Հարցազրույց

10.08.2009 14:34


Հովսեփ Խուրշուդյան.

Հովսեփ Խուրշուդյան.

Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ

-Ուրբաթ օրը Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երիտասարդների հետ Ծաղկաձորում տեղի ունեցած հանիպման ժամանակ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մի շարք հայտարարություններ է արել և, կարծես թե, վերջնականապես բացահայտել Մադրիդյան սկզբունքների բուն էությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։

-Թող այդ մասին ասեն իշխանությունները։ Եվ, վերջիվերջո, պետք է նրա՛նք հասարակությանը հստակ հայտնեն, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռքբերվել այլ երկրների համանախագահողների միջնորդությամբ  ընթացող բանակցությունների ընթացքում, որոնք հնարավորություն են տալիս Մեթյու Բրայզային  նման հայտարություններ անել։ Որովհետև ամեն անգամ Մեթյու Բրայզան հայտարություններ է անում և այս կամ այն չափով բացահայտում է բանակացությունների ընթացքում ձեռքբերված պայմնավորվածությունները, հետո մեր իշխանությունները բացատրում են, թե դա այնքան էլ այդպես չէ.  ինքը աղավաղել է փաստերը և այլն, և այլն։ Հետո որոշ ժամանակ անց պարզվում է, որ, այո՛, նրանք  համաձայնություն են տվել ազատագրված տարածքները վերադարձնելուն, համաձայնություն են տվել  ոչ հայանպաստ այլ քայլեր իրականացնելուն, այսպես կոչված, կարգավորման շրջանականերում, և կարծում եմ, որ եկել է այն ժամանակը, որ իշխանություներն ասեն, թե ինչ են նրանք համաձայնել հանձնել  հայկական «շահերից» և ինչը՝ ոչ։

-Իսկ պե՞տք է շարունակել գնալ այս ուղղությամբ։

-Երբ այս կամ այն չափով արդեն պարզ էին Մադրիդյան սկզբունքները, երբ Սերժ Սարգսյանը ստորագրեց Մայնդորֆյան հռչակագիրը, որում ևս մեկ անգամ ամրագրեց Մադրիդյան սկզբունքների շրջանակներում ղարաբաղյան խնդիրը լուծելու պատրաստակամությունը, մենք միանշանակ դատապարտել ենք և՛ Մադրիդյան  սկզբունքները, և՛ հայտարարել ենք, որ դրանք խիստ վտանգավոր են  հայկական շահերի և մեր պետության համար, և՛ նաև կոչ ենք արել դադարեցնել այս բանակցություններն առանց այդ կարգավորման գործընթացում Ղարաբաղի մասնակցության։

-Իսկ ի՞նչ է մեզ սպասվում, ի՞նչ կանխատեսումներ ունեք։

-Հենց իշխանությունները, վերջիվերջո, գաղտնազերծեն ամբողջական այն փաստաթուղթը որի թեկուզ բանավոր համաձայնությունը տվել են (այսօր խոսք է գնում միայն ընդհանուր սկզբունքների մասին), այդ ժամանակ հասարակությանը պարզ կլինի՝ ինչ պետք է անել այս իշխանությունների պարագայում և ի՞նչ է պետք անել նաև ներքաղաքական զարգացումներում, որ Հայաստանը կարողանա խուսափել նման ոչ հայանպաստ լուծումներից։

-Դուք ասում եք, որ ՀՀ-ն պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, իսկ Մեթյու Բրայզան իր խոսքում նշել է, որ եթե Հայաստանը ճանաչի ԼՂ-ի անկախությունը, ապա վերջ կդնի խաղաղ կարգավորման հնարավորությանը: Ի՞նչ կարծիք ունեք  սրա մասին։

-Բավական տարօրինակ է, որ Մեթյու Բրայզան միացել է ադրբեջանական սպառնալիքներին։ Այսինքն, դարձել  է հակամարտող կողմերից մեկի շահերի պաշտպանն ըստ էության։ Մինչև այժմ մենք լռում էինք, երբ Ադրբեջանի հետ բանակցություններն ընթանում էին մշտական  պատերազմի  սպառնալիքի հայտարարությունների ներքո,  որոնք մշտապես հնչեցնում էր Ադրբեջանը, և որը «նոնսենս» է խաղաղ բանակցությունների համար, երբ բանակցող կողմերից մեկն  անընդհատ կիրառում է ճնշման մեթոդաբանությունը մյուս կողմի նակտամամբ, և միջնորդները որևէ էական արձագանք չեն տալիս այդ հանագամանքի վերաբերյալ։ Հիմա, փաստորեն, Մեթյու Բրայզան, երևի պատրաստվելով իր՝ Բաքվում պաշտոնվարմանը՝ որպես ԱՄՆ դեսպան,  միացել է ադրբեջանական հռետորաբանությանը և պատերազմական այն հայտարարություններին, այն սպառնալիքներին,  որոնք  Հայաստանի դեմ են։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը