Ինչո՞ւ տեղի ունեցավ «Մարտի 1»–ը, և ո՞ւմ էր այն ձեռնտու
2008թ. մարտի 1–ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ կապված իրավական գնահատականի հարցը դեռևս բաց է մնացել, ինչը մեզանում առկա դատաիրավական համակարգի պայմաններում զարմանալի չէ։
Ճիշտ է, «Մարտի 1»–ի գործով դատավարություններ են տեղի ունեցել, մարդիկ են դատապարտվել, բայց դե, բոլորն էլ հասկանում են, որ դրանք քաղաքական և պատվիրված դատավարություններ էին, ու որևէ կապ չունեին արդարադատության հետ։
Բաց է մնացել նաև դեպքերի քաղաքական գնահատականի հարցը։ Պարզ է, որ «Մարտի 1»–ի պատասխանատուն իշխանությունն է, բայց անհրաժեշտ է հստակ, այլ ոչ թե ընդհանրական քաղաքական գնահատական տալ կատարվածին, քանզի քաղաքականը նույնպես կարևոր է, եթե չասենք՝ ամենակարևորը։ Ի վերջո, քաղաքական գործընթացները հանգեցրին «Մարտի 1»–ին։
Եվ ուրեմն, արժե հասկանալ, թե ինչո՞ւ տեղի ունեցավ «Մարտի 1»–ը, ո՞ւմ էր այն ձեռնտու, և ամենակարևորը՝ ի՞նչ է պետք անել նմանատիպ երևույթների կրկնությունը բացառելու համար։
Սկսենք երկրորդ հարցից։
Ո՞ւմ էր ձեռնտու «Մարտի 1»–ը
Հին ժամանակներից եկած մեթոդ կա։ Երբ ինչ–որ բան է պատահում, ու փորձում են հասկանալ, թե ինչն ինչոց է, բարձրացնում են «Ո՞ւմ էր դա ձեռնտու» հարցը, որը «Ո՞վ շահեց դրա արդյունքում» հարցի համարժեքն է։
Եթե հարցին նայենք իշխանության համար մղվող պայքարի տեսանկյունից, ապա «Մարտի 1»–ը ձեռնտու էր բացառապեսՍերժ Սարգսյանին, քանզի առանց ուժի կիրառման՝ նա Բաղրամյան 26–ում հայտնվելու շանս չուներ։
«Մարտի 1»–ի շահառուն Սարգսյանն է, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Հակառակ պարագայում, եթե նա չէր ուզում արյան վրա գալ իշխանության, ապա կարող էր մարտի 1–ի դեպքերից հետո պարզապես հրաժարական տալ կամ չխոչընդոտել ՍԴ–ի որոշմանը, որը կարող էր նոր ընտրությունների նշանակման օգտին լինել։
Ուժ կիրառվեց շատ չոր հաշվարկի հիման վրա։
Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած ուժը գնալով հզորանում էր, ընդդիմությունը զուգահեռաբար վիճարկում էր ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում, և եթե այդ ալիքը հասներ մինչև ՍԴ նիստի օրը, ապա պարզ է, որ Գագիկ Հարությունյանի ղեկավարած «կանտոռան» ստիպված էր լինելու չեղյալ հայտարարել ընտրության արդյունքները։
Իսկ այն, որ Գ. Հարությունյանն իր տեսակով այնպիսին է, որ ուժ տեսնելիս ստիպված (վախից) առաջնորդվում է ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով, կասկածից վեր է։ Հրե՛ն, «կուտակայինի» հետ կապված միջին էներգետիկայի մեկ հանրահավաքը ՍԴ–ին ստիպեց օրենքի կիրառումը կասեցնող կիսահղի որոշում ընդունել։ Դե պատկերացրեք, թե ինչպիսի որոշում կընդուներ ՍԴ–ն 2008–ին, եթե փողոցում մի քանի հարյուր հազար մարդ լիներ կանգնած։ Իսկ որ այդքան մարդ կլիներ՝ կասկած չի հարուցում։
Իշխանությունները շատ լավ հասկանում էին այդ ամենը, և Սերժ Սարգսյանը ստիպված եղավ ղեկավարել այն շտաբը, որը զբաղվել է ուժային գործողությունների կառավարմամբ։
Ռոբերտ Քոչարյանը գործընթացը ղեկավարում էր որպես ՀՀ նախագահ, բայց արտակարգ դրության բուն գործառույթները դրված էին կառավարության վրա, որն այն ժամանակ ղեկավարում էր վարչապետ Սերժ Սարգսյանը։
Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ «Մարտի 1»–ից շահած դուրս չեկան և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Լևոն Տեր–Պետրոսյանը։ Եթե որևէ մեկը կարծում է, թե նրանք շահել են, ապա թող ցույց տա այդ շահը։
Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է նշել, որ մարտի 1–ի հետ կապված լուրջ ասելիք ունի Ռոբերտ Քոչարյանը։ Նրա լռությունը նախկին ընկերն անբարո կերպով շահագործում է, իսկ հանրությունը «ծամում» է այն, ինչ տալիս են նույն նախկին ընկերոջ քարոզչագործիքները։
Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված «Գեբելսյան» քարոզչամեքենան, 2008–ից սկսած, փորձում է բոլոր մեղքերը բարդել Քոչարյանի վրա ու այնպիսի տպավորություն ստեղծել, թե, իբր, Սերժ Սարգսյանը չէր ուզում «Մարտի 1», բայց չար Քոչարյանը զոռով նրան նախագահ դարձրեց, ու ինքն էլ ստիպված եղավ տեղի տալ ճնշումներին՝ նախագահի աթոռին հայտնվելով 10 զոհի գնով։ Քոչարյանի լռությունն այս թեմայով պարզապես լկտիացնում է սերժականներին ու հնարավորություն տալիս ջրից չոր դուրս գալ։
Սերժական քարոզիչներն ուզում են ՀՀԿ ղեկավարին «Մարտի 1»–ի կազմակերպչից ու միակ շահառուից դարձնել «Մարտի 1»–ի զոհ, իսկ Քոչարյանին ներկայացնել որպես միակ պատասխանատու, սակայն Հայաստանում քանի՞ հիմար մարդ կա, որ թույլ տա այդպես մանիպուլացնել իրեն։
Պարզ է, որ «Մարտի 1»–ով միայն Սարգսյանը կարող էր, այսպես ասած, հաղթել ու մարսել ընտրակեղծիքները։ Հետևաբար, միայն անմեղսունակները կարող են հավատալ, որ բարի Սերժ Սարգսյանը 2008–ի մարտի 1–ին տանը լացել է բարձի տակ, կառավարության շենքում հանրահավաք է արել Քոչարյանի դեմ, «Լևո՛ն, նախագա՛հ» պաստառը բռնած՝ ման է եկել իր կաբինետում, բայց չի կարողացել ուժի կիրառման որոշման դեմն առնել ու ստիպված համակերպվել է Քոչարյանի ասածների ու արածների հետ։
Ինչո՞ւ տեղի ունեցավ «Մարտի 1»–ը
«Մարտի 1»–ի հիմքերը դրվել էին 2008–ից շատ ավելի շուտ։ Դրա հիմքերը պետք է փնտրել կապիտալի նախնական կուտակման և հետագա լեգիտիմացման գործընթացներում։
Խոշոր կապիտալը կամաց–կամաց ձգտում էր իշխանություններից տարանջատման և լեգիտիմացման, իսկ իշխանության ներսից Սերժ Սարգսյանը ձգտում էր խոշոր կապիտալի վերաբաշխման և Հայաստանի թուրքմենբաշիացման։ Նրան հոգեհարազատ է պետական կառավարման ալիևյան կամ քադաֆիական մոդելը, որի պայմաններում փողն ու իշխանությունը կենտրոնացված են իր ձեռքում։
Նախքան «Մարտի 1»–ը Հայաստանում տեղի էր ունեցել ներիշխանական կրիմինալ հեղաշրջում, որն էլ պատճառ դարձավ հետագա արյունալի իրադարձությունների։
Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած իշխանական բուրգը միահեծան չէր։ Այն իր բնույթով ժողովրդավարական չէր, բայց նաև տոտալիտար չէր։ Այսինքն, գործ ունեինք կիսաավտորիտար ռեժիմի հետ, որի պայմաններում փոքր ու միջին բիզնեսն ազատ էին այնքան ժամանակ, քանի դեռ հայտ չէին ներկայացրել խոշոր դառնալու։ Խոշորն արդեն իշխանական «տանիքի» տակ էր, ձևավորված էր 20-30 ընտանիքների վրա հիմնված խոշոր բիզնեսի դաշտ։
