«Ֆասադային դեմոկրատիան» և «Մեկ օլիգարխի տնտեսությունը»
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Ֆորբսին» տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Միխայիլ Սահակաշվիլու ռեժիմին, բացահայտել իշխանափոխության մեխանիզմներն ու ներկայացրել իր ապագա ծրագրերը։
Սահակաշվիլու «Ֆասադային դեմոկրատիան»
«Վրացական երազանք» նախագծի հեղինակ հանդիսացող միլիարդատերը գնահատականներ է տվել Վրաստանում մինչև իշխանափոխությունը տիրող իրավիճակին։
Ըստ Իվանիշվիլու՝ այսպես կոչված՝ արևմտամետ Սահակաշվիլու գլխավորած ռեժիմը, փաստացի, ստալինաբերիական ռեժիմից չի տարբերվել։ Դատախազությունը գործել է տխրահռչակ «տրոյկաների» տարբերակով, իսկ գլխավոր դատախազը կատարել է Վիշինսկու դերը։
Վրաստանում արտաքուստ պահպանվել է դեմոկրատիական շղարշը, միջին ու ստորին օղակներում վերացվել է կոռուպցիան, բիզնեսի համար թվացյալ ազատություններ են սահմանվել, սակայն իրականում մարդկանց տեռորի են ենթարկել, բանտային տանջանքներով անցկացրել և սեփականությունից զրկել։
Նախկին վարչապետը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է Սահակաշվիլին իր նեղ թիմով վերահսկողության տակ առել ամբողջ բիզնեսը՝ սկսած շուկայում կանգնող հատավաճառից մինչև խոշոր բիզնես։
Այն, ինչ ներկայացրել է Իվանիշվիլին, մեծ հաշվով, նորություն չէր։ Փորձագիտական մակարդակով վաղուց էր խոսվում այն մասին, որ Վրաստանում կոռուպցիան ստացել է «էլիտար» տեսք, որ ավելի քան 300 հազ. մարդ անցել է ոստիկանության ձեռքի տակով ու տարատեսակ բռնությունների ենթարկվել «արևմտամետ» Սահակաշվիլու բանտերում, որ բիզնեսը կենտրոնացվել է, և որ Վրաստանում «Ֆասադային դեմոկրատիա» է կառուցվում։
Երևույթներին մակերեսորեն նայող հայ զբոսաշրջիկների մեծ մասի և հորթային հրճվանքով Հայաստանում վրացական մոդել երազող հայ քաղքենու համար Վրաստանի թողած արտաքին էֆեկտը հաճելի էր (մաքսակետի արագ և որակյալ աշխատանք, ոստիկանների բարեհամբույր վերաբերմունք դրսից եկածի հանդեպ և այլն), սակայն իրականությունը լրիվ այլ էր Վրաստանի քաղաքացիների համար։ Ամեն հինգերորդ մարդն այնտեղ ինկվիզիցիայի է ենթարկվել ու որպես մարդ՝ նվաստացվել։
Սահակաշվիլին կենտրոնացնում էր տնտեսությունն ու փողերն իր ձեռքում, որպեսզի հավերժ իշխեր, սակայն մինչև վերջ չկարողացավ կոտրել վրացիներին։ Դիմադրության հարցում որոշիչ էր Իվանիշվիլու դերը։
Սարգսյանի «Մեկ օլիգարխի տնտեսությունը»
Մենք բազմիցս ենք նշել, որ առնվազն անտեղյակության հետևանք է սահակաշվիլիական մոդել Հայաստանում երազելը։ «Ֆասադային դեմոկրատիան» նույն այն «Մեկ օիլգարխի տնտեսությունն» է, որը կառուցում է Սերժ Սարգսյանը, պարզապես այլ ձևի մեջ։
Այն, ինչ անում էր Սահակաշվիլին Վրաստանում (բիզնեսի կենտրոնացում, հարյուր հազարավոր մարդկանց նկատմամբ բռնություն, ընտրությունների կեղծում և այլն), այստեղ իրականացվում է ոչ պակաս «արևմտամետ» Սերժ Սարգսյանի կողմից։ Տարբերությունն այն է, որ Սահակաշվիլուն հաջողվեց նաև որոշակի դրական արդյունքներ ապահովել և միս ու արյուն տալ «Ֆասադային դեմոկրատիային»։ Սարգսյանին դա չի հաջողվել, քանզի նա նման խնդիր չի էլ դրել։
