Այնպես է ստացվել, որ «փուչիկների» թեման պարբերաբար առնչվում է ՀՀԿ–ն ներկայացնող առանձին գործիչներին։
Հազիվ թե որևէ մեկը մոռացած լինի, թե ինչպես էժան գազով լցված և այն լցնողին, ակնհայտորեն, «ատկատային» եկամուտ ապահոված փուչիկները պայթեցին Սերժ Սարգսյանի գովքին նվիրված միջոցառման ժամանակ՝ պատճառ դառնալով բազում երիտասարդների ստացած այրվածքների։
Հիմա էլ վարչապետ Տիգրան Սարգսյանն է «փուչիկի» մասին խոսում՝ փորձելով արդարացնել սեփական ձախողումները նախորդներից ստացած վատ ժառանգությամբ։
Կենտրոնական բանկը՝ ընդդեմ կառավարության և ՀՀ քաղաքացիների
Վատ ժառանգություն վարչապետՏիգրան Սարգսյանն, իրոք, ստացել է։ Դա Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի թողած ժառանգությունն է՝ այսպես կոչված՝ ուժեղ դրամիփուչիկի տեսքով։
Բանն այն է, որ սկսած 2002 թվականից՝ ՀՀ դրամի փոխարժեքը շարունակաբար արժեվորվել է։ 1 ԱՄՆ դոլարի առավելագույն փոխարժեքն արձանագրվեց 582 դրամի սահմաններում (2002թ. հունիս)։ Դրանից հետո դրամը սկսեց իր «հաղթարշավը»՝ ավերելով հայկական տնտեսությունն ու ական դնելով մեր պետության տակ (դրամի «ուժեղացման» պիկը 2008–ին էր, երբ մի քանի օր «պանիկա» էր և արձանագրվեց 270-290 դրամ 1 դոլարի դիմաց, ինչը Տ. Սարգսյանը հիմնավորեց «դավադրությունների տեսությամբ», իսկ նրա տեղակալը խորհուրդ էր տալիս շաբաթ և կիրակի օրերին չօգտվել փոխանակման կետերից, քանզի նրանք խարխլում են մեր ֆինանսական շուկայի հիմքերը)։
Դրամի «ուժեղացումը» նշանակում էր հարված տեղական արտադրությանը և արտահանման պոտենցիալ ունեցող ճյուղերին։
«Ուժեղ» դրամը նշանակում էր նաև ներմուծող տնտեսության, կամ, այլ կերպ ասած, «թոշակառու պետության» մոդել։ Տեղական արտադրությունից հրաժարվող, հիմնականում հումք արտահանող, ներմուծող, աշխատուժ արտահանող և դրսից տրանսֆերտներ ստացող Հայաստանը ֆանտոմ–պետության էր վերածվում, և եթե այդ պայմաններում մեզ մոտ շինարարության մեջ մարդիկ փող են դրել ու հիպոթեքային ֆինանսավորում իրականացրել, ապա դա կարելի է միայն հերոսություն համարել։
Ի հեճուկս Տիգրան Սարգսյանի վարած դրամավարկային քաղաքականության՝ տեղական արտադրությունն, այդուհանդերձ, զարգացման միտումներ էր ցույց տալիս 2001-2008թթ.։ Ձու, թռչնի միս, կաթնամթերք և այլ լայն սպառման ապրանքներ ներմուծող երկրից Հայաստանն այդ ընթացքում վերածվեց դրանք արտադրող ու նաև արտահանող երկրի (օրինակ՝ Վրաստանը ողողված էր հայկական մսամթերքով և կաթնամթերքով, իսկ վրացական լիմոնադ արտադրողները չէին էլ կարող երազել Հայաստանում շուկա գտնելու մասին)։
2000թ. կեսերից ներդրված պարզեցված հարկի համակարգն էլ իր հերթին նպաստեց փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը։ Կլանաօլիգարխիկ համակարգը, սակայն, թույլ չէր տալիս իրացնել մեր երկրի ողջ պոտենցիալը (հետսովետական շրջանում Հայաստանի տնտեսական համակարգի վերաբերյալ առաջարկում եմ նայել Վրաստանում գործող «Տնտեսական հիմնախնդիրների ուսումնասիրման կենտրոնի» նախաձեռնությամբ և գերմանական «Ֆրիդրիխ Էբերտի» անվան հիմնադրամի աջակցությամբ Թբիլիսիում ներկայացրած զեկույցս)։
Այդ տարիներին դրսից ահագին փող էր մտնում Հայաստան, տնտեսական աճ էր արձանագրվում, և իշխանական վերնախավում որոշակի էյֆորիա կար։ Դա էր պատճառը, որ բազմաթիվ փորձագետների տեսակետն այն մասին, որ ԿԲ–ն իր «ուժեղ» դրամի քաղաքականությամբ ականապատում է ՀՀ տնտեսությունը, լսելի չեղան։
ԿԲ–ն, բառիս բուն և փոխաբերական իմաստներով, գողանում էր Հայաստանի ապագան՝ գործադիր իշխանության անդարդ հայացքի ներքո։ Մինչդեռ պետք էր կանգնեցնել դեպի կոլապս տանող ընթացքը։
«Ուժեղ» դրամի քաղաքականությունը ֆինանսական փուչիկի փչման հնարավորություն էր տալիս, և այդպես էլ եղավ։ Դրամի «ուժեղացումը» սպեկուլյատիվ գործարքների աղբյուր էր և տնտեսական պառազիտիզմի խթանիչ գործոն։ Հնարավոր էր փող աշխատել՝ ոչ մի ներդրում չանելով և ոչ մի բիզնես չզարգացնելով։
Այսպես, կարելի էր ԱՄՆ դոլարով վարկ վերցնել, վերածել այն ՀՀ դրամի, մի քիչ սպասել, հետո գնել էժանացած դոլարը, փակել վարկն՝ իր տոկոսներով հանդերձ, և փոխարժեքների տարբերության վրա ահագին փող աշխատել։
Նույնն, ի դեպ, կարելի էր անել՝ սպեկուլյատիվ ներդրում անելով անշարժ գույքի շուկայում, այն է՝ դոլարով վարկ վերցնել, բնակարան գնել, սպասել՝ դոլարն էժանանա, և աճող անշարժ գույքի շուկայում տունը թանկ վաճառելով՝ գումար աշխատել։ Ասել է թե՝ անշարժ գույքի շուկայում սպեկուլյատիվ գործարքների խթանիչ գործոնն «ուժեղացող» դրամն էր։
Հոլանդական հիվանդության հայկական դրսևորումները
2000-2008 թթ. միջազգային տնտեսական կոնյունկտուրան բարենպաստ էր, և արտերկրում (հիմնականում՝ Ռուսաստանում) աշխատող մեր հայրենակիցները միլիարդավոր գումարներ էին ուղարկում։ Մեր արտահանվող «նավթը» դարձել էր աշխատուժը։ Այդ աշխատուժը հսկայական ֆինանսական միջոցներ էր ապահովում Հայաստանի տնտեսության համար, բայց քանի որ մեզանում վարվող դրամավարկային քաղաքականությունն անբարենպաստ էր, դրսից եկած գումարներն ինչպես մտնում էին մեր երկիր, այնպես էլ դուրս էին գալիս՝ ներմուծվող ապրանքների հետ փոխանակվելուց հետո։
Մասնավոր տրանսֆերտների մի հսկայական մասն էլ կուլ էր տալիս Կենտրոնական բանկը՝ անընդհատ էժանացնելով դոլարի գինը։ Որքան էժանանում էր դոլարի գինը, այնքան շատ դոլար էին ստիպված լինում շուկա հանել դրսից փող ստացող ՀՀ քաղաքացիները՝ յուրօրինակ ինֆլյացիոն ճնշման տակ ընկնելով և ավելի շատ ֆինանսավորելով ներմուծումը։ Այսինքն, ստացվում էր արատավոր շրջան. որքան շատ էր գումար գալիս դրսից, այնքան շատ էր «ուժեղանում» դրամը, և այնքան ավելի ներմուծող էր դառնում Հայաստանը, և այդպես շարունակ։
Տնտեսագիտության մեջ հայտնի «Հոլանդական հիվանդությունը» դրսևորվեց հայաստանյան իրականության մեջ։
. . .
Եվ այսպես, ԿԲ–ն տարիներ շարունակ փչեց «ուժեղ» դրամի փուչիկը, որը պայթեց 2009թ. մարտի 3–ին։ Իսկ դրանից առաջ մոտ մեկ տարի, օրենքի կոպիտ խախտմամբ, իրականացվում էր ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն։
1 դոլարի գին էր սահմանվել 305 դրամը։ Այդ ընթացքում իշխանությունները փոշիացրեցին ՀՀ պետական պահուստների 700 միլիոն դոլարը։ Դրանք այն դոլարներն էին, որոնք 2002-2007թթ. քաշվել էին տնտեսությունից, և 2008-2009թթ. ֆիքսված փոխարժեքի քաղաքականության շրջանակներում հայտնվեցին որոշակի մասնավոր բանկերում, իսկ թե որ բանկերում և ինչի դիմաց, ոչ թե տնտեսագետների, այլ դատախազության պարզելիք գործն է։
Ուշագրավն այն է, որ 305 դրամով ՀՀ պահուստային դոլարները փոշիացնելով՝ ՀՀ–ն դրսից գումար վերցրեց նույն այդ պահուստները համալրելու համար։
Այնպես որ, «փուչիկի» հարցում Տիգրան Սարգսյանը ճիշտ է։ Նա պարզապես պետք է նայի հայելու մեջ և տեսնի Հայաստանի տնտեսության գլխին պայթած փուչիկի հեղինակին։
«Ուժեղ» դրամի փուչիկը
Այնպես է ստացվել, որ «փուչիկների» թեման պարբերաբար առնչվում է ՀՀԿ–ն ներկայացնող առանձին գործիչներին։
Հազիվ թե որևէ մեկը մոռացած լինի, թե ինչպես էժան գազով լցված և այն լցնողին, ակնհայտորեն, «ատկատային» եկամուտ ապահոված փուչիկները պայթեցին Սերժ Սարգսյանի գովքին նվիրված միջոցառման ժամանակ՝ պատճառ դառնալով բազում երիտասարդների ստացած այրվածքների։
Հիմա էլ վարչապետ Տիգրան Սարգսյանն է «փուչիկի» մասին խոսում՝ փորձելով արդարացնել սեփական ձախողումները նախորդներից ստացած վատ ժառանգությամբ։
Կենտրոնական բանկը՝ ընդդեմ կառավարության և ՀՀ քաղաքացիների
Վատ ժառանգություն վարչապետ Տիգրան Սարգսյանն, իրոք, ստացել է։ Դա Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի թողած ժառանգությունն է՝ այսպես կոչված՝ ուժեղ դրամի փուչիկի տեսքով։
Բանն այն է, որ սկսած 2002 թվականից՝ ՀՀ դրամի փոխարժեքը շարունակաբար արժեվորվել է։ 1 ԱՄՆ դոլարի առավելագույն փոխարժեքն արձանագրվեց 582 դրամի սահմաններում (2002թ. հունիս)։ Դրանից հետո դրամը սկսեց իր «հաղթարշավը»՝ ավերելով հայկական տնտեսությունն ու ական դնելով մեր պետության տակ (դրամի «ուժեղացման» պիկը 2008–ին էր, երբ մի քանի օր «պանիկա» էր և արձանագրվեց 270-290 դրամ 1 դոլարի դիմաց, ինչը Տ. Սարգսյանը հիմնավորեց «դավադրությունների տեսությամբ», իսկ նրա տեղակալը խորհուրդ էր տալիս շաբաթ և կիրակի օրերին չօգտվել փոխանակման կետերից, քանզի նրանք խարխլում են մեր ֆինանսական շուկայի հիմքերը)։
Դրամի «ուժեղացումը» նշանակում էր հարված տեղական արտադրությանը և արտահանման պոտենցիալ ունեցող ճյուղերին։
«Ուժեղ» դրամը նշանակում էր նաև ներմուծող տնտեսության, կամ, այլ կերպ ասած, «թոշակառու պետության» մոդել։ Տեղական արտադրությունից հրաժարվող, հիմնականում հումք արտահանող, ներմուծող, աշխատուժ արտահանող և դրսից տրանսֆերտներ ստացող Հայաստանը ֆանտոմ–պետության էր վերածվում, և եթե այդ պայմաններում մեզ մոտ շինարարության մեջ մարդիկ փող են դրել ու հիպոթեքային ֆինանսավորում իրականացրել, ապա դա կարելի է միայն հերոսություն համարել։
Ի հեճուկս Տիգրան Սարգսյանի վարած դրամավարկային քաղաքականության՝ տեղական արտադրությունն, այդուհանդերձ, զարգացման միտումներ էր ցույց տալիս 2001-2008թթ.։ Ձու, թռչնի միս, կաթնամթերք և այլ լայն սպառման ապրանքներ ներմուծող երկրից Հայաստանն այդ ընթացքում վերածվեց դրանք արտադրող ու նաև արտահանող երկրի (օրինակ՝ Վրաստանը ողողված էր հայկական մսամթերքով և կաթնամթերքով, իսկ վրացական լիմոնադ արտադրողները չէին էլ կարող երազել Հայաստանում շուկա գտնելու մասին)։
2000թ. կեսերից ներդրված պարզեցված հարկի համակարգն էլ իր հերթին նպաստեց փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը։ Կլանաօլիգարխիկ համակարգը, սակայն, թույլ չէր տալիս իրացնել մեր երկրի ողջ պոտենցիալը (հետսովետական շրջանում Հայաստանի տնտեսական համակարգի վերաբերյալ առաջարկում եմ նայել Վրաստանում գործող «Տնտեսական հիմնախնդիրների ուսումնասիրման կենտրոնի» նախաձեռնությամբ և գերմանական «Ֆրիդրիխ Էբերտի» անվան հիմնադրամի աջակցությամբ Թբիլիսիում ներկայացրած զեկույցս)։
Այդ տարիներին դրսից ահագին փող էր մտնում Հայաստան, տնտեսական աճ էր արձանագրվում, և իշխանական վերնախավում որոշակի էյֆորիա կար։ Դա էր պատճառը, որ բազմաթիվ փորձագետների տեսակետն այն մասին, որ ԿԲ–ն իր «ուժեղ» դրամի քաղաքականությամբ ականապատում է ՀՀ տնտեսությունը, լսելի չեղան։
ԿԲ–ն, բառիս բուն և փոխաբերական իմաստներով, գողանում էր Հայաստանի ապագան՝ գործադիր իշխանության անդարդ հայացքի ներքո։ Մինչդեռ պետք էր կանգնեցնել դեպի կոլապս տանող ընթացքը։
«Ուժեղ» դրամի քաղաքականությունը ֆինանսական փուչիկի փչման հնարավորություն էր տալիս, և այդպես էլ եղավ։ Դրամի «ուժեղացումը» սպեկուլյատիվ գործարքների աղբյուր էր և տնտեսական պառազիտիզմի խթանիչ գործոն։ Հնարավոր էր փող աշխատել՝ ոչ մի ներդրում չանելով և ոչ մի բիզնես չզարգացնելով։
Այսպես, կարելի էր ԱՄՆ դոլարով վարկ վերցնել, վերածել այն ՀՀ դրամի, մի քիչ սպասել, հետո գնել էժանացած դոլարը, փակել վարկն՝ իր տոկոսներով հանդերձ, և փոխարժեքների տարբերության վրա ահագին փող աշխատել։