Քաղաքական առումով քոչարյանական համակարգը ներքին խաղի կանոններ ուներ։ Առկա էին ներհամակարգային զսպումների ու հակակշիռների մեխանիզմներ, որոնք կայունություն էին ապահովում համակարգի և էքստենսիվ տնտեսական աճ Հայաստանի համար։
Սկսած 2000թ.–ից՝ Ռ. Քոչարյանի հենարան էին հանդիսանում քաղաքական ուժերի կոնգլոմերատը (ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ (որոշ պահից սկսած նաև՝ ՄԱԿ)), վարչակառավարչական ապարատը (Արմեն Գևորգյանի գլխավորությամբ), խոշոր բիզնեսը, որոնց ընդունված է օլիգարխիա կամ քրեաօլիգարխիա անվանել։ Այս հենասյուներից որևէ մեկը հսկիչ փաթեթ չուներ բուրգի ներսում, ինչը հնարավորություն էր տալիս երկրորդ նախագահին արբիտրի դեր կատարել և ապահովել համակարգի բնականոն գործունեությունը։
Քոչարյանական համակարգում բոլոր ազդեցիկ ուժերն ու անհատները միմյանց զսպում և հակակշռում էին։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիսանում էր ինչպես պետական բյուրոկրատիայի, այնպես էլ տարածքային կառավարման համակարգերի լոբբիստը։ Միայն առաջին հայացքից կարող էր թվալ, թե նա ազդեցություն չունի որոշումների կայացման վրա և ընդամենը աթոռ զբաղեցնող է, սակայն դա այդպես չէր։
Պետական կառավարման համակարգի բնականոն գործունեության ապահովման առումով իր հսկայական դերն ուներ Արմեն Գևորգյանը։
Խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին (բացառությամբ Գագիկ Ծառուկյանի և Հրանտ Վարդանյանի) և քրեաօլիգարխիկ շրջանակներին կոորդինացնում էր Սերժ Սարգսյանը։
Ահա այս ներքին բազմավեկտորությունն էր ապահովում քոչարյանական բուրգի կուռ լինելը։ Այդ բուրգը միայն արտաքուստ էր սուպերմոնոլիտ և բռնակալական թվում։ Իրականում այն խաչաձև հանգույցների համադրություն էր՝ արբիտրաժային ինստիտուտի առկայությամբ։
Երբ Քոչարյանը 2003–ի նախագահական ընտրություններից հետո նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ և որոշեց բարձրացնել ԱԺ–ի ու Կառավարության դերն՝ ի հաշիվ նախագահական ինստիտուտի, բուրգի ներսում հասկացան, որ երկրորդ նախագահը նախապատրաստվում է վարչապետական կառավարման մոդելի, որի պարագայում համեմատաբար ավելի բաց է լինելու համակարգը։
Քոչարյանի առաջարկած տարբերակին, օբյեկտիվ ու սուբյկետիվ դրդապատճառներից ելնելով, կողմ էին քոչարյանական հենարան հանդիսացող բոլոր սուբյեկտները՝ բացառությամբ քրեաօլիգարխիայի պարագլուխ Սերժ Սարգսյանի, քանզի նա իրեն էր տեսնում ապագա նախագահի դերում և չէր ուզում փոխել 1995–ի Սահմանադրությունը, որն անսահման լիազորություններ է տալիս նախագահին։ Պատահական չէր, որ Սերժ Սարգսյանն ու իր թիմը չէին մասնակցում սահմանադրական փոփոխությունների գործընթացին՝ «տակից» աջակցելով արամզավենիչական ընդդիմության «Ո՛չ»–ի շարժմանը (շատերը, թերևս, միայն հիմա են գլխի ընկնում, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարն «էն գլխից» համագործակցել է Սերժ Սարգսյանի հետ)։
Պարզ է, որ փոփոխված Սահմանադրության շրջանակներում քոչարյանական պլաններին կարող էր նպաստել խճանկարային խորհրդարանը, այսինքն՝ որևէ քաղաքական ուժի՝ հսկիչ փաթեթ ունենալու բացառումը։
Երբ Սահմանադրության նախագիծն անցավ, Սերժ Սարգսյանին այլ բան չէր մնում, քան իրականացնել ներիշխանական կրիմինալ հեղաշրջում։ Նա դարձավ ՀՀԿ–ական՝ իր հետ տանելով «հայերեն վատ խոսող տղաներին»՝ կրիմինալին, և սկսեց նախապատրաստվել 2007թ. խորհրդարանական ընտրություններին։ Կրմինալին իր հետ ՀՀԿ մտցնելով՝ Սերժ Սարգսյանը պետական բյուրոկրատիան ինտեգրեց կրիմինալի հետ՝ այդպիսով հիմք դնելով ընտրակեղծիքների ինստիտուտը փողոցից դեպի պետական համակարգ տեղափոխելուն։
Սարգսյանը խնդիր դրեց կրմինալի հետ նախ վերցնել ԱԺ հսկիչ փաթեթը և ապա, դրա շնորհիվ, դառնալ նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուն։
Այն օրերին բոլորը գիտեին, որ նա մրցելու է ընդդիմադիր դաշտ տեղափոխված Արթուր Բաղդասարյանի հետ։ Հետևաբար, ԱԺ ընտրություններում բացարձակ հաղթանակ տանելուց զատ՝ Սարգսյանը պետք է փորձեր նաև ջարդել ՕԵԿ–ին, որպեսզի 2008–ի նախագահական ընտրությունները վերածվեին ֆորմալ միջոցառման։
Սարգսյանի այդ ծրագրերին խանգարում էր միայն ՀՀԿ նախագահ և համատեղությամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, բայց վերջինս Սերժ Սարգսյանի ծրագրերի իրականացմանը նպաստող պահին հանկարծամահ եղավ (փաստորեն, այնպես է ստացվել, որ ՀՀԿ–ն ղեկավարող և վարչապետի պաշտոնը զբաղեցնող Վազգեն Սարգսյանի ու Անդրանիկ Մարգարյանի մահերը նպաստել են Սերժ Սարգսյանի կարիերայի աճին. 1999–ի հոկտեմբերի 27–ից հետո նա Պաշտպանության նախարար դարձավ և դե ֆակտո՝ երկրի երկրորդ դեմքը, իսկ Մարգարյանի մահը ճանապարհ բացեց դեպի նախագահական աթոռ)։
Մարգարյանի մահից հետո Սարգսյանը զբաղեցրեց նրա զույգ աթոռներն ու օրակարգից դուրս թողեց այն հարցը, թե ով պետք է լինի ՀՀԿ–ի թեկնածուն 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ (այն ժամանակ ՀՀԿ–ի ճնշող մեծամասնությունն ուզում էր, որ նախագահական ընտրությունների ժամանակ Անդրանիկ Մարգարյանը լինի իշխանության թեկնածուն, սակայն Քոչարյանը նախագահի աթոռին էր տեսնում Վարդան Օսկանյանին՝ իր վարչապետությամբ և Սերժ Սարգսյանի դերակատարման պահպանմամբ, իսկ Անդրանիկ Մարգարյանին վերապահված էր ԱԺ նախագահի դերը)։
2007–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ընտրակեղծիքների շնորհիվ Սերժ Սարգսյանի կողմից սեփականաշնորհված ՀՀԿ–ն ստացավ ԱԺ ձայների 50 տոկոսից ավելին, ինչն անապատացրեց քաղաքական դաշտը։ Դա էլ հենց այն կրիմինալ հեղաշրջումն էր, որը նպաստեց քաղաքական ու տնտեսական հետագա կատակլիզմներին։
Խորհրդարանը տնամերձ բոստանի վերածելուց հետո Սարգսյանն արդեն կանխավայելում էր իր հեշտ հաղթանակը 2008–ին ու պատրաստվում սեփականության մեծածավալ վերաբաշխման (փոքր բիզնեսին նա արդեն պատերազմ հայտարարել էր պարզեցված հարկի վերացմամբ), երբ մեծ քաղաքականություն վերադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ խառնելով Սարգսյանի խաղաքարտերը։
Առաջին նախագահի վերադարձն ու նրա կիրառած արմատական հռետորաբանությունը խոչընդոտ դարձավ Սարգսյանի համար, բայց մյուս կողմից էլ միավորեց ճաքեր տված ու որոշակիորեն թուլացած քոչարյանական բուրգի տարբեր հատվածներին (հիշեցնենք, որ ՕԵԿ–ն իշխող կոալիցիայից դուրս էր գտնվում և առանձին էր մասնակցում նախագահական ընտրություններին, իշխանական կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ–ն նույնպես սեփական թեկնածուով էր մասնակցում նախագահական ընտրություններին, իսկ ԲՀԿ–ն Սերժ Սարգսյանին պաշտպանում էր համակարգային իներցիայից, այլ ոչ թե մեծ ցանկությունից ելնելով)։
Բնական է, որ Լևոն Տեր–Պետրոսյանի պես հզոր թեկնածուի և մեծ ալիքի պարագայում միայն ներիշխանական կոնսոլիդացիան կարող էր դիմադրություն ցույց տալ և ապահովել իշխանության վերարտադրություն։ Այդ պայմաններում գերբարձր նշանակություն ստացավ Ռոբերտ Քոչարյանի դերը։ Առանց նրա պարզապես հնարավոր չէր լինի հավաքել 2007–ից հետո առաջացած իշխանական բեկորները։ Սերժ Սարգսյանը դա շատ լավ հասկանում էր և ստիպված էր թաքնվել Քոչարյանի թիկունքում՝ հետագայում ողջ մաղձն իր քսան տարվա ընկերոջ վրա թափելու մտադրությամբ (սա առանձին հոգեվերլուծության թեմա է)։
Սարգսյանը կուզենար հեշտ հաղթել ու որևէ մեկին պարտական չլինել նախագահականում հայտնվելու հարցում, սակայն չկարողացավ ու դրա համար մինչև հիմա վրեժ է լուծում Տեր–Պետրոսյանից ու Քոչարյանից, քանզի առաջինը թույլ չտվեց թատերական ներկայացման վերածել նախագահական ընտրությունները և լավ կռիվ տվեց, իսկ երկրորդն աջակցեց Սարգսյանին նախագահ դառնալու հարցում։ Կոմպլեքսներ ունեցող մարդու համար դրանք դաժան հարվածներ են։ Ինչևէ։
Երկրորդ նախագահը 2008–ին կրկին կոնսոլիդացրեց իշխանական թիմը նաև այն հաշվարկով, որ հնարավոր կլինի հետագայում գոնե մասամբ աշխատեցնել այն սցենարը, որը նախագծվել էր 2005–ի Սահմանադրության շրջանակներում։ Ասել է թե՝ Քոչարյանին ու իշխանական բուրգի մյուս բոլոր հատվածներին (այդ թվում՝ ՀՅԴ–ին ու ԲՀԿ–ին) ձեռնտու էր, որպեսզի նախագահական ընտրություններն անցնեն երկու փուլով, ինչը կստիպեր Սարգսյանին գնալ լայն կոնսոլիդացիայի ապահովմանն ու միահեծան իշխանության բացառմանը։
Ընտրությունների երկրորդ փուլի պարագայում լայն իշխանական կոալիցիայի ձևավորումը հնարավորություն կտար նաև խուսափել հանրային դժգոհության ալիքից, և, բացի այդ, բոլորն իրենց տեղը կունենային, և տնտեսության մեջ այսպիսի խայտառակ արդյունքներ չէին գրանցվի, քանզի Սերժ և Տիգրան Սարգսյանների ղեկավարման օրոք արձանագրված ՀՆԱ անկումն ու աղքատության աճը ոչ թե միջազգային ազդեցության, այլ նեոբոլշևիկյան մոդելի կիրառման հետևանք են։
«Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումից հրաժարվելը, սակայն, ոչ մի կերպ չէր մտնում 2007–ից այդ իդեա–ֆիքսով ապրող Սերժ Սարգսյանի պլանների մեջ։ Դա էր պատճառը, որ նա տոտալ ընտրակեղծիքների դիմեց, որպեսզի մեկ փուլով իր հարցերը լուծի և «քցի» բոլորին, այդ թվում՝ իր հենարան հանդիսացող կրիմինալ և օլիգարխիկ շրջանակներին։
Սարգսյանի ամբողջատիրական այդ քայլերը բերեցին հանրային ընդվզման։ Արդյունքները բոլորս տեսանք։
Հետընտրական իրադարձությունները հաստատեցին սպասվող վտանգների մասին զգուշացնող և հետընտրական արյունալի բախումներ կանխատեսող փորձագետների ու վերլուծաբանների ասածները։
Եվ այսպես, «Մարտի 1»–ը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի ագահության և նեոբոլշևիկյան մտածողության պատճառով։ «Մարտի 1»–ի պատվիրատուն հենց ինքն է։
Սարգսյանը չէր ուզում կիսել իշխանությունը որևէ մեկի, առավել ևս՝ հանրության հետ։ ՀՀԿ ղեկավարը խնդիր էր դրել «մեկ ընտանիքին» ծառայող հակամարգ ստեղծել, որի պայմաններում երեկվա յուրայինները դառնում են անընդունելի և անհանդուրժելի։
Արյունալի դեպքերը վերջնականապես փակեցին Ռ. Քոչարյանի՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք իշխանական համակարգում մնալու հնարավորությունները (ենթադրաբար՝ վարչապետի տեսքով)։ Սերժ Սարգսյանին, ըստ այդմ, արյունը պետք էր ոչ միայն ընդդիմության դեմն առնելու, այլ նաև «յուրայիններից» ձերբազատվելու և ալիևյան համակարգ ստեղծելու համար։
Մեկ փուլով արձանագրված «հաղթանակն» էր պատճառը, որ ամբողջ հանրությունը (նույնիսկ նրանք, ովքեր Տեր–Պետրոսյանին չէին ընդունում, միացան առաջին նախագահին) կոնսոլիդացվեց Սերժ Սարգսյանի դեմ, և այդ պայմաններում միայն հրաշքը մեզ հետ կպահեր արյունալի բախումից։ Հրաշք, ցավոք սրտի, տեղի չունեցավ։
Ինչպե՞ս խուսափել «Մարտի 1»–ի կրկնությունից
Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Հայաստանը հետընթաց է ունեցել բոլոր ոլորտներում։ Թե՛ արտաքին «նախաձեռնողական», թե՛ ներքին «բարեշրջողական» քաղաքականությունը ֆիասկո է արձանագրել։
«Վերջի բոլշևիկի» վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը կորցրել է իր վստահությունն Արևմուտքում և հարգանքը՝ Ռուսաստանում։
Տիգրանսարգսյանական «բարեշրջումները» (բնականաբար՝ Սերժ Սարգսյանի զգոն հայացքի ներքո) պատճառ են դարձել շուրջ 300 հազար ՀՀ քաղաքացու արտագաղթի։
Բաղրամյան 26–ն այս ամենը մարսելու և նեոբոլշևիկյան քաղաքականությունն առաջ տանելու համար ստեղծել է «Գեբելսյան» քարոզչամեքենա, որի բաղկացուցիչներն են «անկախ» մամուլը, «ընդդիմադիր» քաղգործիչները, պալատական վերլուծաբաններն ու «քաղաքացիական ակտիվիստները»։
Հասարակության բոլոր շերտերին, այդ թվում՝ փոքր, միջին ու խոշոր բիզնեսին, պատերազմ է հայտարարվել։ Իսկ «կուտակայինով» արդեն մտնում են յուրաքանչյուրի գրպանը։ Էլ չասած բյուջեի համատարած «ատկատահանման» մասին։
«Հեղափոխություն վերևից» ծրագրի շրջանակներում «մեկ պատուհանի» կոռուպցիոն մեխանիզմ է ներդրված, պետական միջոցների գողությունը և ՀՀ շարքային քաղաքացիների թալանը հասել է աննախադեպ չափերի։
Սերժ Սարգսյանը փորձում է գաղջ մթնոլորտի օգնությամբ սևացնել բոլորին, որպեսզի իր սևությունը չերևա։ Նա ուզում է հավերժ իշխել, ինչը հարցականի տակ կդնի Հայաստանի հետագա գոյության հարցը, քանի որ այս տեմպերով մենք պարզապես կկապիտուլացվենք մեր ոխերիմ հարևանների առաջ։
Այս իշխանությունները ցույց են տալիս, որ պատրաստ են հանուն վերարտադրության ու թալանի իրավունքի՝ դիմել ցանկացած քայլի։ Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը մահապարտ են, քանզի հասկանում են, որ այն, ինչ իրենք են արել պետության ու հասարակության հետ, վարչական իրավախախտումների ոլորտից չէ։