Սարգսյանը «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմամբ առաքելություն չի իրականացնում, այլ զուտ շեյխական հարստություն կուտակելու խնդիր է լուծում։ Մինչդեռ, Վրաստանի նախկին նախագահը որոշակի առաքելության շրջանակներում էր ստալինաբերիական ռեժիմ ներդրել։
Միգուցե առաջին հայացքից պարադոքսալ թվա, բայց առաքելություն ունեցող սրիկան ավելի վտանգավոր է երկրի համար, քան քյարթու թալանչու և խաղամոլի հոգեբանությամբ կառավարողը։ Խոսքս, բնականաբար, չարյաց փոքրագույնի մասին է, թե չէ, երկուսն էլ պետության համար վատ են։ Սարգսյանի ստեղծած համակարգն այդ առումով կարելի է լիբերալ համարել։ Ու թող զարմանալի չթվա այն պնդումս, ըստ որի՝ Սարգսյանի թալանչիական այս ռեժիմը փառք է Սահակաշվիլու «առաջադեմ» համակարգի համեմատ։
Պատճառն, իհարկե, միայն նրանց մարդկային որակների ու մտածողության տարբերությունը չէ։ Հարցն այն չէ, որ Սարգսյանն ավելի բարի է, քան Սահակաշվիլին (ի վերջո, ՀՀԿ ղեկավարը նախագահ դարձավ տասը զոհի գնով)։ Ամենևին։ Վրաստանի ու Հայաստանի տարբերությունից է գալիս նրանց կառավարման ձևական տարբերությունը։
Սահակաշվիլին Շևարնաձեից ստացավ չկայացած բիզնես դաշտով տնտեսություն, որտեղ կային հատուկենտ խոշոր գործարարներ, թույլ փոքր ու միջին բիզնես և կրիմինալ։ Դա հնարավորություն տվեց Վրաստանի նախկին նախագահին՝ արագ ձևավորելու սեփական տնտեսական համակարգը, իսկ այն մարդիկ, ովքեր փող ունեին ու կարող էին քաղաքական խնդիրներ առաջացնել, սպանվեցին (Ժվանիան, Պատարկացիշվիլին)։
Իվանիշվիլին սկզբնական փուլում աջակցում էր Սահակաշվիլուն, բայց հետո տեսնելով, որ վերջինս տոտալիտար համակարգ է ստեղծում, դուրս եկավ նրա դեմ։ Սահակաշվիլին պարզապես չհասցրեց վերացնել Իվանիշվիլուն։ Եվ դա էր պատճառը, որ Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն։
Հայաստանում այլ է վիճակը։ 2008–ին Սերժ Սարգսյանը ժառանգություն ստացավ զարգացող ու աճի միտում ունեցող փոքր ու միջին բիզնեսի դաշտ, ինչպես նաև մի քանի տասնյակ ընտանիքների վրա հիմնված կլանաօլիգարխիկ համարգ, որի ճարտարապետներից էր հանդիսացել նաև ինքը։
Կլանաօլիգարխիկ համակարգը տրանսֆորմացման երկու տարբերակ ուներ՝ կա՛մ բացվել ու դառնալ մրցակցային, կա՛մ կենտրոնացվել ու սուպերգռեհիկացվել։ Սերժ Սարգսյանն ընտրեց երկրորդ տարբերակը, ինչն էլ դարձավ Հայաստանի բոլոր դժբախտությունների պատճառը։
Չունենալով հանրային հենարան՝ Սարգսյանն իր ծրագրերի իրականացման համար հենարաններ փորձեց գտնել դրսում՝ հընթացս աճուրդի հանելով Հայաստանն ու Ղարաբաղը։
Տնտեսական քաղաքականության մասով էլ ընտրվեց կուլակաթափության տարբերակը, սակայն վրացական տարբերակով դա հնարավոր չէր մեզանում։
«Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու գործը դժվարացավ, քանի որ, ի տարբերություն վրացականի, մեր խոշոր բուրժուազիան, իր բոլոր թերություններով ու սխալներով հանդերձ, կայացած էր, ու տարբեր ձևերով դիմադրություն ցույց տվեց ու հիմա էլ ցույց է տալիս։
Սահակաշվիլին Վրաստանում պատերազմ էր հայտարարել բիզնեսին ու ջարդել հանրության այդ շերտին։ Հարյուր հազարավոր մարդիկ ունեզրկվեցին ու հայտնվեցին ռեժիմի ճնշումների տակ։ Սարգսյանն էլ նույնն արեց, սակայն հանդիպեց դիմադրության։ Ճիշտ է, փոքր ու միջին բիզնեսը, մեծ հաշվով, ընկավ իշխանության հետ անհավասար մարտում, բայց պայքարի դրոշը հիմա վերցրել է խոշոր բիզնեսը և կամաց–կամաց սկսում է զբաղվել քաղաքականությամբ՝ հասկանալով, որ հակառակ պարագայում քաղաքականությունը կսկսի զբաղվել իրենով։
Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունն էլ ցույց տվեց, որ խոշոր բուրժուազիան ունի հրապարակի աջակցությունը։ Քաղաքագիտական վերլուծությունն այդ առումով կարելի է համարել բուրժուադեմոկրատական հեղափոխության մանիֆեստը, որը դեռ շոշափելի արդյունքներ չի տվել, սակայն հսկայական պոտենցիալ է պարունակում իր մեջ և իշխանափոխության միակ գործիքն է։ Նրանք, ովքեր չեն ընդունում այս ամենը, չեն հասկանում քաղաքական գործընթացներից, կամ էլ Արտաշես Գեղամյանից ոչնչով չեն տարբերվում։
Սարգսյան–Սահակաշվիլի. համեմատական վերլուծություն
Նկատենք, որ Սարգսյանը չի կարողացել կրկնել Միխոյին ո՛չ դրական, ո՛չ բացասական առումներով։
Սահակաշվիլին իշխանություն–հանրություն թղթաբանական հարաբերություններում վերացրեց կոռուպցիան։ Իսկ ահա Սերժ և Տիգրան Սարգսյանները կոռուպցիան դարձրել են համակարգային ու համատարած։
Ինչ մնում է բացասական առումով Սահակաշվիլուն կրկնելուն, ապա այստեղ էլ ձևական տարբերություններն ակնհայտ են, բայց համեմատության մեջ, կրկնեմ, Սարգսյանը կարող է լիբերալ գործիչ ընկալվել (պատճառներից մի քանիսի մասին վերևում նշեցի)։
Այսպես, Սահակաշվիլին (բացառությամբ Բիձինա Իվանիշվիլու) Վանո Մերաբիշվիլու (Վրաստանի նախկին ՆԳ նախարար և վարչապետ) և էլի երկու–երեք պաշտոնյայի միջոցով վերահսկողության տակ էր առել բոլոր շերտերի բիզնեսմեններին։
Ինչպես Իվանիշվիլին էր պատմում, մարդկանց դատախազության ու ոստիկանության միջոցով ստիպում էին հրաժարվել իրենց բիզնեսից։ Բիզնես խլելը ձևակերպվում էր որպես նվիրատվություն պետությանը։ Հայաստանում խլոցին հիմնականում կատարվում է, այսպես կոչված, փափուկ տարբերակով, այն է՝ Տիգրան Սարգսյանի մշակած տնտեսական քաղաքականության միջոցով։
«Հայկական աշխարհի» ճարտարապետներն ավելի «լայթ» ձև են ընտրել՝ այսպես կոչված՝ մեծ բյուջեի քաղաքականության միջոցով են այլոց բիզնեսներում փայ մտնում, իսկ հետո բյուջետային միջոցներն «ատկատահան» են անում և պետական փողերը դուրս գրում կեղծ «տենդերների» միջոցով։ Վերջերս վարչապետն ակամայից խոստովանեց, որ պետական գնումների մրցույթներում իր մտերիմներն են հաղթում։ Թեև առանց խոստովանության էլ ամեն ինչ պարզ երևում է։
Մեզանում հանդիպում ենք նաև իշխանության կողմից կազմակերպված ուղղակի «քցոցիների» և սեփականության խլոցիի (օրինակ՝ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ օֆշորային մեքենայությունը), ինչպես նաև սեփականության վերաբաշխման բռնի մեթոդների կիրառման դեպքերի (այդ գործի վրա Սերժի ընտանիքի անդամներն են։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, թե ինչպես է Սաշիկը փայ մտնում այլոց բիզնեսներին), բայց, որպես կանոն, իշխանությունը գործում է «լեգալ կոռուպցիայի» դաշտում, այսինքն՝ փող աշխատելու միջոց է դիտարկում բյուջետային միջոցների մսխումը՝ թաքնվելով «Պայքարում ենք օլիգարխների դեմ» նեոբոլշևիկյան լոզունգի տակ։
Այս ամենի արդյունքում մարդիկ պարզապես լքում են երկիրը։ Բլեֆ են կառավարության այն արդարացումները, թե տնտեսության վիճակի վրա ազդել է միջազգային տնտեսական ճգնաժամը և օլիգարխների ագահությունը։ Ճգնաժամի աղբյուրը Երևանում է, այլ ոչ թե դրսում, իսկ օլիգարխներն էլ իրենք են՝ Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը։
Եթե Վրաստանում ավելի քան 300 հազ. մարդու անցկացրեցին բանտային ռեժիմով, որպեսզի սեփականությունից զրկեն ու գերկենտրոնացված տնտեսական համակարգ ստեղծեն, ապա մեզանում ավելի «հումանիստական» մեխանիզմ ընտրվեց՝ ստեղծվեցին բոլոր պայմանները, որպեսզի նույնքան մարդ արտագաղթի երկրից («Բա մնան ու հեղափոխությո՞ւն անեն»)՝ համալրելով տխրահռչակ «Հայկական աշխարհը»։
«Արևմտամետների» թուրքական հետքը
Հարկ է առանձնահատուկ նշել, որ Սահակաշվիլու վարած տնտեսական քաղաքականության արդյունքում գրեթե ոչնչացվեցին բիզնեսի այն ուղղությունները, որոնք ավանդաբար վրացական այցեքարտ են եղել՝ հանքային ջրեր, գինի, ցիտրուսային մրգեր ու թեյ։ Այս ապրանքատեսակների սպառման շուկան Ռուսաստանն է։ Ու քանի որ ռուս–վրացական հարաբերությունները պաշտոնական Թբիլիսիի պատճառով վատացել էին, տուժեցին նաև բիզնեսի այդ ուղղությունները։
Իվանիշվիլին հիմա փորձում է վերականգնել այդ շուկաները։ «Բորժոմին» կրկին մտել է Ռուսաստան։ Վրաստանում գրեթե բոլոր ողջամիտ քաղաքական ուժերն ու հասարակական ակտիվություն ցուցաբերող անհատները միակարծիք են այն հարցում, որ ՌԴ–ի հետ պետք է լավացնել հարաբերությունները։
Հակառուսական իռացիոնալ գիծ որդեգրած Սահակաշվիլու քաղաքականության արդյունքում ոչ միայն բիզնեսի նշածս ոլորտները տուժեցին, այլ նաև Վրաստանը տարածքային կորուստներ ունեցավ՝ խայտառակ պարտություն կրելով հնգօրյա պատերազմի արդյունքում։
Սահակաշվիլու վարած ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքը եղավ այն, որ Վրաստանը հայտնվեց թուրք–ադրբեջանական կապիտալի ազդեցության տակ, ինչը բնական է, քանզի եթե դու այս տարածաշրջանում վարում ես ոչ թե հավասարակշռված կամ փոխլրացնող կուրս, այլ ընկնում ես, այսպես կոչված, արևմտամետության գիրկը, ապա անմիջապես հայտնվում ես Թուրքիայի ու նրա արբայնակ Ադրբեջանի ազդեցության տակ, քանզի Թուրքիան Արևմուտքի կովկասյան օպերատորն է։ Պատահական չէ, որ Վրաստանը հիմա վերածվել է թուրք–ադրբեջանական կապիտալի կցորդի, և Իվանիշվիլու թիմից շատ մեծ ջանքեր են պահանջվելու վիճակը շտկելու համար։
Սերժ Սարգսյանն էլ Սահակաշվիլու տարբերակով «նախաձեռնողականություն» ցուցաբերեց Արևմուտքի, ասել է թե՝ Թուրքիայի ուղղությամբ։ Սկսվեց «ֆուտբոլային» մարազմը։ Արդյունքում ծնվեցին հայ–թուրքական չարաբաստիկ արձանագրություններն, ու հարցականի տակ դրվեց Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությունը։
Ցավով պետք է արձանագրել, որ «ֆուտբոլային» դիվանագիտության կործանարար հետևանքներից մեզ փրկեցին Էրդողանն ու Ալիևը իրենց ապուշության և ագահության պատճառով։ Բայց դե, դժվար է ապրել այն գիտակցությամբ, որ անվտանգությանդ երաշխիքը քո թշնամի պետությունների ղեկավարության հիմարությունն է։
«Արևմտամետ» Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում ռուսական ռազմաբազաների ներկայությունը Հայաստանում երկարաձգվեց 49 տարով, իսկ «Գազպրոմը» դարձավ ՀՀ սեփականատերը։ Հիմա «Սերժ Սարգսյան & Co»–ն Հայաստանը տանում են դեպի Գյուլիստան, ինչը պետության դանդաղ մահվան հայեցակարգ է։
Ամփոփում
Սահակաշվիլու «Ֆասադային դեմոկրատիան» և Սարգսյանի «Մեկ օլիգարխի տնտեսությունը» ձևով տարբեր, բայց բովանդակությամբ նույն մոդելներն են։
Սահակաշվիլու «արևմտամետ» կուրսը բերեց տարածքային կորուստների, բիզնեսի ավանդական ճյուղերի ոչնչացման, Վրաստանի թուրքականացման։ Սեփականության վերաբաշխման շրջանակներում բռնության ենթարկվեցին ավելի քան 300 հազ. Վրաստանի քաղաքացիներ։
Սարգսյանի «արևմտամետ» կուրսի հետևանքով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը փակվեց, Թուրքիան լեգիտիմ մակարդակով ակտիվացավ Ղարաբաղի հարցում (ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահողը վերջերս հայտարարեց, որ, ինչ–որ պահից սկսած, Թուրքիան կարող է ներգրավվել Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում), վատացան Հայաստանի հարաբերություններն ինչպես Արևմուտքի, այնպես էլ ՌԴ–ի հետ։
Նման խայտառակ վիճակում Հայաստանը չի եղել երբեք։ Արտաքին հարաբերություններում հավասարակշռությունը պահվել է ինչպես պատերազմի տարիներին, այնպես էլ դրանից հետո։ Սարգսյանն այժմ ինքնանվաստացման այնպիսի կասկադներ է ցուցադրում, որ ուղղակիորեն հարվածում է ՀՀ անկախությանը։
Ինչ վերաբերում է ներքին կյանքին, ապա ԵՄ–ի հետ ասոցացվող ՀՀԿ ղեկավարն իր գործիք Տիգրան Սարգսյանի հետ միասին Հայաստանը մտցրեց աշխարհի վատագույն տնտեսությունների ցանկը։ Տեղի ունեցավ «սպիտակ եղեռն». ավելի քան 300 հազ. մարդ է արտագաղթել վերջին հինգ տարվա ընթացքում, ինչը յուրօրինակ բռնություն է այդ մարդկանց նկատմամբ։
Սահակաշվիլուն հաջողվել էր Վրաստանի տնտեսությունը և ֆինանսական հոսքերը (բացառությամբ Իվանիշվիլու տնօրինածի) կենտրոնացնել իր ձեռքում։ Հայաստանում բիզնեսը դեռ դիմադրում է։ ԲՀԿ–ն, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, այդ դիմադրության կենտրոնն է՝ հայկական բուրժուազիայի ինստիտուցիոնալ կառույցը։ Սարգսյանին հենց այդ կառույցն է մտահոգում, քանզի նա տեսնում է, որ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ի հետ համատեղ, թույլ չի տալիս «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումն ավարտել։ Եթե այս ուժերին միանան Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական ու քաղաքացիան ուժերը, ինչպես նաև ակտիվ անհատները, ապա հնարավոր կդառնա այս մղձավանջից դուրս գալը։
Ծառուկյանը տնօրինում է հսկայական ֆինանսական միջոցներ, որոնց վրա հսկողություն չունի Սարգսյանը։ Իսկ դա նշանակում է, որ «X» պահին այդ միջոցները կաշխատեն Հայաստանի բուրժուադեմոկրատական հեղափոխության օգտին։ Ու եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ խոշոր բիզնեսի գերակշիռ մասը (այդ թվում՝ ՀՀԿ–ում գտնվողների մեծ մասը) նույնպես փոփոխություն է ցանկանում, ապա Բաղրամյան 26–ի մտահոգությունները ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի մասով անհիմն չեն։
