, եթե գոնե ինչ-որ մի բանի հասնելու ցանկություն ունես, ասենք, դրսում գումար աշխատես և այստեղ ինքդ քո համերգները կազմակերպես, ապա դա ճիշտ տարբերակ է։ Իսկ ընդհանրապես Հայաստանից հեռանալու ցանկություն չկա։ Արդեն սկզբունքի հարց է՝ մնալ և տեսնել, թե այս ամեն ինչի վերջը ո՞րն է լինելու։
-Ի՞նչ կասեիր այն գործընկերներիդ, ովքեր ռոքի անվան տակ, ասենք, քարոզում են հսկիչ դրամարկղային մեքենաների տեղադրում։
-Ի՞նչ պետք է ասեմ. Աստված ձեզ հետ։ Գիտե՛ք ինչ, դա նրանց որոշումն է։ Հասուն մարդիկ են, թող իրենք մտածեն։ Անձամբ ես աշխատում եմ զերծ մնալ տարբեր գնահատականներից։ Ճշմարտությունը տեսնելը շատ դժվար է։
-Հիմա ես զրուցում եմ ռոք երաժիշտի հետ, և այնպիսի տպավորություն է, որ Դուք, ընդվզողի դերում լինելու փոխարեն, կոտրված եք։
-Բացարձակապես կոտրված չեմ։ Եվ հենց միայն այդ պատճառով ցանկություն չունեմ այստեղից հեռանալու։ Եվ, ընդհանրապես, հենց այնպես ընդվզում չի լինում։ Էլեմենտար հասկանալ է պետք՝ ինչու ես ընդվզում։ Եթե այդ եզրերը ուրվագծվեն, խնդիրը ավելի պարզ կլինի։ Հետո մարդիկ՝ նույն այսօրվա, երիտասարդությունը, ովքեր նոր են մտնում ռոքի մեջ, բացարձակապես թքած ունեն երկրի ներսում և երկրի շուրջը կատարվողի վրա։ Նրանց միայն հետաքրքրում է փողը։ Մենք այլ կերպ էինք մտածում, և հենց այդ պատճառով էլ մտանք գործընթացների մեջ։ Իսկ հիմա համատարած փո՛ղ, փո՛ղ, փո՛ղ...Դրա համար էլ շատ բան փոխվել է, այդ թվում՝ և ռոքը։
Վարդան Գասպարյան.

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը