Լրահոս

21.10.2013 10:36


Վարդան Պետրոսյանը վերակենդանացման բաժանմունքում է

Վարդան Պետրոսյանը վերակենդանացման բաժանմունքում է

Ինչպես տեղեկացրել էինք, նախօրեին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորների թվում է նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Դերասանը տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն։ Այնտեղից տեղեկացնում են, որ Պետրոսյանն այժմ վերակենդանացման բաժանմունքում է:

Ռեժիսոր Տիգրան Խզմալյանն ավելի վաղ «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր. «Վարդան Պետրոսյանի մոտ կոտրվածքներ չկան. փայծախն է պայթել, բայց կյանքին սպառնացող վտանգ չկա»։

Այս խորագրի վերջին նյութերը