Վրաստանում հաջողվեց անարյուն իշխանափոխություն իրականացնել։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները մեզանում, կախված է Սերժ Սարգսյանի անհեռատեսության աստիճանից ու հասարակական–քաղաքական լայն կոնսոլիդացիայի մակարդակից։
Մեկ բան ակնհայտ է՝ Հայաստանն այս վիճակից դուրս բերելու միակ նախապայմանն իշխանափոխությունն է։ Սերժ Սարգսյանը պետք է հեռացվի, իսկ Տիգրան Սարգսյանը՝ դատական կարգով պատասխանատվության ենթարկվի։ Վե՛րջ։ Այլ բանաձև չկա։ 2014–ն այդ առումով բեկումնային տարի է դառնալու, ընդ որում՝ «կամ, կամ» տարբերակով։ Կա՛մ նրանք մեզ, կա՛մ մենք նրանց։
Սարգսյանի հաղթանակը Հայաստանի պարտությունն է լինելու։ Այնպես որ, մենք դատապարտված ենք հաղթանակի։ Հետևում Երևանն ու Ստեփանակերտն են։
Անդրանիկ Թևանյան
Հ.Գ.։ Սահակաշվիլու և Սարգսյանի կուրսերի մեջ կարմիր թելով անցնում է Վրաստանն ու Հայաստանը հակառուսական կոդի մեջ դնելու սցենարը։ Արևմուտքը փորձում է այս երկու պետությունները որպես մանրադրամ օգտագործել Ռուսաստանի դեմ։ Երկու պետությունների հասարակությունների թիկունքում կնքվել էր քստմնելի գործարք իշխանությունների և եվրաչինովնիկների միջև։ Դա է պատճառը, որ և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում Արևմուտքն աչք էր փակում հակաժողովրդավարական գործընթացների, մարդու իրավունքների աղաղակող խախտումների ու ավտորիտար ռեժիմների վրա։ Ավելին՝ Արևմուտքը, առաջնորդվելով երկակի ստանդարտներով, «տանիքի» դեր էր կատարում ընտրակեղծիքների հարցում և ամեն ինչ անում Սահակաշվիլու ու Սարգսյանի գլխավորած ռեժիմների վերարտադրության համար։ Արդյունքները բոլորիս աչքի առաջ են։
Սահակաշվիլու «արևմտամետության» գինն Աբխազիայի ու Հարավային Օսիայի դե ֆակտո և դե յուրե կորուստներն էին։ Սարգսյանի «արևմտամետությունն» էլ Հայաստանը վերածեց ռուսական գուբերնիայի, որը վերջնարդյունքում կարող է բերել մեր երկրի անկախության կորստին։
Սակայն այս ամենի մեջ պետք չէ մեղադրել Արևմուտքին կամ Ռուսաստանին։ Նրանք իրենց շահերն ունեն և առաջնորդվում են իրենց շահերով։ Այլ հարց է, որ սեփական իշխանությունդ էլ քո երկրի շահերով պետք է զբաղվի, այլ ոչ թե անձնական հարց լուծի։
Կա տեսակետ, որ Սահակաշվիլու և Սարգսյանի գործողությունները մեկ կենտրոնից կառավարվող «թուրքական գծի» մեջ են տեղավորվում։ Այդպես է դա, թե ոչ, «հերձումը» ցույց կտա։ Համենայնդեպս, Հայաստանի մասով կարող ենք արձանագրել, որ Բաղրամյան 26–ի տակ աշխատող լրատվամիջոցները («Lragir.am», «1in.am») գործում են թուրքական շահերի տիրույթում։ Ընդ որում, գործում են բացահայտորեն։
Բոլորին պարզապես պետք է հիշեցնել, որ ոչ ոք չի մոռացվելու, ոչինչ չի մոռացվելու։ Վրաստանում դատել են նախկին վարչապետին ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների։ Չեմ կարծում, որ Տիգրան Սարգսյանին իշխանափոխությունից հետո կհաջողվի խուսափել Մերաբիշվիլու ճակատագրից։
Սերժ Սարգսյանը, թերևս, այնքան խելամտություն կունենա, որ շատ չի խորացնի վիճակն ու կկկարողանա խուսափել Չաուշեսկուի ճակատագրից և կհեռանա Սահակաշվիլու պես՝ գոնե այդ հարցում հետ չմնալով իր բախտակից ու գաղափարակից կոլեգայից։ Դա ձեռնտու կլինի հա՛մ Սարգսյանին, հա՛մ Հայաստանին։