88–ի շարժումն իր հետ բերեց նոր արժեքներ և նոր տեքստեր։ Հանրությանը բազում նոր գաղափարներ մատուցվեցին։ Նոր խոսք հնչեց։
88–ի ձեռքբերումն անկախությունն ու ղարաբաղյան պատերազմի հաղթանակն է։ Ավելի լավ արդյունք դժվար էր պատկերացնելը։
Անկախությունը ծանր աշխատանք է և պահանջում է նոր մտածողություն ու նոր ասելիք։
Նոր ասելիքի առումով կոդային է Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը» հրապարակախոսական նյութը։ Այն կարելի է համարել ՀՀ անկախության հռչակագրին համարժեք փաստաթուղթ։
Սեփական ուժերին ապավինելու և դաշնակիցներ, այլ ոչ թե տերեր գտնելու իշխանյանական բանաձևը մեջքն ուղղող ՀՀ քաղաքացու բանաձևն է՝ գործողությունների ծրագիրը։
Ուշագրավն այն է, որ ղարաբաղյան շարժումից 25 տարի անց քաղաքական ճոճանակը մեզ նետել է այնտեղ, որտեղից սկսել էինք։ Ի հայտ եկան «նոր» տեքստեր։ Այդ առումով խորհրդանշական է Զորի Բալայանի բաց նամակն, ավելի ճիշտ՝ բաց քծնանքն՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Բալայանի նամակն Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքի» հակապատկերն է։ Սերժ Սարգսյանի շրջապատը ներկայացնող այդ կոմերսանտը, ի հեճուկս Ռ. Իշխանյանի առաջարկած բանաձևի, առաջարկում է ամբողջությամբ ապավինել երրորդ ուժին և ապրել Գյուլիստանի պայմանագրի շրջանակներում։ Դե, իսկ անկախությունը Գայկովիչի համար զրոյական արժեք ունի. նրա նմաններն ապրում են կորսված հայրենիքի (ՍՍՀՄ) հուշերով և շատ ռեակցիոն են տրամադրված։
Եվ այսպես, Սերժ Սարգսյանը փակում է 88–ի ցիկլը՝ դեպի անցյալ տանելով Հայաստանը։
Արձանագրենք, որ մեր երիտասարդ անկախությունը սկսեց իր ճանապարհը երրորդ ուժին բացառելու և բացառապես սեփական ուժերին ապավինելու բանաձևով, բայց հիմա հասել է Գյուլիստան, այսինքն՝ շեղվել է ճիշտ ուղուց։
Այժմ եկել է ճիշտ գծի վրա կանգնելու ժամանակը՝ Հայաստանի Հանրապետության ժամանակը։ Ով չի ուզում ապրել Հայաստանի Հանրապետության ժամանակով, թող գնա Գյուլիստան։
Սերժ Սարգսյանը փակում է ցիկլը

Անդրանիկ Թևանյան