Նույնն, ի դեպ, կարելի էր անել՝ սպեկուլյատիվ ներդրում անելով անշարժ գույքի շուկայում, այն է՝ դոլարով վարկ վերցնել, բնակարան գնել, սպասել՝ դոլարն էժանանա, և աճող անշարժ գույքի շուկայում տունը թանկ վաճառելով՝ գումար աշխատել։ Ասել է թե՝ անշարժ գույքի շուկայում սպեկուլյատիվ գործարքների խթանիչ գործոնն «ուժեղացող» դրամն էր։
Հոլանդական հիվանդության հայկական դրսևորումները
2000-2008 թթ. միջազգային տնտեսական կոնյունկտուրան բարենպաստ էր, և արտերկրում (հիմնականում՝ Ռուսաստանում) աշխատող մեր հայրենակիցները միլիարդավոր գումարներ էին ուղարկում։ Մեր արտահանվող «նավթը» դարձել էր աշխատուժը։ Այդ աշխատուժը հսկայական ֆինանսական միջոցներ էր ապահովում Հայաստանի տնտեսության համար, բայց քանի որ մեզանում վարվող դրամավարկային քաղաքականությունն անբարենպաստ էր, դրսից եկած գումարներն ինչպես մտնում էին մեր երկիր, այնպես էլ դուրս էին գալիս՝ ներմուծվող ապրանքների հետ փոխանակվելուց հետո։
Մասնավոր տրանսֆերտների մի հսկայական մասն էլ կուլ էր տալիս Կենտրոնական բանկը՝ անընդհատ էժանացնելով դոլարի գինը։ Որքան էժանանում էր դոլարի գինը, այնքան շատ դոլար էին ստիպված լինում շուկա հանել դրսից փող ստացող ՀՀ քաղաքացիները՝ յուրօրինակ ինֆլյացիոն ճնշման տակ ընկնելով և ավելի շատ ֆինանսավորելով ներմուծումը։ Այսինքն, ստացվում էր արատավոր շրջան. որքան շատ էր գումար գալիս դրսից, այնքան շատ էր «ուժեղանում» դրամը, և այնքան ավելի ներմուծող էր դառնում Հայաստանը, և այդպես շարունակ։
Տնտեսագիտության մեջ հայտնի «Հոլանդական հիվանդությունը» դրսևորվեց հայաստանյան իրականության մեջ։
. . .
Եվ այսպես, ԿԲ–ն տարիներ շարունակ փչեց «ուժեղ» դրամի փուչիկը, որը պայթեց 2009թ. մարտի 3–ին։ Իսկ դրանից առաջ մոտ մեկ տարի, օրենքի կոպիտ խախտմամբ, իրականացվում էր ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն։
1 դոլարի գին էր սահմանվել 305 դրամը։ Այդ ընթացքում իշխանությունները փոշիացրեցին ՀՀ պետական պահուստների 700 միլիոն դոլարը։ Դրանք այն դոլարներն էին, որոնք 2002-2007թթ. քաշվել էին տնտեսությունից, և 2008-2009թթ. ֆիքսված փոխարժեքի քաղաքականության շրջանակներում հայտնվեցին որոշակի մասնավոր բանկերում, իսկ թե որ բանկերում և ինչի դիմաց, ոչ թե տնտեսագետների, այլ դատախազության պարզելիք գործն է։
Ուշագրավն այն է, որ 305 դրամով ՀՀ պահուստային դոլարները փոշիացնելով՝ ՀՀ–ն դրսից գումար վերցրեց նույն այդ պահուստները համալրելու համար։
Այնպես որ, «փուչիկի» հարցում Տիգրան Սարգսյանը ճիշտ է։ Նա պարզապես պետք է նայի հայելու մեջ և տեսնի Հայաստանի տնտեսության գլխին պայթած փուչիկի հեղինակին։
Անդրանիկ Թևանյան