Հանրության լայն շրջանակների ու ոչիշխանական քաղաքական ուժերի խնդիրն այս պարագայում պետք է լինեն թիրախավորված պայքարն ու կոնսոլիդացիան։
Միայն հզոր ուժի դեպքում Սերժ Սարգսյանը տեղի կտա և 2008–ի մարտի 1–ի պես չի կարողանա ուժի դիմել։ Հանրային ու քաղաքական լայն կոնսոլիդացիայի դեպքում ուժային կառույցները չեն գնա ժողովրդի դեմ, քանզի կոնսոլիդացիան ճաքեր ու ճողվածքներ կառաջացնի իշխանական բուրգի ներսում։
Միասնական ճակատի ձևավորումը կպայթեցնի իշխանության պարտադրած կեղծ օրակարգն ու քաղաքական դաշտի դրածոներին։
Իշխանությանը պետք է շանս չտալ, որպեսզի այն կարողանա պառակտել քաղաքական ու քաղաքացիական դաշտը։
ԱԺ ոչիշխանական ուժերը, շահագրգիռ արտախորհրդարանական քաղաքական կազմակերպություններն ու քաղաքացիական նախաձեռնությունները համատեղ ուժերով պետք է ներկայացնեն այլընտրանքային ծրագիր և թիմ։
Արյունահեղությունից խուսափելու համար պետք է գնալ փուլային տարբերակով, այն է՝ հրապարակում ցույց տալ «մկանները», ԱԺ–ում դնել Կառավարության հրաժարականի հարցն ու ճնշումների միջոցով հասնել նոր՝ անցումային կամ Ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը։
Դրանից հետո արդեն Սերժ Սարգսյանին հրաժեշտ տալու գործը գլուխ բերելը կդառնա տեխնիկայի հարց։
Սա՛ է անարյուն հեղափոխության, նոր «Մարտի 1»–ից խուսափելու և ամենակարևորը՝ հանրության լայն շերտերի մասնակցությամբ ազգային–դեմոկրատական, կամ որ նույնն է՝բուրժուադեմոկրատական հեղափոխության հաղթանակի գրավականը։
Ինչո՞ւ տեղի ունեցավ «Մարտի 1»–ը, և ո՞ւմ էր այն ձեռնտու
2008թ. մարտի 1–ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ կապված իրավական գնահատականի հարցը դեռևս բաց է մնացել, ինչը մեզանում առկա դատաիրավական համակարգի պայմաններում զարմանալի չէ։
Ճիշտ է, «Մարտի 1»–ի գործով դատավարություններ են տեղի ունեցել, մարդիկ են դատապարտվել, բայց դե, բոլորն էլ հասկանում են, որ դրանք քաղաքական և պատվիրված դատավարություններ էին, ու որևէ կապ չունեին արդարադատության հետ։
Բաց է մնացել նաև դեպքերի քաղաքական գնահատականի հարցը։ Պարզ է, որ «Մարտի 1»–ի պատասխանատուն իշխանությունն է, բայց անհրաժեշտ է հստակ, այլ ոչ թե ընդհանրական քաղաքական գնահատական տալ կատարվածին, քանզի քաղաքականը նույնպես կարևոր է, եթե չասենք՝ ամենակարևորը։ Ի վերջո, քաղաքական գործընթացները հանգեցրին «Մարտի 1»–ին։
Եվ ուրեմն, արժե հասկանալ, թե ինչո՞ւ տեղի ունեցավ «Մարտի 1»–ը, ո՞ւմ էր այն ձեռնտու, և ամենակարևորը՝ ի՞նչ է պետք անել նմանատիպ երևույթների կրկնությունը բացառելու համար։
Սկսենք երկրորդ հարցից։
Ո՞ւմ էր ձեռնտու «Մարտի 1»–ը
Հին ժամանակներից եկած մեթոդ կա։ Երբ ինչ–որ բան է պատահում, ու փորձում են հասկանալ, թե ինչն ինչոց է, բարձրացնում են «Ո՞ւմ էր դա ձեռնտու» հարցը, որը «Ո՞վ շահեց դրա արդյունքում» հարցի համարժեքն է։
Եթե հարցին նայենք իշխանության համար մղվող պայքարի տեսանկյունից, ապա «Մարտի 1»–ը ձեռնտու էր բացառապես Սերժ Սարգսյանին, քանզի առանց ուժի կիրառման՝ նա Բաղրամյան 26–ում հայտնվելու շանս չուներ։

Անդրանիկ Թևանյան