Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանի հետ
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումն ու դրա արդյունքները։
-Կարծում եմ, որ հանդիպման ընթացքում ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ լուծումներ չեն գտվել։ Մեկ փաստի վրա եմ ուզում հրավիրել ձեր ուշադրությունը։ ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում հրապարակվել են այն սկզբունքները, որոնց հետ կապված, այս կամ այն չափով, կա պայմանավորվածություն։ Կան նաև որոշ սկզբունքներ, որոնց հետ կապված՝ Մոսկվայում պետք է համաձայնություններ ձեռք բերվեին։ Այս կտրվածքով լուծումներ չեն գտնվել։
-Ստացվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերվե՞լ է։
-Հետաքրքիր է այն մեթոդաբանությունը, որը հիմա կիրառվելու է։ Այսինքն, թվում է, թե մինչև հոկտեմբեր դադար է տրված՝ լուծումները համաձայնեցնելու համար։ Սակայն ուշագրավն այն է, որ երեք համանախագահները, մինչև հոկտեմբեր, սկզբից՝ առանձին-առանձին, հետո՝ բոլորը միասին, պատրաստվում են այցելել Հայաստան և Ադրբեջան։ Փաստորեն, նրանք աշխատելու են կողմերի հետ, որպեսզի հոկտեմբերին կարողանան նրանց բերել որոշակի լուծումների։
-Արդեն ասվում է, որ Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա հոկտեմբերին։ Հոկտեմբերին Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, կայցելի Թուրքիա՝ դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային պատասխան խաղը։ Սա զուգադիպությո՞ւն է, թե՞, այնուհանդերձ, ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու հայ-թուրքական բանակցային գործընթացները շաղկապվում են։
-Հոկտեմբերին հանդիպում նշանակելու փաստը, ըստ էության, կրկին կապվում է հայ-թուրքական բանակցությունների հետ։ Նախ, եթե չլիներ այդ հանդիպումը, կամ եթե այն ավելի վաղ լիներ, լուծումները կրկին չէին գտնվելու։ Եթե այն լիներ հոկտեմբերից հետո, ապա դա կնշանակեր, որ Թուրքիան, հնարավոր է, սահմանը չբացեր։ Սարգսյան-Ալիև մոսկովյան հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Դավուդօղլուն հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, թե քանի դեռ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ուղղությամբ առաջընթաց չկա, սահմանը չի բացվի։ Այս կտրվածքով, կարծես թե, մինչև հոկտեմբեր որոշակի աշխատանք կատարելով՝ թուրքական կողմին կներկայացվի, որ լուծումը մոտ է, և սահմանի բացումն իր հերթին կնպաստի հիմնահարցի կարգավորմանը։
-Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, թե հիմա հստակեցվում է ազատագրված տարածքներից հայկական զինուժի դուրսբերման և ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակացույցը։ Էդվարդ Նալբանդյանը դա հերքեց, իսկ Հայաստանի նախագահն էլ հայտարարեց, որ հիմնականը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է, որը պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ և ունենա պարտադիր իրավական ուժ։ Այս դեպքում, ո՞ր սկզբունքների շուրջ կողմերը կարող են գալ համաձայնության։
-Հիմնահարցի կարգավորման հրապարակված սկզբունքները վերաբերում են 5 ազատագրված տարածքների վերադարձմանը Ադրբեջանին և դրանցից հայկական զորքերի դուրսբերմանը։ Եթե ուշադրություն դարձնենք «Коммерсант» թերթի հրապարակմանը, որը վերաբերում է բանակցություններին, ապա տեսնում ենք, որ Մոսկվայում քննարկման հիմնական խնդիրը եղել է Ղարաբաղի կարգավիճակի այնպիսի ամրագրումը, որը որևէ կերպ չպետք է նվազեցնի Արցախի ազատության այսօրվա կարգավիճակը։ Հետևաբար, Մամեդյարովի և հայկական կողմի արած հայտարարությունների մեջ տրամաբանություն կա, երկուսն էլ ճշմարտանման են։ Եվ հայկական զորքերի դուրսբերումը ազատագրված 5 տարածքներից դիտարկվում է հենց այս համատեքստում։ Այսինքն, Ադրբեջանը Ղարաբաղի անվտանգության հետ կապված՝ շատ լուրջ երաշխիքներ պետք է տա։ Սակայն, այս հարցում կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել, և բանավեճը շարունակվել է անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ։ Սա նշանակում է, որ չի կարելի համաձայնեցված համարել նաև Մամեդյարովի ասածը։ Այսինքն, երկու կողմերի ասածն էլ ճշմարտությանը մոտ են։ Քննարկվող հարցը ուղղակի առնչություն ունի 5 տարածքների վերադարձման խնդրի հետ։ Սակայն, քանի որ Ղարաբաղի կարգավիճակի և հանրաքվեի անցկացման հարցում համաձայնություն ձեռք չի բերվել, նշանակում է, որևէ խնդրի հետ կապված համաձայնություն չկա։
-Ինչպե՞ս եք գնահատում բանակցություններում նշված հիմնական սկզբունքների շուրջ մեզ համար ցանկալի արդյունքի հասնելու հնարավորությունը։ Արդյոք դրանք վտանգավոր չե՞ն հայկական կողմի համար։
-Այս բանակցությունների ամբողջ վտանգավոր դրույթն այն է, որ հայկական կողմը շարունակում է քննարկել անիրատեսական և Հայաստանի ու Արցախի շահերին հակասող սկզբունքներ և շարունակում է սակարկել ազատագրված տարածքների հարցը, որոնք «դե յուրե» պատկանում են Լեռնային Ղարաբաղին։
-ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահները չեն բացառել, որ մոտ ապագայում հնարավոր է՝ ստորագրվի շրջանակային համաձայնագիր։ Որքանո՞վ է դա իրատեսական։
-Կարծում եմ, որ ցանկացած համաձայնագրի ստորագրում հնարավոր է միայն միջազգային լուրջ ճնշումների դեպքում։ Այլ պարագայում այդ գործընթացը ձախողման է դատապարտված, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, վստահաբար, չեն կարող ձեռք բերված պայմանավորվածությունները «վաճառել» սեփական հասարակություններին։ Նրանք երկուսն էլ հասկանում են, որ կողմերի շահերին չհամապատասխանող լուրջ խնդիրներ կան, հետևաբար խնդիրը դառնում է անլուծելի։
Ստեփան Սաֆարյան.

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը