Լրահոս

31.01.2014 13:33


Ուղևորը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է

Ուղևորը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է

Հունվարի 30-ին՝ ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արտաշատ գյուղամիջյան ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:

«ԳԱԶ-24»-ի վարորդը, 2 ուղևորները և «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը՝ ժամը 16.30-ին, «ԳԱԶ-24»-ի ուղևորներից մեկը` 1989 թ. ծնված Լևոն Ազիզյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը